Մաթեմատիկա

1.Լրացրո՛ւ.

Նախորդը Թիվը Հաջորդը
17999 18.200 18201
437711 437.712 437713
8448 84.490 84491
337.517 337518 337519
65.905 65906 65907
642284 642285 642.286

 

2.Հաշվի՛ր.

354×7=2478

(18+23+45)x3=258

(47-21-12)x5=70

6x(24+16+19)=394

273×2=546

(321-110)x4=844

8x(99-63-17)=152

2x(84-63-21)=0

 

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

40: 5 + 64: 8 + 72: 8 + 16 : 8 + 8: 8 = 8+8+9+2+1=28

15: 5 + 50: 5 + 5: 5 + 30: 5 + 25 : 5 =3+10+1+6+5=25

459 + 27: 9 + 18: 9 + 63 : 9 + 9: 9 =459+3+2+7+1=472

 

  1. Լուծի՛ր խնդիրները:

Ա) Մտապահված թվի կրկնապատիկին գումարեցին  4 և ստացվեց քսան: Ո՞ր թիվն էին մտապահել:

Պատ.՝  8

 

 

Բ) Մտապահված թվի եռապատիկին գումարեցին  15  և ստացվեց  35: Ո՞ր թիվն էին մտապահել:

Պատ.՝ 10

 

5.Ժամը քանի՞սն է:

 

 

 

 

 

ժամացույց Օրվա մաս ժամը
1-ին ժամացույց գիշեր 2:40
2-րդ ժամացույց երեկո 19:30
3-րդ ժամացույց առավոտ 5:50

 

Հաշվի՛ր:

 

  4 9 2 4   3 6 9 3    
4     1 2 3 3     1 2 3
  0 9         0 6        
  8         6        
    1 2         0 9      
  1 2         9      
      0           0      

 

 

  6 1 0 5   7 8 6 6    
5     1 2 2 6     1 3 1
  1 1         1 8        
1 0       1 8        
    1 0         0 6      
  1 0         6      
      0           0      

 

 

  9 7 2 2   7 8 6 3    
8     4 8 6 6     2 6 2
  1 7       1 8        
1 6         1 8        
    1 2         0 6      
  1 2         6      
      0           0      

 

 

  8 7 3 9     4 6 5 5    
8 1   9 7 4 5   9 3  
    6 3         1 5      
  6 3       1 5      
      0           0      
                         
                         

 

Մաթեմատիկա

 

1.Տրված թվերը ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով։ Օրինակ՝ 12456=1տսհզ+2հզ+4հր+5տս+6մ

15495 –  1տսհզ+5հզ+4հր+9տս+5մ

35410 – 3տսհզ+5հզ+4հր+1տս

64600 – 6տսհզ+4հզ+6հր

97801 – 9տսհզ+7հզ+8հր+1մ

654187 – 6հրհզ+5տսհզ+4հզ+1հր+8տս+7մ

485950 – 4հրհզ+8տսհզ+5հզ+9հր+5տս

2.Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

456  x 400 = 184400

      4 5 6
    X 4 0 0
1 8 2 4 0 0

 

987 x 30 = 29610

      9 8 7
    X   3 0
  2 9 6 1 0

 

 

 

48 x 6000 = 288000

        4 8
  X 6 0 0 0
2 8 8 0 0 0

 

348 x 60 =20880

      3 4 8
    X   6 0
  2 0 8 8 0

 

678×700 =474600

      6 7 8
    X 7 0 0
4 7 4 6 0 0

 

640 x 7 =4480

      6 4 0
    X     7
    4 4 8 0

 

67800 x 5 =33900

  6 7 8 0 0
x         5
3 3 9 0 0 0

 

 

 

78300 x 6 =469800

  7 8 3 0 0
X         6
4 6 9 8 0 0

 

69000 x 4 = 272000

  6 9 0 0 0
X         4
2 7 2 0 0 0

 

94600 x 9 =851400

  9 4 6 0 0
X         9
8 5 1 4 0 0

 

3.Հաշվի՛ր:

    3 0 0 4 1      
  1 6 6 9 4      
    1 3 3 4 7      

 

 

    7 8 4 2 0      
  3 7 4 6 9      
    4 0 9 5 1      

Continue reading

Ծույլ-գետը

Կաթ-կաթ-կաթ…  կաթ`տոթին, կաթ` հովին,  շոգին,  հովին,  օր ու  գիշեր կաթ-կաթ-կաթ: Մեկ ձյուն է,  մեկ անձրև,  կարող է՝ հազար տարի որ ապրես, մեկ էլ տեսար իմացար…

Ամբողջ օրը չորս  պատի մեջ, ալարում ես  մտածել: Ալարում ես հաց ուտել, հա՜ց ուտել:  Ալարում ես վեր կենալ, վե՜ր կենալ,  նույնիսկ պառկել ալարում ես, ալարում ես, ալարո՜ւմ:  Տեսնես` ի~նչ է պատահել. Ծույլ- գե~տն է վարարել…

Ի~նչ էլ լավ է Ծույլ-գետի վրա… Լողում եմ, լողում իմ Ծույլ — նավակով: Ինչքա~ն լայն է, ինչքա~ն խոր, լայն ու խոր, լայն ու խոր: Ա~յ քեզ Ծույլ գետ… Էս ի~նչ լավ է, լա~վ է, լա~վ…

Ես նավակով լողում եմ, լողո՜ւմ,  թիակները պտտվում են, պտտվո՜ւմ: Շատ եմ ուզում մի ձուկ որսալ, հսկա մի ձուկ: Ալարում եմ մի ձուկ որսալ, հսկա մի ձուկ: Լավ կլիներ` ի՛նքը ընկներ նավակի մեջ:  Լավ կլիներ:

Արի ու տես` ձուկն էլ մոտիկ չի գալիս: Տեսնես՝ ինչ է մտածում, որ մոտ չի գալիս: Կարող է` նավն է բարձր: Արի փորձեմ մի բան անել: Կացինը վերցրի, նավը ծակեցի: Ջուրն էլ հոսեց ուղիղ նավի մեջ: Նավս էլ սուզվեց ու սուզվեց,  իջավ ջրի հատակը: Ձուկն էլ շուրջը` ծո~վ: Դե լավ, ծով չէ, մի մե~ծ գետ: Մնում է` պոչից բռնես, բռնես ու վերջ: Ախր ես  էլ հավես չունեմ,   ալարում եմ ալարեմ:  Պառկել եմ ու մտածում եմ: Մտածո՜ւմ եմ, մտածո՜ւմ եմ, թե ձկներին  ոնց բռնեմ:  Գտա…
_Է~յ,_ասում եմ,_ ա՛յ ձկներ,  լողում եք ու լողում, լողակներդ ու պոչերդ եք շարժում, էդ ոնց է, որ չեք ալարում:

Ձկները բլթացրին ու մտածեցին. «Ճիշտ որ,  հավես չունենք, ալարում ենք ալարենք»: Պոչերը էլ չշարժեցին, ծուլացան ու  ալարեցին, իջա~ն, իջա~ն, իջան ջրի հատակը:  Նավս լցվեց մի սար ձկով:  Պառկել եմ ու  ալարում եմ, ալարում եմ, ալարո~ւմ եմ, ձուկն էլ` շուրջս` ալարում է,  ալարում է, ալարո~ւմ է` մեծերը` փորիս, փոքրերը`  թաթիս:

Ըհը, ըհը,-մտածում եմ,- մի լիքը նավ ձուկ եմ բռնել, տուն գնալու ժամանակն է: Ինչպե՞ս գնամ, նավս ծակ է, թիավարել ալարում եմ: Որոշեցի իմ Ծույլ-գետի խելքը ուտել: Ասում եմ նրան.

_Ծույլի’կ-մայրիկ, անուշիկ-քաղցրիկ, գրկեցիր ինձ, գրկիդ մեջ պահեցիր: Բայց , ինչպես ասեմ, ես քեզ հարմար չեմ: Ամաչում եմ, բայց  կասեմ` դատող-բանող տղա եմ. աշխատող ու աշխատող,  վարում ու ցանում եմ,այնպես է լինում, որ գիրք եմ կարդում, տառ եմ սովորում,  մի քանիսն էլ արդեն գիտեմ: Աշխարհը շուռ գա, ես իմ գործը պիտի անեմ: Ամաչում եմ, որ ասում եմ, բայց  ինչ անեմ, այդպիսին եմ…

Խոսքս դեռ չէի ավարտել, Ծույլ – գետն այնպես վախեցավ, այնպես բարկացավ, ու ինձ  նավիս  հետ այնպես շպրտեց,  այնպես շպրտեց, որ հայտնվեցի ոչ թե գետափին, այլ տան շեմին:

Էս ի~նչ լավն է մեր Ծույլ գետը, էս ի~նչ լավ…Տանն էլ  լավ է: Ձկները` տնով մե~կ: Փոքրերը` ոնց որ սոխակ, մեծերին էլ ձիերի պես հեծնում ենք, քշում:Էս էլ Ծույլ-գետը:

Դ. Սոկոլով

Առաջադրանք

Հորինիր փոքրիկ հեքիաթ` Ծույլ արևը վերնագրով  

 

 Ծույլ արևը

Կար մի արև։ Այդ արևը աննդատ չէր ուզում լույս տալ, բայց մարդիկ նրան ամեն առավոտ  արթնացնում էին։ Մեկ օր էլ նա ասաց․

-Ես էլ երբեք չէմ գա ձեր մոտ։

Իսկ բոլոր մարդիկ ասացին․

-Չէ,՛ մի գնա, մենք քեզ էլ չենք արթնացնի առավոտյան շատ շուտ։

-Ո՛չ։

ԵՎ արևն գնաց հեռու-հեռու։

Շատ տարիներ անց արևը հետ եկավ, ներողություն խնդրեց և տեսավ որ այդ տեղը որտեղ մարդիկ էին ապրում էլ չկար ու սկսեց  լացել։ Նա շատ տխրեց, բայց  տեսավ ուրիշ մարդկանց և նրանց հետ ընկերացավ և այդ մարդիկ նրան շուտ չէին արթնացնում։

 

 

 

 

                                                                   

 

Մաթեմատիկա

1.Տրված թվերը գրի՛ր տառերով։
60221 – վաթսուն հազար երկու հարյուր քսանմեկ
35046 – երեսունհինգ հազար քառասունվեց
57043 – հիսունյոթ հազար քառասուներեք
68007 – վաթսունութ հազար յոթ
600404 – վեց հարյուր հազար չորս հարյուր չորս
2.Հաշվի՛ր արտահայտության արժեքը։
6545 + 3218 – 3 x 700 =6545+3218=9753 3×700=2100 9753-2100=7653
235 x 3 – 4200 : 60 =235×3=705 4200:60=70 705-70=635
8100: 90 + (35×6): 7= 90+30=120
35000 + (240 x 10) : 8 = 240×10=2400
2400:8=300
35000+300=35300
3.Ամսի քանի՞սն էր.
Այսօր ամսի քանի՞սն է։ 26.04
Քանի՞ երեքշաբթի օր ունի ապրիլը։ 4
Քանի՞ ուրբաթ օր ունի ապրիլը։ 5
Ամսի քանի՞սն էր մեկ ամիս առաջ։ 26.03
Ամսի քանի՞սն էր երկու օր առաջ։ 24.04
Ամսի քանի՞սն էր 3 շաբաթ առաջ։ 05.04
Ամսի քանի՞սն էր 20 օր առաջ։ 06.04
4.Աղյուսակից օգտվելով՝ լրացրո՛ւ աղյուսակը։ Continue reading

Մեծ գյուտարարը Ջաննի Ռոդարի

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել: Continue reading

Մաթեմատիկա

Ո՞ր կտորն է պակասում։

5-րդ

Կռահի՛ր թիվը։

 

Ա․ Զույգ  կլոր եռանիշ թիվ է, հարյուրավորը 9 է, տասնավորը 3 է։

Պատ․՝ 930

Բ․ Պարունակում է 3 հարյուրյակ․  8 տասնյակ, զույգ  է, մեծ է 122-ից։

Պատ․՝  380

Գ․ Ամենամեծ  քառանիշ  կենտ թիվն է։

Պատ․՝  9999

Դ․ Ամենափոքր վեցանիշ կենտ թիվն է։

Պատ․՝ 100001

Ե․ Ամենափոքր հնգանիշ կենտ թիվն է։

Պատ․՝  10001 Continue reading

Մաթեմատիկա

Որոշի՛ր յուրաքանչյուր բանջարեղենի արժեքը։

 

Լուծում

750-550=200

200×2=400

750-400=350

400-200=200

200:2=100

Պատ․՝  100

 

Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

456  x 400 =

      4 5 6
    x 4 0 0
1 8 2 4 0 0

 

987 x 30 =

      9 8 7
    x   3 0
  3 9 6 1 0

 

48 x 6000 =

        4 8
  X 6 0 0 0
2 8 8 0 0 0

 

348 x 60 =

      3 4 8
    x   6 0
  2 0 8 8 0

 

678 x 700 =

      6 7 8
    x 7 0 0
4 8 4 6 0 0

 

640 x 7 =

      6 4 0
    X     7
    4 4 8 0

 

67800 x 5 =

  6 7 8 0 0
X         5
3 3 9 0 0 0

 

78300 x 6 =

  7 8 3 0 0
  x       6
4 6 9 8 0 0

 

69000 x 4 =

  6 9 0 0 0
x         4
2 7 6 0 0 0

 

94600 x 9 =

  9 4 6 0 0
x         9
8 5 1 4 0 0

 

 

 Լուծի՛ր խնդիրները։

Ա․ Շախմատի մրցաշարին շախմատ էին խաղում  սովորողների 20 զույգ: Սովորողներից 19-ը աղջիկ էին: Քանի՞սն էին տղա:

Լուծում

20×2=40

40-19=21

Պատ՝ 21

 

Բ․ Թենիսի մրցաշարին խաղում էին 15 զույգ։ Թենիսիստներից 13-ը տղա էին։ Քանի»սն էին աղջիկ։

Լուծում

15×2=30

30-13=17

Պատ․՝ 17

Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

4500 ։ 10  + (5000 : 100 + 5)   x 10 =1000

6300 : 63 :  (400 : 8 x 2)  =1

32 x (5 x 2) + (30 x 20 + 800:10) =  1000

 

5000 ։ (25 x 4 x 10) =5

500 x (250 : 10 : 5 ) x  10 =25000

 

 

Թափանցիկ Ջակոմոն

 

Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:
Մի անգամ տղան սխալվեց ու սուտ ասաց: Ասաց ու մարդիկ կրակե գնդիկի նման մի բան տեսան նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց, անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց:  Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք  ասաց: Բայց ի՜նչ գաղտնիք, ի՜նչ բան, բոլորը միանգամից  տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց  մի սև գունդ պտտվել:  Բա՛:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, մեծ տղա դարձավ, հետո տղամարդ: Առաջվա նման բոլորը հեշտ ու հանգիստ կարդում էին նրա մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել այն հարցերին, որ մարդիկ իրեն էին տալիս. մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը  Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը Թափանցիկ Ջակոմո էր ասում և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը իր նման բարի ու ազնիվ էին դառնում:
Դժբախտաբար այդ պետության ղեկավար դարձավ դաժան ու չար մի մարդ: Ժողովուրդը  վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին: Ով բողոքում էր, դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լուռ համբերում էր, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ բան լինել:
Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա  մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր: Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից, պատիժներից և ատում դաժան ղեկավարին:
Մարդիկ մտքում գաղտնի կրկնում էին Ջակոմոյի մտքերը:
Բռնակալն իմանում է այդ մասին, հրամայում է բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:
Հենց այդ ժամանակ էլ զարմանալի մի բան է պատահում: Ջակոմոյի բանտախցի պատերը հանկարծ թափանցիկ են դառնում, հետո թափանցիկ են դառնում միջանցքի  պատերը, հետո՝ բանտի դրսի պատերը. ամբողջ բանտը ոնց որ ապակուց լիներ:
Մարդիկ անցնում էին բանտի մոտով, տեսնում էին Ջակոմոյին՝ իր բանտախցում նստած, և առաջվա նման կարդում էին նրա մտքերը:
Երբ գիշերն իջնում է, բանտն այնքան պայծառ է լուսավորում քաղաքը, որ բռնակալը հրամայում է փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, մեկ է, նա չի կարողանում հանգիստ քնել: Ինչ անենք, որ թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց  էլի նրանից  ուժեղ լույս էր գալիս:
Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն  է, այն ավելի  պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից: 

Հարցեր և առաջադրանքներ

Բանտախից-բանտի

  1. Քո կարծիքով թափանցիկ Ջակոմոյի կերած բանե՞րն էլ էր երևում, թե՞ միայն մտքերն էին երևում:

Ջակոմոյի կերած բաները կերևային, քանի որ  նա թափանցիկ էր:

2.Քո շրջապատում կա՞ն թափանցիկ մարդիկ:

Իմ շրջապատի մեջ կան թափանցիկ մարդիկ, որոնցից մեկը իմ մայրիկն է:

3.Ի՞նչ ես կարծում լա՞վ կլիներ, եթե մարդիկ թափանցիկ լինեին և նրանց բոլոր մտքերը բոլորը տեսնեին: Պատասխանդ հիմնավորիր:

Ես կարծում եմ, որ վատ կլիներ եթե մարդիկ թափանցիկ լինեին, որովհետև  նրանց բոլոր մտքերը բոլորը կտեսնեին:

4.Կարծում ես Ջակոմոն իրո՞ք թափանցիկ էր, թե դա հեղինակը փոխաբերական իմաստով է ասում:

Ես կարծում եմ, որ հեղինակը փոխաբերական իմաստով էր ասում:

5.Քո կարծիքով լա՞վ, թե վատ բանի մասին էր պատմվածքը, ինչո՞ւ ես այդպես կարծում:

Իմ կարծիքով այս պատմվածքը լավ բան էր սովորացնում, որովհետև պետք է ճշմարիտ լինել և ուրիշի մասին վատ բաներ չմտածել:

  1. Քեզ ի՞նչ սովորեցրեց այս պատմվածքը:                                                                                                  Այս պատմվածքը սովորեցրեց միշտ ճշմարիտ լինել  , վատ բաներ չմտածել:
  2. Դուրս գրել 10-ական ի՞նչ և ինչպիսի՞ հարցերի պատասխանող բառեր

Ժամանակ,սիրտ,արյուն,բանտ,պետություն,փոթորիկ,մահապատիժ,միտք,մայրաքաղաք,ապակի:

Թափանցիկ,չտեսնված,ուժեղ,մեծ,մութ,աղքատ,պարզ,հանգիստ,ազնիվ,լուսավոր: