Հաշվետովւթյուն․ Հարյենագիտություն

Մանք անցել ենք դաս լեռնաշխարների մասին նաև այն մասին թե Մեսրոպ Մաշտոցը ինչպես է ստեղծել հայկական այբուբենը։Բացի հայկական այբուբենից նա գրել է նաև Վրացական այբուբեն,որը նրանք մինչ օրս էլ օգտագործում ենք։

Հայաստանը ունի բազմաթիվ օգտակար հանածոներ,դա նույնպես մենք անցել ենք հայրենագիտությունից։Հայաստանի լճերն ու գետերն ենք սովորել։

Մ․թ․ա-ի ժամանակ մարդիկ գոյատևել են փոքր քարանձավներում,բայց հետո գնալով մարդիկ սկսեցին ավելի կատարելագործվել ու ստեղծեցին էլիտար թաղամասեր ու քաղաքներ։Այն ժամանակ մարդիկ ցեղերով էին ապրում,որպեսզի կենդանիները չհարձակվեն նրանց վրա։

Մենք ունեցել ենք դաս երկաթի ու պղնձի վերաբերյալ։

Տարբեր թագավորների օրոք տարբեր քաղաքներ կառուցվեցին։Օրինակ՝ Տիգրան մեծի օրոք Տիգրանակերտը։

Հայաստանին շատ դժվար ընդունել Քրիստոնեությունը։Բայց մեր առաքյալները կարողացան դա անել։

Երբ Պարսկաստանը փորձում էր այննպես անել,որ Հայերը չընդհունեն Քրիստոնեությունը,հայերը այնքան ուժեղ դուրս եկան,որ շարունակեցին պաշտել Քրիստոնեւոթյունը։

Երբ Արաբական միությունը ուժ է հավաքում նա հարձակվում է Հայաստանի վրա։Նա գրավում է Դվինը հետևյալ ձևով՝նրանք շրջապատում են Դվին չորս կողմից կրակներով,որ ոչ ոք չմտտնի այնտեղ։

Հայաստանը մի քանի անգամ կիսվել է երկու մասի,այսինքն մի մասը հասել է Բյուզանդիաին իսկ մյուս մասը Պարսկաստանը։

Ես շատ եմ սիրում հայրենագիտությունը,այդ առարկայի շնորհիվ սովորում են իմ երկրի մասին։

Հայրենագիտություն

Հարցեր եվ առաջադրանքներ

1․Որո՞նք էին առաջին պետությունները։

Հին Եգիպտական թագավորությունը, Հին հայաստանտը, շումերը, աքադը և այլ պետությունները։

2․ Ինչպես էր բացատրում նախամարդը բնության անհասկանալի երևություները։

Մարդը սկսում էր նմանվել բանական մարդում, սկսում են շորեր կարել և հագնել նրանց։

 

Մուսալեռան հերոսամարտ

Կիլիկիայի հարավային մասում ձգվող Ամանոսի լեռնաշղթայի գագաթներից մեկը` Մուսա լեռը, գտնվում է Կիլիկյան Հայաստանի (ներկայիս Թուրքիայի  Հաթայ վիլայեթում)` պատմական Անտիոք քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևմուտք` Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափին: Լեռան հարավային փեշերին գտնվող վեց հայաբնակ գյուղերում բնակվում էր ավելի քան 6000 մարդ, որոնք հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով ու շերամապահությամբ, ունեին իրենց դպրոցներն ու եկեղեցիները:

Հայաբնակ այդ գավառը հայտնի է Սվեդիա, Մուսա-դաղ, Ջեբել Մուսա, Մուսա լեռ անուններով:

1516 թ. օսմանյան թուրքերը Սիրիան գրավելուց հետո Անտիոքը` Մերձավոր Արևելքի այդ ծաղկուն քաղաքը, աստճանաբար կորցրեց իր երբեմնի քաղաքական-տնտեսական նշանակությունը: Տեղի հայ բնակչության զգալի մասը հետզհետե տեղափոխվեց դեպի արևմուտք` Մուսա լեռան կողմերը:

Մուսա լեռան հայությունը երկու անգամ (1895 թ., 1909 թ.) հետ մղեց թուրքական կանոնավոր զորքերին երբ վերջիններս փորձեցին հայկական ջարդեր կազմակերպել նաև Մուսա լեռան շրջանում:

Դրությունն ավելի սրվեց 1915 թ., երբ երիտթուրքերի պարագլուխները ձեռնամուխ եղան հայկական հարցը` հայ ժողովրդի ցեղասպանության միջոցով լուծելու իրենց հրեշավոր ծրագրի իրականացմանը:

1915 թ. մեծ եղեռնին զոհվեցին ավելի քան մեկ ու կես միլիոն արևմտահայեր:

Հայ ժողովրդի հերոսական պայքարի փառահեղ էջերից է Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանությունը:

Թուրքական կառավարության վաղօրոք մշակած աքսորի ու կոտորածների ծրագրի համաձայն, 1915 թ. հուլիսի 26-ին տրվեց նաև Քեսապի մերձակա հայության տեղահանության հրամանը, որը տագնապալից ահազանգ էր նաև Մուսա լեռան հայության համար:

Չհավատալով թուրքերի խոստումներին ` մուսալեռցիները բարձրացան Մուսա լեռը ու սկսեցին անհավասար պայքար մղել բազմահազարանոց թուրքական բանակի դեմ:

Թուրքական կանոնավոր զորքերը երեք անգամ (օգոստոսի 7-ին, 10-ին և 19-ին) տարբեր ուղղություններով անցան հարձակման, սակայն էական հաջողության չհասան և, կրելով հսկայական կորուստներ (ավելի քան 1000 մարդ), խուճապահար նահանջեցին:

Մղվում էր իսկական համաժողովրդական հերոսամարտ: Մարտիկների հետ միասին դիրքեր էին գրավել ծերերը, կանայք, պատանիները:

Չկարողանալով ընկճել մուսալեռցիների դիմադրությունը` թուրքերը որոշեցին պաշարել լեռը և սովամահ անել հայերին:

Նրանք այդտեղ կենտրոնացրին շուրջ 15000 զինվոր: Մուսալեռցիների դրությունը խիստ ծանրացավ: Սպառվում էր պարենն ու ռազմամթերքը: Մնում էր փրկության միակ ուղին` Միջերկրական ծովը, որի ժայռոտ ափը թշնամին չէր կարողացել պաշարել և որտեղից միայն կարելի էր ակնկալել հնարավոր օգնություն:

Անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար լեռան ծովահայաց եզրին բարձրացվեց երկու «դրոշակ»: Դրանք լայնատարած սավաններ էին, որոնց վրա նկարված էին կարմիր խաչեր և անգլերեն գրված էր` «Քրիստոնյաները վտանգի մեջ են, փրկեցեք»:

Սեպտեմբերի 5-ին ֆրանսիական «Կիշեն» ռազմանավը, նկատելով մուսալեռցիների ծածանվող դրոշները, մոտեցավ և խարիսխ ձգեց ափից ոչ հեռու: Ռազմանավի հրամանատարությունը, ծանոթանալով ստեղծված իրավիճակին, հրանոթային կրակ բացեց թուրքական դիրքերի վրա և հեռանալով` խոստացավ օգնել մուսալեռցիներին:

Սեպտեմբերի 9-ին թուրքերը ձեռնարկում են նոր` (թվով չորրորդ) առավել կատաղի հարձակումը: Սակայն, հայերը յոթ ժամ տևող համառ մարտերի ընթացքում ոչ միայն կարողացան հետ մղել թուրքերի բոլոր գրոհները, այլև անցնել հակահարձակման և հալածել խուճապահար նահանջող թշնամուն:

Նավատորմի նավապետը, չսպասելով Ֆրանսիայի ուշացող թույլտվությանը, իր պատասխանատվությամբ անցնում է գործողությունների:

Վերջապես, սեպտեմբերի 13-15-ը ֆրանսիական հինգ ռազմանավեր հերոս մուսալեռցիներին (շուրջ 4000 մարդ) փոխադրում են Պորտ-Սաիդ (Եգիպտոս):

Մուսալեռան ավելի քան 40-օրյա հերոսամարտի ժամանակ իրենց քաջագործություններով աչքի ընկան շատերը, այդ թվում Հակոբ Կարագյոզյանը, Մարտիրոս Ջանսզյանը, Եսայի Յաղուբյանը, Պետրոս Տմլազյանը, Պետրոս Թութագլյանը, Ճարպա Խայոյանը, Պետրոս Գալստյանը:

Մուսալեռցիները հպարտությամբ են հիշում նաև իրենց հերոս կանաց, որոնց թվում են` Շուշան Գաբաղյանը, Վարդիթեր Զեթլյանը, Ծաղեր Տեր-Մովսիսյանը, Սիմա Ղարիբյանը, Մանուշակ Մանուկյանը:

Պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո մուսալեռցիները վերադարձան իրենց գյուղերը (1919թ.):

Այդ սխրանքն իր գեղարվեստական մարմնավորումն է գտել ավստրիացի նշանավոր գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպում: Գիրքը, որը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով` ոգեշնչել է շատերին, այդ թվում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական գերության մեջ գտնվող մարդկանց:

1939 թ. Ալեքսանդրեթի շրջանը հանձնվեց թուրքերին և մուսալեռցիները, խուսափելով թուրքերի հալածանքներից, գաղթեցին Այնջար (Լիբանան): Կարճ ժամանակում հիմնվեցին վեց գյուղի անուն կրող վեց թաղամաս: Նոր տեղում մուսալեռցիները զբաղվում էին հացահատիկի մշակությամբ և այգեգործությամբ:

1946-1947 թթ. Մուսա լեռան հայության մի ստվար զանգվածը (ավելի քան 5000 մարդ) վերջնականապես հանգրվանում է Հայաստանում:

Էջմիածնի շրջանի Գինեվետ ավանը 1972 թ. վերանվանվեց Մուսալեռ, իսկ 1976 թ. սեպտեմբերի 16-ին ավանի մոտ, բարձր բլրի վրա տեղի ունեցավ հերոսամարտին նվիրված հուշակոթողի բացումը, որը կառուցվել է հայրենիքի ու սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով և անմիջական մասնակցությամբ:

Կոթողի հեղինակները` ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և նկարիչ-քանդակագործ Արա Հարությունյան:

Ամեն տարի, սեպտեմբերի երկրորդ կեսին, երախտապարտ սերունդները հավաքվում են այստեղ` ավանդական հարիսայով, զուռնա-թմբուկով, մարտական շուրջպարով ու ազգային արժանապատվության զգացումով նշելու հերոսամարտի տարելիցը և հարգելու քաջի մահով ընկած հերոսների հիշատակը:

Սարդարապատի հերոսամարտ

Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 21-28-ին, հայկական կանոնավոր բանակի ու աշխարհազորայինների եւ Արեւելյան Հայաստան ներխուժած թուրք զավթիչների միջեւ: Մարտը տեղի է ունեցել Հոկտեմբերյան քաղաքի մերձակայքում, Սարդարապատ կայարանի մոտ:

1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական զորքերը լքեցին Առաջին աշխարհամարտի ժամանակ գրաված Արեւմտյան Հայաստանի շրջանները: Օգտվելով առիթից՝ Թուրքիայի իշխանական շրջանակները որոշեցին հետ վերցնել ոչ միայն Արեւմտյան Հայաստանը, այլեւ գրավել Արեւելյան Հայաստանն ու ամբողջ Անդրկովկասը:

Խախտելով 1917 թվականին կնքված հրադադարի պայմանագիրը՝ թուրքական զորքերը հարձակման անցան եւ գրավեցին Երզնկան, Էրզրումը, Սարիղամիշը, Կարսը, իսկ մայիսի 15-ին՝ Ալեքսանդրապոլը (Գյումրի): Հայերը, թվով մի քանի անգամ գերազանցող հակառակորդի ճնշման ներքո, նահանջեցին: Թուրքական 100 հազարանոց բանակին՝ Վեհիբ փաշայի գլխավորությամբ, դիմայակում էր հայկական 20 հազարանոց զորքը: Նույնքան էլ կազմում էր աշխարհազորայինների բանակը: Զորքերի հրամանատարը գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանն էր: Թուրքերն Արաքսի հովտից ուղղվում էին դեպի Երեւան: Դանիել Բեկ-Փիրումյանը նրանց դիմավորեց Էջմիածնի մատույցներում, մի քանի հաջող հարվածներով ջախջախեց ու հետ շպրտեց:Սարդարապատի հաղթանակը հսկայական նշանակություն ուներ Հայաստանի համար: Արարատյան դաշտի հյուսիսային հատվածի հայ բնակչությունը փրկվեց թուրքական ցեղասպանությունից, Արեւելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական նվաճումից, հայկական պետականության վերականգնման հիմքեր ստեղծվեցին: Եվ 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:

Սարդարապատում հաղթանակի պատվին մայիսի 26-ը հիշատակելի օր է, իսկ ճակատամարտի 50-ամյակին 1968 թվականի մայիսին բացվեց Սարդարապատի ճարտարապետական համալիրը, որի հեղինակը հայտնի ճարտարապետ Իսրայելյանն է:

Կիլիկիա հայոց թագավորությունը

Հայոց հզոր արքա Տիգրան Մեծի օրոք Կիլիկիան նրա պետության մի մասն էր։ Այն ժամանակ Կիլիկիայում բազմաթիվ հայեր բնակվեցին։ Հայերն այստեղ պահպանում էին մայրենի լեզուն ու մշակույթը։Բյուզանդական կայսրերի օրոք հայերի թիվը Կիլիկիայում շատացավ։ Պատճառներից մեկն էլ այն էր, որ ցանկանալով թուլացնել Հայաստանը, բյուզանդացիները հայ իշխաններին այստեղ տեղափոխվելու համար առաջարկում էին քաղաքներ, բերդեր, կալվածքներ։ Այդպես վարվեց կայսրությունը նաև Բագրատունյաց վերջին թագավորի հետ։
Գագիկ II թագավորին կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս հրավիրելով` կայսրը ստիպեց նրան հրաժարվել իշխանությունից և թագավորության փոխարեն Կիլիկիայից ոչ հեռու գտնվող ընդամենը երկու քաղաք առաջարկեց։ Որոշ ժամանակ անց Գագիկ II թագավորը սպանվեց բյուզանդացիների կողմից։
Գագիկ թագավորի մերձավորներից մեկը` Ռուբեն իշխանը, ի պատասխան իր արքայի սպանության, 1080թ. ապստամբեց բյուզանդացիների դեմ և Կիլիկիայում, Տավրոսի լեռներում գրավեց Բարձրբերդ ամրոցը։ Ռուբեն իշխանին և նրա ժառանգներին հաջողվեց ոչ միայն պահպանել ձեռք բերածը, այլև ընդլայնել հայկական իշխանության տիրույթները։ Այսպես, հայրենի բնօրրանից հեռու ստեղծվեց հայկական նոր պետություն` Կիլիկիայի հայոց թագավորությունը:
Կիլիկիայի հայոց պետությունը թագավորություն դարձավ Լևոն II-ի օրոք, որը պատմության մեջ հայտնի է նաև Լևոն Մեծագործ անունով։ Խոհեմ և հեռատես քաղաքականության շնորհիվ Լևոն II-ը կարողացավ բարիդրացիական հարաբերություններ հաստատել ինչպես Բյուզանդական կայսրության, այնպես էլ շրջակա պետությունների հետ։ Լևոն II-ին հաջողվեց բարեկամական հարաբերություններ հաստատել նաև գերմանական կայսեր և Հռոմի պապի
հետ, որոնք պատրաստ էին արքայական թագ ուղարկել նրան։ Լևոն II-ի իշխանությունը ճանաչեց և նրան թագ ուղարկեց նաև Բյուզանդիայի կայսրը։
1198թ. հունվարի 6-ին Տարսոն քաղաքի Մայր տաճարում Լևոն II-ը թագադրվեց որպես թագավոր ամենայն հայոց և Կիլիկիայի։ Լևոն II Մեծագործը և նրա հաջորդներն իրենց անվանում էին ամենայն հայոց թագավոր` դրանով իսկ շեշտելով, որ իրենք
ներկայացնում են ոչ միայն Կիլիկիայի, այլև Մեծ Հայքում և նրանից դուրս ապրող ողջ հայության շահերը։
Թագավորության մայրաքաղաքը Սիսն էր:
Կիլիկիայի հայոց թագավորության պետական լեզուն հայերենն
էր։ Կիլիկիայի հայերը միաժամանակ հաղորդակցվում էին նաև
ֆրանսերեն, հունարեն և այլ լեզուներով։

Բագրատունիները

Բագրատունյաց արքայատոհմի կառավարման ժամանակ
Հայաստանը մեծ վերելք ապրեց։


Բագրատունիների օրոք է Անին հռչակվել է մայրաքաղաք և դարձել ժամանակի խոշոր քաղաքներից մեկը։ Կառուցապատվել ու  ընդարձակվել են Կարսը և տասնյակ այլ քաղաքներ։ Հիմնադրվելեն այնպիսի նշանավոր վանքեր, ինչպիսիք են Հաղպատը, Սանահինը, Տաթևը։

Անկախության վերականգնումը

7-րդ դարի առաջին կեսին արաբական ցեղերը միավորվեցին ու ստեղծեցին Արաբական խալիֆայությունը։ Կարճ ժամանակում արաբները հսկայական նվաճումներ կատարեցին: 7-րդ դարի վերջին Արաբական խալիֆայությունը կարողացավ իրեն ենթարկել նաև Հայաստանը։ Դրանից հետո շուրջ մեկուկես հարյուրամյակ հայ ժողովուրդը պայքարում էր օտար տիրապետությունից ազատվելու համար։ Այդ ընթացքում բազմաթիվ ապստամբություններ եղան, որոնք գլխավորում էին Մամիկոնյանները, Բագրատունիները և իշխանական այլ տոհմերի ներկայացուցիչներ։
Անկախության  համար պայքարը լիովին հասավ իր նպատակին միայն 9-րդ դարի վերջերին, երբ Արաբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը:
Պայքարը հաջողությամբ չէր ավարտվի, եթե չլիներ Բագրատունի իշխանների և հատկապես Աշոտ Բագրատունու հմուտ կառավարումը։ 855թ. երիտասարդ Աշոտ Բագրատունին դարձավ հայոց իշխան: Կարճ ժամանակում, հմտորեն օգտագործելով իրեն
տրված իրավունքները, նա կարողացավ հասնել Հայաստանից
խալիֆայությանը տրվող հարկերի նվազեցմանը: Հայոց բանակի թիվը հասավ 40 հազարի:
Աշոտ Բագրատունին կարողացավ նաև բարեկամություն հաստատել Բյուզանդական կայսրության հետ։ Աշոտ Բագրատունու 30-ամյա կառավարման արդյունքը փառավոր էր. 885 թվականին խալիֆայությունը թագ ուղարկեց Աշոտ
Բագրատունուն` դրանով իսկ ճանաչելով Հայոց անկախ պետության գոյությունը։
Աշոտ I Բագրատունին (885-890թթ.) դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։

Աշոտ I-ին հաջորդեց նրա որդին` Սմբատ I-ը, որը շարունակեց հոր քաղաքականությունը։ Սմբատ I-ի օրոք գրեթե ամբողջ Մեծ Հայքը մտավ Բագրատունյաց թագավորության մեջ։ Հայոց երկրի հզորացումը, սակայն, հանգիստ չէր տալիս Արաբական խալիֆայությանը, որը ցանկանում էր վերականգնել Հայաստանի նկատմամբ ունեցած իր գերիշխող դիրքը։ Սկսվեց կռիվների ու ավերածությունների երկարատև մի ժամանակաշրջան, որն ավարտվեց
Սմբատ I-ի զորքերի պարտությամբ։

Աշոտ II Երկաթ 

10-րդ դարի սկզբին արաբների դեմ պայքարի գլուխ կանգնեց թագաժառանգ Աշոտը, որը հայտնի է Աշոտ Երկաթ անունով։
Աշոտ II-ի օրոք (914-928թթ.) Հայաստանը լիակատար անկախության
հասավ։ Բաղդադի խալիֆը Աշոտ II-ին ճանաչեց շահնշահ` արքայից արքա։ Սուրբ Խաչ նշանավոր եկեղեցին կառուցվելէ 10-րդ դարի սկզբներին` Վասպուրականի թագավոր
Գագիկ Արծրունու օրոք, Վանա լճի Աղթամար կղզում։
Բագրատունիների մայրաքաղաք հռչակվեց Կարսը, որը կարճ ժամանակում կառուցապատվեց ու դարձավ նշանավոր քաղաք։ Աբասի որդին` Աշոտ III Ողորմածը, հզորացրեց բանակը և ամրապնդեց երկրի պաշտպանությունը։ Աշոտ III-ի օրոք տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունը
նոր մայրաքաղաքի հիմնադրումն էր։ 961թ. նա արքունիքը Կարսից տեղափոխեց Անի,
որը հռչակեց Հայաստանի մայրաքաղաք։ Անին ընդարձակվեց,
կառուցապատվեց, պարսպապատվեց և դարձավ հռչակավոր քաղաք:

Գագիկ Առաջին
Բագրատունյաց Հայաստանն իր առավելագույն հզորությանը
հասավ Գագիկ I-ի օրոք (990-1020թթ.)։ Գագիկ I-ը վերակառուցեց
երկրի ռազմական ուժերը, զորքի թվաքանակը հասցրեց 100
հազարի։ Բանակի հրամանատարությունը հանձնվեց տաղանդավոր
զորավար Վահրամ Պահլավունուն։
Գագիկ թագավորի օրոք կառուցվեցին բազմաթիվ եկեղեցիներ,
տաճարներ, պալատական և այլ շինություններ։ Դրանցից
նշանավոր էին Անիի Կաթողիկե և Գագկաշեն եկեղեցիները`
հայտնի ճարտարապետ Տրդատի նախագծով, Մարմաշենի Վահրամաշեն
եկեղեցին, այլ տաճարներ, պալատներ, ամրոցներ։
Բագրատունյաց Հայաստանը հզորության ու վերելքի շրջան էր
ապրում։

Գագիկ I-ից հետո, սակայն, այդ վերելքն ընդհատվեց. գահի համար պայքար սկսվեց նրա որդիների միջև, խախտվեց երկրի կայունությունը։
Երկրի ներքին անկայունության և արտաքին հարձակումների հետևանքով 1045թ. բյուզանդական բանակը գրավեց Անին։
Անիի Բագրատունիների թագավորությունը անկում ապրեց:Չնայած դրան` իրենց գոյությունը պահպանեցին Սյունիքի,  Լոռու և այլ փոքր թագավորություններն ու հայկականիշխանական տները: Բացի դրանից` ընդամենը մի քանի տասնամյակ հետո՝ 11-րդ դարի վերջերին հայ ժողովրդին հաջողվեց ստեղծել պետականության նոր կենտրոն Միջերկրական ծովի ափին` հեռավոր Կիլիկիայում։

