Ձյուն Գեղամ Սարյան

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,

Ծաղիկները մտել են քուն,

Հողն է նրանց անկողին:

 

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝

Ծաղիկները չարթնանան,

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

 

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,

Ծաղիկները մտել են քուն,

Ծաղիկները ցրտահար:

Հարցեր և առաջադրանքներ

Continue reading

Նամակ աշնանը

Ցտեսություն աշուն.

Ես քեզ շատ սիրեցի և այսօր այն օրն է, որ դու գնում ես:

Դու իմ ամենասիրած եղանակն ես, ու քո վերջին օրը ձյուն եկավ ու դու ուրախացար, որ ձյուն է եկել:

Աշնանը տերևները թափվում են ու դա իմ կարծիքով վատ է բնության համար, բնությունը տգեղանում է: Ես քեզ անհամբեր կսպասեմ:

Սիրով՝ Վահագն:

In/on/at/under

-Are they in the bag?

-Yes,they are.

– Is she at the desk?
– Yes, she is.

– Is it on the table?
– Yes, they are.

– Are they under the bed?
– Yes, they are.

1.This is a white cat. It is under the table.

2.This is a black pen. It is on the book.

3.These are red shoes. They are at the bed.

4.These are green and yellow pencils. They are in the bag.

5.These are blue shirts. They are on the chair.

Կաքավ (տեղեկատվական)

Կաքավը գեղեցիկ, աղավնուց խոշոր թռչուն է: Նրա ոտքերը, կտուցն ու կոպերը կարմիր են, մարմինը՝ մոխրագույն: Հոնքերի շուրջը սև գիծ կա, որը հասնում է մինչև ականջները: Կաքավի քաշը 350 – 800 գրամ է: Կաքավները չվող թռչուններ են, ուշ աշնանը ոչ մեծ երամներով չվում են տաք երկրներ:

Կաքավի շատ տեսակներ կան: Հայաստանում բնակվում են քարակաքավն ու մոխրագույն կաքավը:

Քարակաքավն ապրում է ժայռոտ, քարքարոտ վայրերում: Մյուս կաքավներն իրենց բները սովորաբար հյուսում են գետնին, քարերի մեջ, թփերի տակ, լավ ծածկում են, քողարկում: Continue reading

Մաթեմատիկա

  1. 6, 7, 1 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենամեծ եռանիշ թիվը:

761

 

  1. 6, 7, 1 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը:

167

 

  1. 9, 4, 0 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենամեծ եռանիշ թիվը:

940

 

  1. 9, 4, 0 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը:

409

 

  1. Օգտվելով գնացուցակի տվյալներից՝ պատասխանի՛ր հարցերին:

 

ապրանք 1 հատի արժեքը
մատիտ 80 : 8 x 5 50
գրիչ Մատիտից 10 դրամով էժան է 40
թուղթ Մատիտից 5 անգամ էժան է 10
կավիճ Թղթից 2 անգամ թանկ է 20
ռետին Գրիչից 20 դրամով թանկ է 60
սրիչ Գրիչից 2 անգամ թանկ է 80

 

Ա. Որքա՞ն գումար է հարկավոր 2 ռետին գնելու համար:

80×2=160

 

Բ. Որքա՞ն գումար է հարկավոր 3 մատիտ գնելու համար:

3×50=150

Գ. Որքա՞ն գումար է հարկավոր 5 թուղթ գնելու համար:

10×5=50

Դ. Որքա՞ն գումար է հարկավոր 4 գրիչ գնելու համար:

4×40=160

Ե. Յուրաքանչյուր առարկայից մեկ հատ գնելու համար:

50+40+10+20+60+80=260

Զ. Յուրաքանչյուր առարկայից երկու հատ գնելու համար:

100+80+20+40+120+160=520

 

Ճամփորդություն դեպի բուսաբանական այգի

Երևանի բուսաբանական այգի

Հիմնադրվել է 1935 թվականին անվանի գիտնականներ՝ Ա.Կ. Մաղաքյանի, Ա.Ա. Հախվերդովի և Ն.Վ. Միրզոևայի կողմից (տարածքը՝ 80 հա, 1100 բուսատեսակ)։

