Իմ հետազոտական ամառը

Գիտական ճամփորթություն դեպի Պորտ Այաս <<Կիլիկիա>> առագաստանավ.

Այս  ամառվա իմ հաջորդ ճամբորդությունը գիտական էր և ևս շատ հետաքրքիր և անմոռանալի։ Գնացել էի Պորտ Այաս ծանոթանալու և բացահայտելու <<Կիլիկիա>> առագաստանավի պատմությունը:

Կիլիկիա առագաստանավի նավապետը՝ Կարեն Բալայանը պատմեց առագաստանավի կառուցման մասին, նավի անձնակազմի զարմանահրաշ պատմությունները, նավում ի հայտ եկած դժվարություններն ու ապագայի անելիքները։

Այս ճանապարհորդության ընթացքում բացահայտեցի ծովային տրանսպորտի գաղտնիքները և ջրային ռոբոտների առաքելությունը:
Մենք բարձրացանք <<Կիլիկիա>> առագաստանավ, ուսումնասիրեցինք հորիզոնը նավաստիի աչքերով, եղանք նավի մեջ՝ ծանոթացանք նավաստիների ապրուստին։
Ռոբոտաշինության ժամին կառուցեցինք ռազմական նավեր, որոնց ծրագրավորեցինք և ծանոթացանք նավերի կառուցման գաղտնիքներին։

Իմ ճամփորդական ամառը

 

<<Գյուղական ճամբար>> Վայոց ձորում,գյուղ Արատավանում.

Այս ամառ ես ունեցել եմ յոթ հրաշալի օր, որոնք անցկացրել եմ Վայոց ձորում գտնվող Արտավան գյուղում: Այդ <<Գյուղական ճամբար>> նախագիծը կազմակերպվել էր մեր կրթահամալիրի կողմից: Արտավանում ես բացահայտեցի գյուղական կյանքը: Արտավանում շատ գեղեցիկ էր և հետաքրքիր, այնտեղ ես ապրում էի տիկին Անահիտի հրաշալի ընտանիքում: Տիկին Անահիտին օգնում էի տնամերձ գործերում՝հավերին էի կերակրում, չոր խոտ էի հավաքում: Արտավանում  ես սովորեցի ձուկ որսալ,կով կթել, պանիր սարգել, խորոված պատրաստել, ականատես եղա թոնրում լավաշ ու գաթա թխելուն: Տիկին Անահիտի տղայի հետ գնացել էի դաշտ չոր խոտից տուկ հավաքելու: Պատմեմ ձեզ, որ շատ ծանր գործ է ամբողջ օրը  լինել արևի տակ և տուկ հավաքել: Այնտեղ ես ձեռք եմ բերել նոր ընկերներ: Գյուղական ճամբարի կազմակերպիչների ընկեր Արաքսի և ընկեր Լյովայի հետ հաղթահարել ենք բարձրունք, այցելել պատմամշակույթային վայրեր: Արտավան գյուղը հայտնի է իր Հայելի լճով, որը նման է մեր երկրագնդին իր մայր ցամաքներով: Գյուղում գնացել եմ անասնաֆերմա, որտեղ կային կովեր, այծեր, ձիեր: Ես նստել եմ ձիու վրա և հեծել նրան: Այդ գյուղում շատ հետաքրքիր էր, ինձ շատ դուր եկավ, հաճույքով նորից կգնամ Արատավան: Շատ եմ կարոտում Արտավանում անծկացրած հրաշալի օրերը և անհամբեր սպասում եմ հաջորդ ամառվան, որ նորից գնամ գյուղ:

 

Մաթեմատիկա 09․12․2022

Վարժ․137

Կատարե՛ք  գործողությունները․

ա) (22+163)x117=21635

22+163=185

185×117=21635

բ)  (58+151)x19=39371

58+151=209

209×19=3971

գ)  (98+15)x13=1469

98+15=113

113×13=1469

դ)  (524-53)x38=17898

524-53=471

471×38=17898

Խնդիր.139

Գինու  երկու  կարաս  կա։Առաջինում    կար  100 լ  գինի։Երբ  նրանից  վերցրին 30  լ  գինի,նրա  մեջ  մնաց երկու  անգամ  պակաս գինի,քան երկրորդում եղածն էր։Որքա՞ն  գինի  կար  երկրորդ  կարասում։

Լուծում՝

100-30=70

70×2=140

Պատ.՝ 140 լ

Խնդիր.141

Երկու   նավամատույցների   միջև  եղած    120  կմ   ճանապարհը  նավակն  անցնում  է  6   ժամում։Եթե  նավակը  ճանապարհի   միջնակետում  (ճանապարհի  կեսն  անցնելուց  հետո) սկսի  1  ժամում    10  կմ-ով   ավելի  անցնել,քանի՞   ժամում  մի  նավամատույցից  կհասնի  մյուսը։

Լուծում՝

120։6=20

120։2=60

20+10=30

60։20=3

60։30=2

3+2=5

Պատ.՝ 5 ժամում

Դասարանական աշխատանք

Խնդիր.138

Մի գրքույքում կա 20 էջ, մյուսում՝ 56: Քանի՞ էջ կա այն գրքում, որի էջէրի քանակում 7 անգամ ավելի է, քան երկու գրքույկներինը միասին:

Լուծում՝

20+56=76

76×7=532

Պատ.՝ 532

Խնդիր.140

Երկու կայարանների հեռավորությունը 350 կմ է: Առաջին գնացքն այդ 1 ժամում քանի՞ կիլոմետր է անցնում առաջին գնացկը, եթե երկրորդը 1 ժամում անցնում է 50 կմ:

Լուծում՝

350:50=7

7-2=5

350:5=70

Պատ.՝ 70 կմ/ժ

Խնդիր.141

Երկու նավամատույցների միջև եղած 120 կմ ճանապարհը նավկը անցնում է 6 ժամում: Եթե նավակը ճանապարհի միջնակետում սկսի 1 ժամում 10 կմ-ով ավելի անցնել, քանի՞ ժամում մի նաբամատուցից կհասնի մյուսը:

Լուծում՝

 

Պատ.՝