Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան-ցած ընկան

շար եկան-շարվեցին

մաղ տալ-մաղել

շաղ տալ-շաղել

քող կապել-վարաքույր կապել

 3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Այս բանաստեղծություն աշնան մասին է։ Աշնանը առավոտները ցրտում են, երկինքը ամպամած է, ամպերը գոռում են, անձրև է գալիս, արևի շողերը քիչ են տաքացնում, քամին շաղում է տերևները։

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար-վեր

պաղել-տաքանալ

հեռու-մոտիկ

վառել-հանգցնել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Սևուկ ամպեր վար եկան։

 

Մաթեմատիկա 28․09․2022

Վարժ.272

Միևնույն քաղաքից միևնույն ուղղությամբ միաժամանակ դուրս եկան երկու մեքենաներ նրանցից մեկը մեկ ժամում անցնում էր 65 կմ, մյուսը 80 կմ։ Որքա՞ն կլինի նրանց հեռավորությունը 7 ժամ հետո։

Լուծում`

80-65=15

15×7=105

Պատ․՝ 105 կմ

Վարժ.274

Հանքային ջուր լցնող սարքերից մեկը 1 րոպեում լցնում 50 շիշ, իսկ մյուսը՝ 10 շշով ավելի քանի ժամում երկու սարքերը միասին կլցնեն 13200 շիշ։

Լուծում`

50+10=60

60+50=110

13200:110=120

120:60=2

Պատ․՝ 2 ժամում

Դասարանական աշխատանք 28.09.2022

Վարժ.267 Կատարե՝ք գործողությունները:

դ 97+85×30-294=2353

85×30=2550

2550+97=2647

2647-294=2353

ե (120-84):(68-62)=6

120-84=36

68-62=6

36:6=6

զ (25+34)x(85-79)=354

25+34=59

85-79=6

59×6=354

Խնդիր 271

Որքան ժամանակ է անցկացնում  աշակերտը դպրացում այն օրը, երբ ունի 4 դաս ՝ յուրաքանչյուրը 40 ր տևողությամբ, իսկ դասմիջոցներից երկուսը տևում են 15 ր մեկը 20ր:

Լուծում`

4×40=160

15×2=30

160+30+20=210

Պատ․՝ 3ժամ 30 րոպե

Խնդիր 273

Կայարանից  միաժամանակ հակառակ ուղղություններով դուրս եկան երկրորդը՝90 կմ: Ի՞նչ հեռավորություն կլինի նրանց միջև  14 ժամ անց:

Լուծում՝

60×14=840

90×14=1260

1260-840=420

Պատ.՝420