Ուսումնական ամառ 2022

Երկնագույն նետի ճանապարհորդությունը

  • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):

Ջաննի Ռոդարին Ծնվել է հյուսիսային Իտալիայում, Օրտա լճի ափին գտնվող Օմեն քաղաքում։ Նրա հայրը հացթուխ էր և մահացավ, երբ Ջաննին 10 տարեկան էր։ Ջաննիին և նրա երկու եղբայրներին մեծացրել է մայրը։ Ջաննին ճեմարան է հաճախել Սևեսո քաղաքում և 17 տարեկանում ստացել է ուսուցչի որակավորում, որից հետո դասավանդել է Վարեսե մարզի գյուղական դպրոցներում։ Նա սիրում էր ջութակ նվագել և ընթերցել այնպիսի հեղինակների երկեր, ինչպիսիք են Նիցշեն, Շոպենհաուերը, Լենինը և Տրոցկին։

Ջաննի Ռոդարին համարվում է 20-րդ դարի լավագույն մանկագիրներից մեկը։ Նա հայտնի է հատկապես «Չիպոլինոյի արկածները» (1957 թ.) և «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» (1959 թ.) վիպակներով, սակայն նրա ստեղծագործական կյանքը առավել բազմազան է։ Քչերին է հայտնի, որ Ռոդարին ունի նաև բանաստեղծությունների ժողովածուներ։ 1951 թվականին, երբ նա դարձավ Հռոմի մանկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը, միաժամանակ սկսեց գրել իր առաջին՝ մանկական բանաստեղծությունների ժողովածուն՝ «Il libro delle filastrocche», որը լույս տեսավ նույն թվականին։

  • Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:

Այս գրքի հերոսը Երկնագույն նետն էր: Նա շատ էր սիրում ճանապարհորդել տարբեր  քաղաքներով։ Նետը երկնագույն էր, երկար էր և գեղեցիկ:

  • Գրքից դուրս գրիր մեկ էջի սահմանում քեզ դուր եկած հատվածը, հիմնավորիր, թե ինչու ես ընտրել հենց այդ հատվածը:

Ինձ դուր է եկել 13-րդ գլուխը, որովետև այս գլխում տարբեր արկածներ կան և հետաքրքիր դեպքեր։

 

  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից:

Այս գրքից ես սովորեցի, որ պետք չէ հանձնվել, պետք է ճանապարհորդել և օգնել ուրիշ մարդկանց։

  • Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:

Այս գրքի մեջ շատ հետաքրքիր արկածներ կան, տարբեր ճանապարհորդուծյուններ կան, կարող էք նաև տարբեր քաղաքների մասին իմանալ։

  • Առաջարկիր գիրք, որի մասին լսել ես, բայց մեր ընթերցասրահում չկա:

Ամառաին արձակուրդների ընդացկում ես կարդացել եմ Ալեքսանդր Դյումաի  «Վիկոնտ դը Բրաժելոն, կամ Տասը տարի անց»  ստեղծործութունը (երեք հատոր ռուսերենով) ։ Գիրքը ինձ շատ դուր է եկել իր արկածներով, հետաքրքիր պատմական իրադարձություններով, հերոսներով: Իմ ընկերներին խորհուրդ կտամ կարդալ այն:

 

Հեքիաթներ երեք վերջաբանով

  • Գրքից դուրս գրիր մեկ էջի սահմանում քեզ դուր եկած հատվածը, հիմնավորիր, թե ինչու ես ընտրել հենց այդ հատվածը:

Ինձ դուր է եկել  երրորդ ավարտը,  որովհետև շատ ծիծաղելի և ուրախ  էր։

Հովիվը շատ ուրախացավ, որ բախտն այդպես բերեց։
– Ի՜նչ հիանալի մատանի է,- ասաց նա,- թող երջանիկ լինի նա, ով տվել է ինձ այս մատանին:
Բայց հիմա էլ նա հանգիստը կորցրեց, քանի որ վախենում էր կորցնել կախարդական մատանին:
– Գրպանումս,- մտածում էր նա,- չի կարելի պահել, թաշկինակ հանելիս կարող եմ
պատահաբար ցած գցել։ Հենց ընկավ, ցտեսություն, էլ չես գտնի: Մատին նույնպես չարժե դնել։
Ավելի լավ կլինի թաքցնեմ, թե չէ ինչ որ մեկը կցանկանա գողանալ: Բայց որտե՞ղ։ Ահա՛, այստեղ,
այս ծառի մեջ մի լավ փչակ կա…
Այդպես էլ արեց: Մատանին թաքցրեց ծառի փչակում: Իսկ հետո ոչխարները արոտավայր
տարավ ու սկսեց մտածել, թե ինչպես օգտագործի կախարդական մատանին։: Նա շատ
հետաքրքիր բաներ մտածեց, բայց դրանցից ոչ մեկին վիճակված չէր իրականանալ։ Քանի դեռ
հովիվը ոչխարներն էր արածացնում, կաչաղակը տեսավ մատանին, ճանկեց այն ու տարավ իր բույնը։ Իսկ թե որտեղ է գտնվում կաչաղակի բույնը, ոչ ոք չգիտի։ Այնպես որ, հովիվն այժմ այլևս
չէր կարող անտեսանելի դառնալ, իսկ մատանին ընդմիշտ կորավ։

  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից

Այս գրքից ես սովորեցի որ պետք է ուշադիր լնել քո իրերի հանդեպ և պետք չէ խուճապի մատնվել:

  • Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:

 

Այս գիրքը ինձ շատ դուր  եկավ , քանի որ յուրաքանչյուր հեքիաթ ուներ իր երեք յուրօրինակ ավարտ: