Tom’s family

This is Tom’s family. Tom has got a small family: a mother, father, sister and a brother. Tom’s father is a doctor. His name is Aram. Tom’s mother is a teacher. Her name is Anahit. Tom’s brother is a schoolboy. He is nine. His name is Levon. He is on the grass. Tom’s sister is a schoolgirl. She is seven. Her name is Nare. Tom has got a dog. It is white. It is on the bench . Its name is Rex.

ՄԱթեմատիկա

  1. Գրի՛ր այն բոլոր եռանիշ թվերը, որոնց

Միավորը 5 է, իսկ մյուս թվանշանների գումարը՝ 9:

455,635,815,905,725, 365,275,185

Տասնավորը 8 է, իսկ մյուս թվանշանների գումարը՝ 7:

483,681,582,384,285

Հարյուրավորը 2 է, իսկ մյուս թվանշանների գումարը 5:

223,232,241,250,205,214

  1. Լրացրո՛ւ աղյուսակը:
  հարյուրավոր տասնավոր միավոր
478 4 7 8
125 1 2 5
602 6 0 2
406 4 0 6
940 9 4 0
670 6 7 0
  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

695 + 8 = 703                                    940 – 50 =890

490 + 40 =530                                   560  – 400 =160

920 + 90 =1010                                 270 + 840 =1110

420 + 88 =508                                   320 – 150 =170

452 + 29 =481                                   351 – 207 =144

624 +138 =762                        647 – 259 =388

704 +36 =740                                    857 – 175 =682

  1. Լուծի՛ր խնդիրները:

Ա. Երկու սենյակներում կար տարբեր քանակի աթոռներ: Երբ մի սենյակից 3 աթոռ վերցրին և մյուս սենյակ տարան, յուրաքանչյուր սենյակում 22 աթոռ եղավ: Սկզբում յուրաքանչյուր սենյակում քանի՞ աթոռ կար:

Լուծում՝

22+3=25

22-3=19

Պատասխան՝ մեկում 19 մյուսում 25

Բ. Երկու տուփերում կար տարբեր քանակի մատիտներ: Երբ առաջին տուփից 7 մատիտ տեղափոխեցին երկրորդ տուփի մեջ, յուրաքանչյուր տուփում 24 մատիտ եղավ: Սկզբում քանի՞ մատիտ  կար յուրաքանչյուր տուփի մեջ:

Լուծում՝

24-7=17

24+7=31

Պատասխան՝մեկում 17 մյուսում 31

 

Եղևնին Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

 

Հարցեր և առաջադրանքներ

Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

արահետ-Ոտքով բացած նեղ ճանապարհ

գոհար-Թանկագին՝ազնիվքար,աբրեշում -մետաքս:

Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:

 

  1. Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

 

  1. Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:

Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:

  1. Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:

Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

Նամակ եղևնուն

Բարև, եղևնի.

Դու սիրուն ծառ ես, բայց փշեր ունես ու քեզ, որ կպնեն կարող են ձեռքերն ու ոտքերը վնասեն:

Դու լինում ես անտառներում, այգիներում  և նույնիսկ թանգարաններում:

Դու շատ հետաքրքիր ծառ ես:

Սիրով` Վահագն