ՀՀ ԳԱԱ Բուսաբանության այգու տարածքում հողամասի տարբեր էքսպոզիցիոն մանրապուրակներում ներկայացված են բուսաբանաաշխարհագրական տեսանկյունից մի շարք հետաքրքիր տեսակներ, ինչպես նաև վայրի դեղատու, տնտեսապես արժեքավոր, գեղազարդ և բազմաթիվ այլ տեսակներ։ Բացի այդ, կոլեկցիոն հողամասում ներկայացված են Հայաստանի մշակովի բույսերի վայրի ցեղակիցների մոտ 200 տեսակ /30 ցեղից/` հատիկավորներ, հատիկաընդավորներ, բանջարաբույսեր, հատապտղայիններ, համեմունքային և այլն։

Մենք դասընկերներով   գնացել էինք բուսաբանական այգի:Այգու մուտքի մոտ մի շուն  տեսանք,որը կարծես դարձել էր ինձ ընկեր:Ն ա  անընհատ գալիս էր իմ հետևից:   Հետո մենք զբոսնեցինք,քայլեցինք այգում:Տեսանք սիրուն աշնանային անտառ, հաց կերանք ու շարունակեցինք  ճանապարհը, երգեր երգեցինք,կաղիններ հավաքեցինք:Անտառում տեսանք սկուռի,որը  արագ բարձրանում էր ծառի վրայով: Աշնան տերևներով  նկարներ  նկարեցինք: Այնուհերև խաղահրապարակում ճոճանակով ճոճորվեցինք:Որախ տրամադրությամբ  դպրոց վերադարձանք:

Հայ ժողովրդական հեքիաթ «Ճնճղուկը»

I
Լինում է, չի լինում, որ չի լինում, ո՞նց է լինում: Ուրեմն լինում է մի ծիտ: Սա մի ծառի վրա բույն է շինում, ձագ է հանում ու ապրում է իր համար: Ամեն օր կեր է ճարում, հա՛մ ինքն է ուտում, հա՛մ էլ ճտերին բաժին հանում:
Օրերից մի օր էլ էս ծիտը տանը չի լինում, մեծ ճուտը փոքրին ասում է. «Արի քեզ թռչել սովորեցնեմ»: Բնից դուր է գալիս, մի երկու քայլ է անում, պուճուրն էլ հետևից մի քիչ առաջ է գնում: Մեծն անցնում է մյուս ճյուղին: Էս պուճուրն էլ կրկնկակոխ գնում է: Բայց արի ու տես, որ էս պուճուրի խելքին փչում է իր գլխու բաներ անել. «Ես էստեղ մնացողը չեմ, թռչեմ, գնամ աշխարհ ման գամ»: Ճուտ դու ճուտ, ասելն ու թռչելը մեկ է լինում: Բայց ո՞ւր, իսկի թռչել չգիտի: Ընկնում է ուղիղ ծառի տակի ցեխի մեջ: Մի կերպ ցեխից դուրս է գալիս: Կողքին մի տերև է լինում: Էս ծիտը թե՝
-Տերև՛, ա՛յ տերև, ի՞նչ կլինի, ինձ սրբես: Էս տերևը թե՝
— Է՜է՜հ, չէ մի չէ …
Էս ծտի գլխի որդերը շարժվում են.
-Լավ, տես ես քո գլխին ի՛նչ օյին խաղամ,- ասում է ու թռչում գնում:
Կողքի արտում մի չալպուտուրիկ այծ է լինում:
Էս այծին թե՝
-Ա՛յծ ախպերր, ի՞նչ կլինի՝ գաս էս տերևին ուտես: Ինձ չի մաքրում, որ թռչեմ գնամ, բնումս կենամ:
Էս այծը թե՝
-Մըկըկը, ես էս կանաչ արտը թողնեմ, գամ, քո չոր տերև՞ն ուտեմ, էդ իմ գործը չի, թող գնա:
II
Էս ծտի ճուտը թռչում Է գնում , գնում է տեսնում սարում մի հովիվ, մոտենում է թե՝
-Ա՛յ հովիվ, եկ գնանք, էն արտի այծին կեր, որ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:
Հովիվը թե՝
-Պահ, ա՛յ ծտի ճուտ, ես իմ դմակավոր գառները թողնեմ, գամ քո պուճուր ա՞յծը ուտեմ:
Էս ճուտն էլ թե՝
-Դե լա՜վ, կտեսնես:
Ու թռչում գնում է: Continue reading

This/it,these/they

This is my cap. It is red.
These are my socks. They are blue.
This is my sweater. It is black.
These are my sweaters. They are black and white.
This is my scarf. It’s orange.
These are my scarves. They are orange and red.
This is my jacket. It’s green.
These are my jackets. They are green and purple.
This is my shirt. It is yellow.
These are my shirts. They are yellow and brown.

Վագրի վրա մռնչացող տղան Դոնալդ Բիսեթ

Հնդկաստանում Սադի անունով մի տղա կար: Նա սիրում էր վագրերի վրա մռնչալ:
— Զգո՜ւյշ, -ասում էր մայրը,- վագրերը չեն սիրում, որ իրենց վրա մռնչում են:
Բայց ո՞ւմ ես ասում, մի ականջով մտնում էր, մյուսով դուրս գալիս: Մի օր էլ, երբ մայրը խանութ էր գնացել, Սադին դուրս եկավ ու գնաց վագր գտնելու, որ վրան մռնչա:
Երկար չփնտրեց: Վագրն էլ ծառի ետևում Սադիին էր սպասում. հենց Սադին մոտեցավ, նա դուրս թռավ ու մռնչաց.
— Ռռռռռռը՜ռ…
Սադին էլ մռնչաց.
— Ռռռռռռը՜ռ…
«Սա ինձ ինչի՞ տեղ է դրել, — նեղացած մտածեց Վագրը, — կատվի՞, նապաստակի՞, սկյուռի՞: Հը՞, ոնց որ «սկյուռ» են ասում, հա՞»:
Մյուս օրն էլ վագրը Սադիին տեսավ, թե չէ, ծառի ետևից դուրս թռավ և առաջվանից բարձր մռնչաց.
— Ռռռռռռը՜ռ…
— Հա՜, վա՛գր. Ողջո՜ւյն, -ասաց Սադին ու թփթփացրեց վագրի ուսոին:
Վագրը չէր սիրում, որ իր ուսին թփթփացնում էին: Այդ պատճառով էլ բարկացած հեռացավ: Նա ճանկերն էր սրում, պոչը գետնին խփում, փորձում էր ավելի զարհուրելի մռնչալ:
— Ախր ես Վագր եմ, — կրկնում էր նա, — Վա՜գր, Վագռռը՜ռ… հետո գնաց գետից ջուր խմելու:
Խմե՜ց, կշտացա՜վ ու նայեց ջրին։ Գետի միջից մի գեղեցիկ վագր էր նայում՝ դեղի՜ն, սև շերտերո՜վ, երկար պոչո՜վ։ Նա նորից մռնչաց ու այնքան բարձր, որ ինքն էլ սարսափած փախավ։ Վազե՜ց, վազե՜ց ու հոգնեց։
«Ումի՞ց եմ փախչում, — մտածեց նա, — չէ՞ որ մռնչացողը ես էի։ Չէ՜, այդ տղայի պատճառով խելքս լրիվ թռցրել եմ։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է նա վագրերի վրա մռնչում»։
Մյուս օրը, երբ Սադին անցնում էր իր կողքով, վագրը կանգնեցրեց նրան․
— Ինչո՞ւ ես մռնչում վագրերի վրա։
— Ախր նրանցից վախենում եմ, է՜, — ասաց Սադին, — իսկ երբ ես եմ նրանց վրա մռնչում, կարծես հակառակն է ստացվում։ Continue reading

Աղվեսը  Հ.Թումանյան

Աղվեսն եկավ բարձր սարից,
Հարցմունք արավ լիքը թառից.
Մեծ խորոզ է հարկավոր ինձ.
Քաղցած աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն հագել քուրքը դեղին,
Պտուտ կուգա շուրջը գեղին.
Ջուր կտրվեց տատիս լեղին.
Դեղին աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն ասավ պառավ տատին.

«Մտիկ չեմ տա ձեռիդ փետին,
Կարոտել եմ թմփլիկ ճուտին».
Անվախ աղվեսն, ագին ծաղիկ։
Continue reading