Ո՞վ է հորինել հեռախոսը

«Հեռախոս» անունն առաջացել է հունարեն «tele» (հեռուև «phone» (ձայն) բառերից: «Ո՞վ է ստեղծել հեռախոսը» հարցին ամեն աշակերտ կպատասխանի՝ Ալեքսանդր Բելլը:  Սակայն արդարության համար արժե նշել, որ առաջին հեռախոսային սարքը Գերմանական ընկերությանը ներկայացրել է Իոհանն Ֆիլիպպ  Ռեյսը 1861թ.-ին:

Գերմանացի գյուտարարը գիտական հասարակությանը պատմեց իր հայտնագործած լարային սարքի մասին, որը  մեծ տարածության վրա ձայնային ազդանշանի էլեկտրական հաղորդման համար է: Հենց Ռայսն էլ  իր գյուտն անվանեց հեռախոս: Ծանոթանալով սարքի աշխատանքին` գիտնականները եկան այն եզրակացության, որ ժողովրդին այդպիսի սարք հարկավոր չէ, քանի որ այն շատ է աղավաղում ձայնը:15 տարի անց ամերիկացի երկու գյուտարարներ  Էլայշ Գրեյը և Ալեքսանդր Բելլը  նույն օրը՝ 1876թ. փետրվարի 14-ին, հայտ են ներկայացնում «հեռախոսակապի սկզբունքների վերաբերյալ»: Ալեքսանդր Բելլը երջանիկ պատահականությամբ արտոնագրային գրասենյակ եկավ մի քանի ժամ շուտ, և արդյունքում նա ճանաչվեց այդ գյուտի միակ հեղինակը:

 

Ես այս հեքիատից սովորեցի, որ հեռախոսը ստեղծել է Իոանն Ֆիլիպպ  Ռեյսը 1861թ.-ին:

Ես ընտրել եմ այս հեքիատը, որովհետև ես սիրում եմ հեռախոսով խաղալ:

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կենդանիները, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետը, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:

Կենդանիները միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդը, սեն­յակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք:

Կենդանիների մի մասն ապրում է ջրում, մյուսը՝ ցամաքում: Հայտնի են հողում ապրող կենդանիներ: Կան կենդանիներ, որոնք վարում են օդա­յին կենսակերպ, թռչում են կամ ապրում մեծ բարձրություններում: Կան նաև այնպիսիները, որոնք ապրում են մյուս կենդանի օրգանիզմներում՝ բույսերում կամ կենդանիներում, մարդու օրգանիզմում: Տարբեր միջավայ­րերում ապրելու և զարգանալու, սնվելու կամ բազմանալու համար կենդա­նիներն ունեն հարմարանքներ:

Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են: Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերը միասին անվանում են ֆաունա:

Հայաստանի ֆաունան հարուստ է: Հայաստանում մեծ է կենդանինե­րի բազմազանությունը, քանի որ մեր տարածքում կան բարձր սարեր և ան­մատչելի լեռներ, դաշտավայրեր և բացատներ, գեղեցիկ լճակներ, սառնո­րակ աղբյուրներ և ջրվեժներով գետակներ և այլ հատվածներ: Դրանք միմյանցից շատ են տարբերվում, յուրաքանչյուր տարածքին բնորոշ են իր պայմանները: Կենդանիներն էլ ունեն իրենց ապրելու տարբեր պայմաննե­րը։

Կենդանիների աշխարհն անկրկնելի է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:
    Կենդանիներր միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գու- նավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:
  2. Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:
    -[]
  3. ‘\[\Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են:
  4. Ի՞նչ է ֆաունան:
    Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերը միասին անվանում են ֆաունա:
  5. Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս:
    ձու-հավ, լոր:
    բուրդ-ոչխար:
    կաթ-կով, այծ, ոչխար:
    միս-հավ, կով, գառ, ճուտ: