Գործնական քերականություն

45.Տրված բառերը գրի´ր տեքստում հանդիպողիմաստով մոտ բառերի փոխարեն:

Գյուտերիփուլըհայտնագործեցինպահելկրակկենդանիներինընտելացնելտարբերսարքելհողագործությունը:

Մեր թվականությունից հազարավոր տարիներ առաջ սկսվեց մեծ հայտնագործությունների (գյուտերիշրջանը (փուլը)Մարդիկ գտան (հայտնագործեցին)թե ինչպե՞ս պետք է պահպանել (պահելհուրը (կրակ)ինչպե՞ս գազաններին (կենդանիներինյուրային դարձնել (ընտելացնել)քարից ու ոսկորներից զանազան (տարբերգործիքներ պատրաստել (սարքել)և վերջապես սկսեցին զբաղվել երկրագործությամբ (հողագործությունը):

46. Համեմատի՛ր յուրաքանչյուր խմբի մեջ մտնող բառերի ձևերը և իմաստները (ի՞նչ են նշանակումև լրացրո՛ւ նախադասությունը:

ԱԳնալընթանալսլանալարշավելսուրալ

ԲՓնտրելորոնելման գալ:

ԳՄտածելխորհելմիտք անել:

Ամեն մի բառաշարքի բառերը իմաստով … են, բայցձևով՝ … . այդ բառերը կարելի է անվանել…:

Ամեն մի բառաշարքի բառերը իմաստով նույնն են, բայց ձևով՝ տարբեր . այդ բառերը կարելի է անվանել հոմանիշ:

47. Տրված բառերն ըստ իմաստների նմանության բաժանի՛ր չորս խմբի:

Ջարդելհավաքելհասկանալպահելամբարելփշրելծածկելկոտրելպարզելքողարկելկտորկտոր անելգլխի ընկնել, թաքցնելժողովելգումարելկռահելպատսպարել,կուտակել , կոտրատել:

Ջարդել-փշրել-կոտրել-կտոր-կտոր անել-կոտրատել։

Հավաքել-պահել-ամբարել-ժողովել-գումարել-կուտակել։

Հասկանալ-պարզել-գլխի ընկնել-կռահել։

Ծածկել-քողարկել-թաքցնել-պատսպարել։

48.Իմաստով մոտ բառերը կոչվում են հոմանիշներ(հոմնման, կից): Տրված բառերը բաժանի՛ր հոմանիշների չորս խմբի:

Երկիր, մազ, դեպք, արշալույս, ծեգ, պետություն, հյուսք, եղելություն, ծամ, թագավորություն, պատահար, վարս, այգաբաց, կայսրություն, հեր, իրադարձություն, միջադեպ, տերություն, լուսաբաց:

Երկիր-պետություն-թագավորություն-կայսրություն-տերություն

մազ-ծամ-վարս-հեր-հյուսք

դեպք-եղելություն-պատահար-իրադարձություն-միջադեպ

արշալույս-ծեգ-այգաբաց-լուսաբաց

49.Ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինի´ր տրված հոմանիշներով:

Հետապնդել են նրանց, սարսափ, անցնելիս, ապրում են, կացարան, առատ, գործածում են, նկատել են, հայտնաբերել են, կերակրվում են:

Հիմալայներում, ձյունոտ անտառով գնալիս (անցնելիս), գիտական արշավախմբի անդամները տեսել են (նկատել ենմորթիներով ծածկված երկու կնոջ: Գիտնականները գնացել են նրանց հետևից (հետապնդել են նրանցև գտել են (հայտնաբերել եննրանց բնակարանը (կացարանը), որ քարանձավ է եղել: Պարզվում է, որ 20-րդ դարում դեռ գոյություն ունեն (ապրում ենքարանձավային մարդիկ: Նրանք չեն կարողանում օգտվել կրակից, իսկ որպես հագուստ օգտագործում են (գործածում ենվայրի կենդանիների մորթիները: Սնվում են (կերակրվում ենհում սննդով, որը կացարանի շրջակայքում շատ է (առատ է): Քաղաքակիրթ մարդկանց հետ աոաջին հանդիպումն ուղեկցվել է վախով (սարսափովու ծայրաստիճան զարմանքով:

50.Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշննրով:

Գլուխ, Սուրբ գիրք,ազգ, բարկանալ, էլ, ուզել, շինել, իրար, ցրվել, գործածել, հասկանալ:

Աստվածաշնչում (Սուրբ գրքումգրված է, որ մարդիկ Բաբելոնում ցանկանում են (ուղում ենայնքան բարձր աշտարակ կառուցել (շինել), որ կատարը (գլուխըերկինք հասնի: Աստված զայրանում է (բարկանում էմարդկանց վրա ու խառնում նրանց լեզուները: Մարդիկ այլևս (էլմեկմեկու (իրարխոսքը չեն ընկալում (հասկանում), խառնաշփոթություն է առաջանում, և ժողովուրդները (ազգերըսփռվում են (ցրվում ենաշխարհով մեկ:

Ուստի «բաբելոնյան աշտարակաշինություն» արտահայտությունն օգտագործվում է (գործածվում է), երբ ցանկանում են բնութագրել խառնաշփոթություն,աղմուկ, անկարգություն: