ԵՐԿՐԱԳՆԴԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԵՐԸ

Երկրագունդն ունի տարբեր ոլորտներ` ջրոլորտ, քարոլորտ, մթնո­լորտ, կենսոլորտ: Ջրոլորտը Համաշխարհային օվկիանոսն է՝ լճերով, գետերով և այլ ջրավազաններով: Նա գրավում է երկրագնդի մակերևույթի մեծ մասը: Քարոլորտը բարդ կազմ ունեցող պինդ ոլորտ է, ո­րում գերակշռում են այն քիմիական տարրերը, որոնք առաջացնում են հանքային ապարներ, կավ և ավազ:

Մթնոլորտը կազմված է տարբեր նյու­թերի գազերից: Այս ոլորտները փոխազդում են միմյանց հետ: Ջրահոսքերով տեղափոխվում են, օրինակ, ապարների բեկորները: Ջուրր, գոլորշա­նալով, անցնում է մթնոլորտ: Մթնոլորտային ճնշման հաշվին օդր լուծվում է ջրում, անցնում է նաև քարոլորտի վերին շերտերը: Այս ոլորտների հետ անմիջականորեն կապված է կենդանի օրգանիզմներով բնակեցված կենսոլորտը: Սա ընդգրկում է երկրագնդի արդեն նշված ոլորտները: Բոլոր այս ոլորտները միասին փոխազդելով կազմում են բնությունը:

Բնությունն ամբողջական է: Եթե իրարից անջատենք ջուրը, հանքա­յին ապարները, կավը և ավազը, կամ էլ՝ օդը, ապա չենք ունենա այն, ինչ կոչվում է բնություն: Բնության այս բաղադրիչները փոխադարձ կապի մեջ են, որին մասնակից են նաև կենդանի օրգանիզմները: Բնությունը կենդա­նի օրգանիզմների բնակության վայր է: Բայց նա նաև կենդանի օրգանիզմ­ների կենսագործունեության արդյունք է:

Առաջնայինը երկրագնդի ոլորտների այդ փոխադարձ կապում Արեգակն է, որր տալիս է էներգիա: Դա շատ կարևոր է երկրագնդի կայու­նության համար:

Երկրագնդի ոլորտները փոխազդում են միմյանց հետ՝ իրականացնե­լով նաև, ինչպես գիտեք, տարբեր նյութերի շրջապտույտը: Այդ նյութերր, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, անցնում են մի ոլորտից մյուսը, մտնում կենդանի օրգանիզմներ, փոփոխվում և նորից անցնում արտաքին ոլորտ: Հետաքրքիր է այն, որ կենդանի օրգանիզմներում հանդիպում են գրեթե բոլոր քիմիական տարրերը, որոնք կան անկենդան մարմիններում:

Բնությունը մեր «տունն» է: Դա հրաշք է: Բնությունը պետք է պահպա­նել և պաշտպանել:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է բնությունը:

Բնությունը մեր «տունն» է: Դա հրաշք է: Բնությունը պետք է պահպա­նել և պաշտպանել:

  1. Ի՞նչ դեր ունի Արեգակը երկրագնդի ոլորտների փոխադարձ կա­պում:

Առաջնայինը երկրագնդի ոլորտների այդ փոխադարձ կապում Արեգակն է, որր տալիս է էներգիա: Դա շատ կարևոր է երկրագնդի կայու­նության համար:

  1. Կարո՞ղ եք բերել երկրագնդի ոլորտների փոխադարձ կապի օրինակ:

Երբ անձրև է գալիս անձրևաջրերը ջրում են բույսերը: Երբ արևն է դուրս գալիս՝ գետնի գոլորշին բարձրանում է վերև և անձրևի տեքով իջնում ներքև: Այս դեպքերը  երկրագնդի ոլորտների փոխադարձ կապի օրինակներ են:

Բառիմաստ

33.Մի բառով գրի´ր:

ա) Առարկա, որը վերից վար կախվելով՝ծածկում, փակում  է որևէ բան: Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից: 

Վարագույր

բ) Միջատ, որ երկու թև ունի ու բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով:

  Մոծակ

գ) Արհեստավոր, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը կտրելու, հարդարելու գործով:

Վարսահարդար

դ) Պղնձյա առարկա, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար:

Զանգակ

34.Գրավոր պատմի՛ր, թե տրված բառն ի՞նչ է նշանակում:

գիրք-տպագրված  թերթեր,որոնք  կարդում  ենք գիտելիք  ստանալու  համար

 դիմակ-պաշտպանում է վիրուսներից

դերասան- այն մարդն է, որը դեր է կատարում

ընկույզ-պտուղ , ուտելու համար պիտանի միջուկով և կարծր կեղևով

ժպիտ- դեմքի վրա ուրախ արտահայտություն

երեխա-փոքր  մարդ

35.Ի՞նչ է  նշանակում՝

հեռախոս-սարգ որի միջոցով հնարավոր է խոսել հեռու տարածության վրա

դպրոցական-երեխա, որը դպրոց է գնում,

 ձայնագրիչ-սարգ, որով ձայնագրում են, 

ականջ-մարմնի մաս, 

աղմուկ-բարձր ձայն:

36.Տրված հնչյունախմբերը համեմատի՛ր ևպարզի´ր, թե ո՞րն է դրանց տարբերությունը:

Ա. Արև, թռչուն, ռնգեղջյուր, ստեղծել, մարդյստեղ բառերն սովորական են։

Բ. Րևա, ռնչթու, ույջեռնգղր, ծղետսլե, արդմ: Իսկ այստեղ այդ նույն բառերն են,բայց նրանց տառերը խառնել են և տեղափոխել։

37.Քո կարծիքով տրված հնչյունախմբերից որո՞նք են բառեր (արտագրի´ր կամ ընդգծի´ր):                                           Պատասխանդ պատճառաբանի´ր:

Բարդի, աղնկի, ձրաբր, հեղուկ, կնիրպա, թանձր, չաբեռալ, կանչել:

38.Փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է բառը:

Այն հնչյունը կամ հնչյունախումբը որն ունի արմատ,շեշտ և առանձին գործածություն կոչվում է բառ։

39.Բացատրի´ր, թե գլուխ բառը ամեն մի նախադասության մեջ ի՞նչ իմաստով է կիրառված՝ փոխարինելով խելք, ղեկավար, կատար, ծայր, մաս, վրա բառերով: Ո՞ր նախադասության  մեջ գլուխ բառն այլ բառով չես կարող փոխարինել:

Արջը գլուխը բարձրացրեց: Առջը իր գլուխը բարձրացրեք:

Սարի գլխին ինչոր բան է փայլում: Սարի գագաթին ինչոր բան է փայլում:

Այս մարդը գլուխ չունի: Փոխաբերական իմաստով ուղեղ չունի:

Գրքի առաջին գլուխը շատ հետաքրքիր էր: Գրքի առաջին մասը շատ հետաքրքիր էր:

Իսկ ո՞վ էր ձեր գլուխը,- որոտաց զորավարը՝դիմելով գլխիկոր զինվորներին: Իսկ ո՞վ է ձեր գլխավորը-ոորոտաց զորավարը՝դիմելով գլխիկոր զինվորներին

Ինչոր մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին: Ինչոր մեկը թերթ է մոռացել պահարանի վերևում:

Գերանի գլխից բռնի՛ր: Գերանի վերևից բռնի՛ր:

Մաթեմատիկա 19.09.2022

Վարժ․197

Հետևյալ  գրառումներից  յուրաքանչյուրում աստղանիշի  փոխարեն  գրե՛ք թվանշաններից  մեկը  այնպես,որ  ստացվի  հավասարություն

438-21*=225

438-213=225

*59-3*1=628

959-331=628

*78-4*6=12*

578-456=122

3**-*21=167

388-221=167

9*7-50*=*23

927-504=423

654-4**=*19

654-457=219

 

Խնդիր  200

Բրուտը  1  օրում  պատրաստում  էր  5  կճուճ։Նոր  չարխ  տեղադրելուց  հետո  նա  սկսեց  1  օրում  3   կճուճով  ավելի    պատրաստել։Քանի՞  կճուճ   կպատրաստի  բրուտը  7  օրում։

Լուծում՝

5+3=8

8×7=56

Պատ.՝56  կճուճ

 

Խնդիր  202

Երկու  արտերից  ցորեն   հավաքեցին․առաջին  արտից՝3200  կգ,երկրորդից   8800  կգ։Ապա  ամբողջ  բերքը  տարան  սայլերով։ Քանի՞  սայլ  պահանջվեց,եթե   նրանցից   յուրաքանչյուրում   տեղավորվում  էր  400  կգ  ցորեն։

Լուծում՝

3200+8800=12000

12000։400=30

Պատ.՝ 30  սայլ

Դասարանական աշխատանք 19.09.2022

Վարժ․197

Հետևյալ  գրառումներից  յուրաքանչյուրում   աստղանիշի  փոխարեն  գրե՛ք   թվանշաններից  մեկը  այնպես,որ  ստացվի  հավասարություն

438-21*=225

438-213=225

*59-3*1=628

959-331=628

*78-4*6=12*

578-456=122

3**-*21=167

388-221=167

9*7-50*=*23

927-504=423

654-4**=*19

654-457=219

Խնդիր  199

Սկյուռը 10 րոպեում  ուտում է  8  ընկույզ։ Քանի՞ րոպեում   կուտի  40  ընկույզ։

Լուծում՝

40։8=5

10×5=50

Պատ.՝50  րոպեում

 

Խնդիր  201

Երկու  հոտում   կա  120  ոչխար։ Եթե   երկրորդ  հոտին ավելացնեն  40  ոչխար,ապա  երկու   հոտերում  ոչխարների  քանակները   կհավասարվեն։ Քանի՞  ոչխար  կա    ամեն  մի  հոտում։

Լուծում՝

120-40=80

80։2=40

40+40=80

Պատ.`80,40

 

Խնդիր   203

Բազմահարկ  շենքում կա 64 բնակարան, իսկ  նրա հարևանությամբ  գտվող   չորս  միանման  շենքերում՝ 144  բնակարան։ Բազմահարկ  շենքում  որքանո՞վ   ավելի  բնակարան  կա  քան  հարևան  շենքերից   յուրաքանչյուրում։

Լուծում՝

144։4=36

64-36=28

Պատ.՝ 28  բնակարով  ավելի