Գիտելիքների ստուգման թեստ 8

1. Հինգ հազար յոթանասունվեց թվի գրության մեջ ո՞ր կարգում է գրված 0:
միավորների
տասնավորների
հարյուրավորների
հազարավորների
ոչ մի կարգում
2. Նշիր ամենամեծ եռանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան
999
199
789
987
989
3. Գումարելիներից մեկը մեծացրել են 5-ով, իսկ մյուսը մեծացրել են 7-ով: Արդյունքում գումարը
կմեծանա 2-ով
կփոքրանա 2-ով
կմեծանա 12-ով
կփոքրանա 12-ով
կմնա նույնը
4. Մենք օրվա ընթացքում ուտում ենք 3 անգամ: Քանի՞ անգամ ենք ուտում շաբաթվա ընթացքում:
7
18
21
28
37
5. 4075 > 40*5 գրության մեջ «*» -ի փոխարեն ամենամեծը ի՞նչ թվանշան կարող ենք գրել, որ անհավասարությունը ճիշտ լինի:
8
0
5
4
6
6․ 48-թվի   5/8  մասը կլինի
6
24
30
20
40
7․  3/5 ժամը րոպեներով արտահայտած կլինի
12
50
24
60
36
8․ 2տ 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի
2500
2005
2055
2050
2000
9.  44սմ պարագիծ ունեցող քառակուսու կողմի երկարությունը կլինի
10
22
11
5
12
10․ Գծագրում ներկված է պատկերի
Подпись отсутствует
5/9 մասը
4/9 մասը
4/5 մասը
4/10 մասը
4/12 մասը
11. Հաշվիր ամենամեծ եռանիշ և ամենամեծ երկնիշ թվերի տարբերությունը:
Լուծում՝
999-99=900
Պատ.՝900
12. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 3 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի կրկնապատիկից հանած 1: Գրեք այդ հաջորդականության չորրորդ անդամը:
Պատ.՝ 17
13․ 24-ի և 7-ի արտադրալից հանիր 98-ի և 2-ի քանորդը:
Պատ.՝29
14․ AB հատվածի   երկարությունը 27 սմ է,  AC հատվածը՝ 8 սմ 4 մմ: Գտիր  CB   հատվածի   երկարությունը:
Подпись отсутствует
Պատ.՝ 18սմ 6մմ
15. Քանի՞ երկնիշ թիվ կա, որի տասնավորը մեծ է միավորից:
Պատ.57
16. Ուղղանկյան մի կողմը 24սմ է, իսկ մյուս կողմը այդ կողմի կեսին է հավասար: Գտիր այդ ուղղանկյան պարագիծը:
Պատ.՝ 72սմ
17. Մեկ սպիտակ և մեկ սև խոզերի զանգվածը միասին 320 կիլոգրամ է: Սև խոզը 32 կիլոգրամով ծանր է սպիտակ խոզից: Ինչքա՞ն է կշռում սպիտակ խոզը:
Պատ.՝144կգ

Կիլիկիա հայոց թագավորությունը

Հայոց հզոր արքա Տիգրան Մեծի օրոք Կիլիկիան նրա պետության մի մասն էր։ Այն ժամանակ Կիլիկիայում բազմաթիվ հայեր բնակվեցին։ Հայերն այստեղ պահպանում էին մայրենի լեզուն ու մշակույթը։Բյուզանդական կայսրերի օրոք հայերի թիվը Կիլիկիայում շատացավ։ Պատճառներից մեկն էլ այն էր, որ ցանկանալով թուլացնել Հայաստանը, բյուզանդացիները հայ իշխաններին այստեղ տեղափոխվելու համար առաջարկում էին քաղաքներ, բերդեր, կալվածքներ։ Այդպես վարվեց կայսրությունը նաև Բագրատունյաց վերջին թագավորի հետ։
Գագիկ II թագավորին կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս հրավիրելով` կայսրը ստիպեց նրան հրաժարվել իշխանությունից և թագավորության փոխարեն Կիլիկիայից ոչ հեռու գտնվող ընդամենը երկու քաղաք առաջարկեց։ Որոշ ժամանակ անց Գագիկ II թագավորը սպանվեց բյուզանդացիների կողմից։
Գագիկ թագավորի մերձավորներից մեկը` Ռուբեն իշխանը, ի պատասխան իր արքայի սպանության, 1080թ. ապստամբեց բյուզանդացիների դեմ և Կիլիկիայում, Տավրոսի լեռներում գրավեց Բարձրբերդ ամրոցը։ Ռուբեն իշխանին և նրա ժառանգներին հաջողվեց ոչ միայն պահպանել ձեռք բերածը, այլև ընդլայնել հայկական իշխանության տիրույթները։ Այսպես, հայրենի բնօրրանից հեռու ստեղծվեց հայկական նոր պետություն` Կիլիկիայի հայոց թագավորությունը:
Կիլիկիայի հայոց պետությունը թագավորություն դարձավ Լևոն II-ի օրոք, որը պատմության մեջ հայտնի է նաև Լևոն Մեծագործ անունով։ Խոհեմ և հեռատես քաղաքականության շնորհիվ Լևոն II-ը կարողացավ բարիդրացիական հարաբերություններ հաստատել ինչպես Բյուզանդական կայսրության, այնպես էլ շրջակա պետությունների հետ։ Լևոն II-ին հաջողվեց բարեկամական հարաբերություններ հաստատել նաև գերմանական կայսեր և Հռոմի պապի
հետ, որոնք պատրաստ էին արքայական թագ ուղարկել նրան։ Լևոն II-ի իշխանությունը ճանաչեց և նրան թագ ուղարկեց նաև Բյուզանդիայի կայսրը։
1198թ. հունվարի 6-ին Տարսոն քաղաքի Մայր տաճարում Լևոն II-ը թագադրվեց որպես թագավոր ամենայն հայոց և Կիլիկիայի։ Լևոն II Մեծագործը և նրա հաջորդներն իրենց անվանում էին ամենայն հայոց թագավոր` դրանով իսկ շեշտելով, որ իրենք
ներկայացնում են ոչ միայն Կիլիկիայի, այլև Մեծ Հայքում և նրանից դուրս ապրող ողջ հայության շահերը։
Թագավորության մայրաքաղաքը Սիսն էր:
Կիլիկիայի հայոց թագավորության պետական լեզուն հայերենն
էր։ Կիլիկիայի հայերը միաժամանակ հաղորդակցվում էին նաև
ֆրանսերեն, հունարեն և այլ լեզուներով։

Ըտրությամբ գործունեություն գարուն․նախագիծ

Վայր՝

  • Հարավային դպրոց-պարտեզ
  • Արևելյան դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ 

  • 4-րդ դասարանի սովորողներ
  • 5-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝  

  • մայիսյան հավաք

Նպատակը՝

  • Համագործակցում Հարավային և Արևելյան դպրոցների երեխաների միջև
  • Սերմանել ընկերասիրություն և մեկը մյուսին օգնելու կարողություն
  • Օգնել երեխաներին ձևավորելու ստեղծագործ մաթեմատիկական միտք
  • Ստեղծել միջառարկայական կապ  մաթեմատիկայի և այլ առարկաների միջև

Խնդիրները՝

  • Սովորողների տրամաբանական մտածողության զարգացում
  • Երևակայության զարգացում
  • Մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամբ
  • Ստեղծագորածական մտքի և որոնողական կարողությունների զարգացում

Ընթացքը՝

Ընտրությամբ գործունեության սովորողները կկազմեն գարնան ու գարնանային տոներին նվիրված խնդիրներ։

Իրենց կամած խնդիրներով կստեղծենք մաթեմատիկական խաչբառ օգտվելով այբուբենի տառերի թվային արժեքներից․

Aybuben

Խնդիրներ
1.Աննան սուրբ Զատիկին ներկեց 45 ձու: Զվակռվից հետո այդ ներկած ձվերից մնաց 1/5 մասը: Քա՞նի ձու մնաց:
Լուծում՝
45:5=9
9×1=9
Պատ.՝ 9 ձու
2.Գրիր 1,5,6 թվանշաներով բոլոր եռանիշ թվերը:
Պատ.՝  156,165,615,651,561,516