Մաթեմատիկա 05․09․2022

Խնդիր 20

Գյուղն ունի 5632 բնակիչ։ Նրանցից 1920-ը տղամարդիք են, 2053-ը՝ կանայք, մնացածները՝ երեխաներ։ Քանի՞  երեխա է ապրում գյուղում։

Լուծում՝

5632-(1920+2053)=1659

Պատ․՝ 1659 երեխա

Խնդիր 22

Գարնանը այգում տնկեցին 200 ծառ, որոնցից 48-ը նռնենիներ էին, մնացածները՝ դեղձենիներ։ Դեղձենու տնկիներից 52-ը չարմատակալեցին։ Այգում քանի՞ դեղձենի ծաղկեց այդ գարնանը։

Լուծում՝

200-48=152

152-52=100

Պատ․՝ 100 դեղձենի

Վարժ․23

Լրացրե՛ք դատարկ վանդակները՝ գրելով այնպիսի թվեր, որ հարևան թվի զույգում աջ կողմի և ձախ կողմի թվերի տարբերությունը հավասար լինի 5-ի։

Խնդիր 25

Դղյակում երեք դահլիճ կա։ Դրանցից առաջինում վառվում են 300 մոմեր։ Երկրորդ դահլիճում վառվում են առաջինց 50-ով պակաս, իսկ երրորդում՝ երկրորդից 70-ով  պակաս մոմեր։ Քանի՞ մոմով է լոսավորվում դղյակի երրորդ դահլիճը։

Լուծում՝

300-50=250

250-70=180

Պատ․՝ 180 մոմով

Դասարանական աշխատանք 05.09.2022

Վարժ.19

Հեծյալը առաջին օրը անցավ  62 կմ, երկրորդ օրը՝ 15 կմ-ով ավելի: Քանի կիլոմետր անցավ հեծյալը երկու օրում:

Լուծում՝

62+15=77

77+62=139

Պատ.՝ 139 կմ

 

Վարժ.21

 

Կարմիր զարդատունում կա 10 մատանի, կապույտ զարդատուփում՝ 7 մատանիով ավելի, իսկ կանաչ զարդատութում 3 մատանիով ավելի քան կապույտում: Ընդամենը քանի՞ մատանի կա երեք զարդատուփում:

Լուծում՝

10+7=17

17+3=20

Պատ.՝  կարմիրում 10 մատանի, կապույտում 17 մատանի, կանաչում 20 մատանի

 

Վարժ.24

 

Մի ծառին նստած էր 15 ճնճղուկ, իսկ մյուսին՝ 19: Յուրաքանչյուր ծառից թռավ 7 ճնճղուկ, և յուրաքանչյուրին նստեց ևս 10 ճնճղուկ: Ընդամենը քանի ճնճղուկ եղավ երկու ծառի վրա:

Լուծում՝

15-7=8

19-7=12

8+10=18

12+10=22

18+22=40

Պատ.՝ 40 ճնճղուկ

 

 

Բույսեր

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:

Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր:

2.Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը:Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

3.Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ:

4.Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

5․Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:

Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

6.Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են: Նյութը կարող է լինել նաև տեսաֆիլմի տեսքով։