Աֆրիկա

Այս մայրցամաքը  Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով:  Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի 2-րդ մայրցամաքն է՝ Եվրազիաից հետո:

Սահարան  աշխարհի ամենամեծ անապատն է:

Նեղոսը  աշխարհի ամենաերկար գետն է:

Աֆրիկյան սավաննաներում բնակվում են ընձուխտ, ռնգեղջյուր, զեբռ ու բորենի, կենդանիների արքան՝ առյուծը և ցամաքային ամենախոշոր կենդանին՝ աֆրիկյան փիղը:

In cafe

Café worker: Next, please! What would you like?                                                                                                                           Alla: Can I have a pizza and salad please?Café worker: A small pizza or big pizza and which salad?                                                                                                           Alla: Big pizza and salad with vegetables,please.Café worker: Anything else? Alla: Yeah, I’d like some chocolate cake.Café worker: Would you like a drink? Alla: Yes, can I have a mango juice, please?Café worker: OK, so that’s one big pizza, one salad, chocolate cake and mango juice. What’s your table number? Alla: Table 9. How much is that?Café worker: That’s 4000 drams, please.Alla: Here you are.Café worker: Thank you,  that’s 1000 drams change. Next, please.

 

Մայրաքաղաք Երևան

 

 

Երևանն աշխարհի ամենահին քաղաքներից է: Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ. Արգիշտի թագավորի կողմից և անվանվել Էրեբունի:

Երևանը, խոշորագույնն է ոչ միայն ՀՀ ներկայիս 49 քաղաքների, այլև պատմական Հայաստանի մայրաքաղաքների շարքում:

Երևանը բաժանված է 12 վարչական շրջանների (Կենտրոն, Արաբկիր, Ավան, Էրեբունի և այլն):

Երևան քաղաքով է անցնում Հրազդան գետն իր հրաշագեղ և խոր կիրճով: Քաղաքով է անցնում նաև Հրազդանի վտակը՝ Գետառը:

Երևանը հանրապետության գիտական, կրթական, մշակութային և ֆինանսական գլխավոր կենտրոնն է:  Այստեղ է Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիան՝ իր մի քանի տասնյակ ինստիտուտներով: Երևանում է գտնվում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների մեծ մասը, այդ թվում՝ Երևանի Պետական Համալսարանը՝ հանրապետության խոշորագույն և առաջատար բուհը:

Երևանում են գտնվում հանրապետության Ազգային ժողովն ու Կառավարությունն իր բոլոր նախարարություններով: Երևանը ՀՀ Նախագահի նստավայրն է։

Երևանի ճարտարապետական-քաղաքաշինական համապատկերում տիրապետող են Արարատը՝ հարավում, և քառագագաթ Արագածը՝ արևմուտքում: Հրազդան գետի կիրճի վրայով կառուցված են մի քանի հոյակերտ կամուրջներ («Հաղթանակի», «Կիևյան» և «Դավիթաշենի»), որոնք իրար են միացնում քաղաքի աջափնյա և ձախափնյա թաղամասերը:

Երևանի առաջին հատակագիծը մշակվել է 19-րդ դարի կեսերին:

Ներկայիս Երևանի՝   կառուցապատումն սկսվել է 1924 թ. գլխավոր հատակագծով, որի հեղինակն է մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:

Continue reading

Ուսումնական աշուն

Սիրելի՛ սովորողներ, սկսվել է աշնանային ուսումնական արձակուրդը: Այն  հնարավորություն կտա ամրապնդել  ձեռք բերված գիտելիքները։

1 Տրված թվերը ներկայացրու՛ կարգային գումարելիների գումարի տեսքով։

  • 1487=1000+400+80+7
  • 6294=6000+200+90+4
  • 138560=100000+30000+8000+500+60

2 Որքանո՞վ կմեծանա 567 թիվը, եթե նրա գրության ձախից կցագրենք 8 թվանշանը։

8000-ով=8567

3 Համեմատի՛ր

  • 1478 < 6574
  • 586 > 147
  • 2698 = 2698
  • 26853 < 26854
  • 369472 > 359472

Continue reading

Նապաստակն ու առյուծը/Առակ

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է.

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

 

    • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):

Այս առակի հեղինակն է Վիլիամ Սարոյանը։

Վիլյամ Սարոյանը ծնվել է օգոստոսի 31, 1908 թ. Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։ 1911 թվականին երեսունյոթամյա Արմենակ Սարոյանը մահանում է, և Վիլյամ Սարոյանը եղբոր՝ Հենրիի և քույրերի՝ Զաբելի ու Կոզեթի հետ միասին տեղափոխվում է որբանոց։ Սարոյանը կանոնավոր կրթություն չի ստացել։ 1922 թվականին, երբ մայրը նրան է հանձնում հոր թղթերի ու տետրերի մի կապոց, տասնչորսամյա Վիլյամն իմանում է, որ իր հայրը բանաստեղծ է եղել, բանաստեղծություններ ու պոեմներ է գրել «հին հայրենիքի» լեզվով։ Սա օգնում է Վիլյամ Սարոյանին կողմնորոշվել իր սեփական ապագայի հարցում։1926 թվականին տասնութամյա Վիլյամը, որը մինչ այդ հասցրել էր փոստատար, սևագործ բանվոր և Սան Հոակինի ֆերմաներում ու խաղողի այգիներում սեզոնային մշակ աշխատել, թողնում է հարազատ ամերիկա-հայկական Ֆրեզնոն ու գնում Սան Ֆրանցիսկո: Աշխատում է որպես հեռագրատան ծառայող, սպորտային ապրանքների խանութի վաճառող, պահեստի բանվոր։ Ոչ մի տեղ երկար չի մնում, ապրում է վարձով տրվող սենյակներում։Առաջին անգամ իր ստեղծագործությունը տպագրել է 1933 թվականին Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ։1940 թվականին Սարոյանը հրաժարվում է առաջին մրցանակից՝ հայտարարելով, որ «Առևտուրը իրավունք չունի հովանավորելու արվեստը»:

 

  • Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:

Գրքի հերոսը նապաստակն է: Նա շատ համարձակ էր։

  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից:

Ես այս գրքից սովորեցի, որ ամեն մեկը պետք է անի այն ինչ որ կարող է։

  • Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:

Այս առակը իմ դուրը եկավ։ Իմ ընկերներին կներկայացնեի, որ կյանքում ամեն մեկը պետք է զբաղվի իր կարողությունների և հնարավորությունների սահմաններում, որպեսզի չհայտնվի նապաստակի վիճակում։

 

 

Լուցկիներով աղջիկը

Լուցկիներով աղջիկը

Այդ երեկոյան այնքան ցուրտ էր, որ Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները, որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի: Ահա թե ինչու էր աղջիկը ոտաբոբիկ թափառում: Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար: Դրանցից մեկը նա բռնել էր ձեռքում: Ամբողջ օրվա ընթացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ, տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Ձյան փաթիլները նստում էին նրա երկար շիկահեր խոպոպների վրա, որոնք այդքան գեղեցիկ ընկած էին նրա ուսերին, բայց նա չէր էլ կասկածում, որ իր խոպոպները գեղեցիկ են: Բոլոր պատուհաններից լույս էր հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն էր տարածվել՝ ախր Նոր Տարվա նախօրեն էր: Ահա թե ինչի մասին էր նա մտածում: Վերջապես աղջիկը տան ելուստի ետևում անկյուն գտավ: Նա նստեց ու կծկվեց՝ ոտքերը մարմնի տակ սեղմելով: Բայց դրանից նա սկսեց ավելի մրսել, իսկ տուն վերադառնալ չէր համարձակվում. ախր ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր վաստակել ու գիտեր, որ հայրն իրեն կծեծի դրա համար: Բացի դրանից, մտածում էր նա, տանն էլ է ցուրտ. նրանք ձեղնահարկում են ապրում, որտեղ քամին անարգել շրջում է, չնայած պատերի ամենամեծ ծակերը փակած են ծղոտով ու փալասներով: Նրա թաթիկները լրիվ փայտացել էին ցրտից: Ախ, ինչպե՜ս կտաքացներ նրանց փոքրիկ լուցկու կրակը… Միայն թե նրա քաջությունը բավարարեր լուցկի հանել, չխկացնել պատի վրա ու մատները տաքացնել: Աղջիկը վախվխելով մի լուցկի հանեց ու… չը՛խկ: Լուցկին այնպես վառվեց, այնքան վառ բռնկվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ: Զարմանալի մոմ… Աղջկան թվում էր, թե նա նստած է պղնձե գնդերով ու կափարիչներով մեծ երկաթե վառարանի դիմաց: Կրակն այնպես լավ էր նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հարկարծ… կրակը հանգավ, վառարանն անհետացավ, իսկ աղջկա ձեռքում վառված լուցկի մնաց: Նա մի լուցկի էլ վառեց. լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա լույսն ընկավ պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: Աղջիկն իր առաջ սենյակ տեսավ, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան, որի վրա թանկարժեք հախճապակե սպասք էր: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն էր, որը հիասքանչ բույր էր տարածում: Ու ամենահիանալին այն էր, որ սագը հանկարծ ցատկեց  սեղանից ու, ինչպես կար՝ դանակն ու պատառաքաղը մեջքին խրված, կաղալով քայլեց գետնի վրայով: Նա ուղիղ աղջկա մոտ էր գալիս, բայց… լուցկին հանգավ, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնեց անթափանց, խոնավ պատը: Աղջիկը ևս մի լուցկի վառեց: Հիմա նա նստած էր շքեղ տոնածառի մոտ: Եղևնին ավելի բարձր էր ու ավելի լավ էր զարդարված, քան այն մյուսը, որը տեսել էր Սուրբ Ծննդի նախօրեին՝ հարուստ վաճառականի տան պատուհանից ներս նայելիս: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր էին վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում էին աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնեց դեպի տոնածառը, բայց… լուցկին հանգավ: Կրակները սկսեցին ավելի ու ավելի վերև գնալ ու շուտով պարզ աստղեր դարձան: Դրանցից մեկը գլորվեց երկնքով՝ իր ետևից երկար լուսավոր հետք թողնելով: «Ինչ-որ մեկը մահացավ»,- մտածեց աղջիկը, որովհետև նրա վերջերս մահացած ծեր տատիկը՝ աշխարհում միակ մարդը, որ սիրում էր աղջկան, հաճախ էր ասում. «Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է Աստծո մոտ»: Աղջիկը նորից լուցկին պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ: – Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղեվնին: Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է: Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել: – Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…

 

  • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):

Այս հեքիաթը գրել է Հանս Քրիստիան Անդերսենը։

ՀԱՆՍ ՔՐԻՍՏԻԱՆ ԱՆԴԵՐՍԵՆԻ ՄԱՍԻՆ

Դանիացի գրող և բանաստեղծ, աշխարհահռչակ հեքիաթների հեղինակ Հանս Քրիստիան Անդերսենը ծնվել է 1805թ. ապրիլի 2-ին: Մանկուց հետաքրքրվել է թատրոնով, գրել պիեսներ:

1826–1827թթ. հրատարակել է բանաստեղծություններ, 1829թ.`   առաջին ֆանտաստիկ-երգիծական գիրքը`   «Ոտքով Հոլմեն ջրանցքից մինչև Ամագեր կղզու հրվանդանը»:

Continue reading

Палочка-выручалочка

  1. Кто главные герои этой истории?

а) Медведь и Волк
б) Заяц и Еж
в) Лисица и Петух

  1. Что поднял по дороге домой Еж?

а) яблоко
б) палку
в) старый ботинок

  1. Как палочка-выручалочка помогла Ежу в первый раз?

а) помогла найти гриб под ворохом листьев
б) Еж опирался на нее, когда уставал идти
в) помогла перебраться через ручей

  1. Как палочка-выручалочка выручила друзей во второй раз?

а) помогла отбиться от Волка
б) вытянула Зайца, который чуть не утонул в болоте
в) помогла вернуть птенца в гнездо

  1. Какое название палочке-выручалочке дал Еж, когда с ее помощью они вернули птенчика в гнездо?

а) палочка-выручалочка- по – врагу-ударялочка
б) палочка-выручалочка-наверх- поднималочка
в) палочка-выручалочка- через -всё – скакалочка

  1. От какого хищного зверя спасла Зайца палочка-выручалочка?

а) от Волка
б) от Медведя
в) от Лисицы

  1. Сколько раз палочка-выручалочка помогла друзьям?

а) два
б) четыре
в) один

  1. Продолжи фразу: «Тут все понял Заяц: — Верно ты сказал: важна не палка, а …»

а) умная голова да доброе сердце
б) сильные руки
в) быстрые ноги

 

Էրիխ Ռասպե «Բարոն Մյունխհաուզենի արկածները» (հատված)

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ոչ արև, ոչ աստղեր, ոչ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

  1. Ավելացրու բառեր, որոնք պատասխանեն ինչպիսի՞ հարցին:

երկար ճանապարհ

փոքրր ձուկ

շատ լավ նավաստի

հետաքրքիր արկած

  1. Մեկ բառով գրիր՝

արծաթով պատված- արծաթագույն
կարճ հասակ ունեցող-կարճահասակ
կանգ առնել-կանգնել
միտք անել-մտածել

3.Շարունակիր ասացվածքները՝

Ով ինչ անի, իրեն կանի :

Ինչ որ ցանես, այն կհնձես:

 4.Ինքդ բացատրիր հետևյալ բառերը՝

Քարաշեն-  քարե պատեր ունեցող
անուշա համ- անուշ համ ունեցող
ծաղկազարդ-ծաղիկներով զարդված
անտուն- մարդ որը տուն չունի

5.Գրի՛ր տրված բառերի հականիշները:

լույս-մութ
խելացի-անխելք
խոսել-լռել
բարի-ջղայն
ամեն ինչ-ոչինչ
օգուտ-անօգուտ