Մատենադարան

2014_erywań,_matenadaran_(15)

Մատենադարանի ձեռագիր հավաքածուն խոշորագույններից է աշխարհում: Պահոցներում կա 17300-ից ավելի ձեռագիր, 450 հազարից ավելի արխիվային փաստաթուղթ, 3 հազարից ավելի հնատիպ գիրք։ Ձեռագրերից ավելի քան 14200-ը հայերեն է,  մնացածը` օտարալեզու` հունարեն, լատիներեն, արամեերեն, եբրայերեն, արաբերեն, պարսկերեն, հին սլավոներեն, եթովպերեն, ճապոներեն և այլն:

Մատենադարանը հիմնադրել են Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը` 405թ., թագավորանիստ Վաղարշապատում:  1939թ. Մատենադարանը տեղափոխվում է Երևան:
Մատենադարանի շենքի շինարարությունը ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով սկսվել էր 1945-ին, 1959թ՝. ավարտվում:

Մատենադարանի 1959թ. նախատեսված աշխատանքային ծավալներն արդեն անբավարար են. միայն ձեռագրական ֆոնդն ավելացել է ավելի քան 6000 մատյանով, աննախադեպ մեծացել են արխիվային և գրադարանային ֆոնդերը։
Մատենադարանի բակում են գտնվում  Թորոս ՌոսլինիԳրիգոր ՏաթևացուԱնանիա ՇիրակացուՄովսես ԽորենացուՄխիթար ԳոշիՖրիկիբազալտե արձաններն են, իսկ ներքևի փոքրիկ հրապարակում՝ Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանախումբը։
«Մշո ճառնդիր»-ը հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրն է:  Ունի 601 մագաղաթյա թերթ, յուրաքանչյուրը պատրաստված է մի երնջի կամ արջառի կաշվից։ Բաժանված է երկու մասի, կազմ չունի, քաշը 28կգ է։ Ձեռագիրը ճառերի, վարքերի, վկայաբանությունների, պատմական քաղվածքների և ներբողների ժողովածու է:
«Տոնացույց»-ը հայերեն ամենափոքր ձեռագիրն է։ Այն գրվել է Կաֆայում 1434 թվականին: Կշռում է ընդամենը 19 գրամ, ունի 104 թերթ։ Տարվա տոնակարգը ցույց տվող գիրք է հայ եկեղեցում։

Ժամկետ`Ապրիլի 11-15

Մասնակիցներ`Հարավային դպրոցի 4-րդ դասարանցիներ

Ընթացք՝ Սովորողները  նախապես տեղեկութուններ են հավաքում մատենադարանի մասին, պատրաստում հարցազրույցներ, տեսաֆիլմեր, իսկ վերջում միասին այցելում ենք Մատենադարան

  • Երևանի ո՞ր համայնքում, ո՞ր փողոցում է գտնվում Մատենադարանաը

Մատենադարանը գտնվում է կենտրոնում։

  • Հարավային դպրոցից Մատենադարան գնալուց ի՞նչ փողոցներով ենք անցնում

Ացնելու ենք Իսակով պողոտայի կողմով և մաշտոցի պողոտա կողմով։

  • Ինչ տեսարժան վայերով ենք անցնում մինչ հասնելը Մատենադարան

Ացնում ենք Կոյնակի և գինու գործարաններ, Հաղթանակի կամութջը, Սուրբ Սարգիս եկեղեցին, Չարենցի տունթանգարան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Վ․ Սարոյանի արձան։

  • Ո՞ւմ արձաններն են դրված Մատենադարանի բակում

Անանիա Շիրակացի, Մ․ Խորենացի, Թորոս Ռոսլին, Գրիգոր Տաթևացի, Մխիթար Գոշ, Ֆրիկ, Մ․ Մաշտոց և Կոյրուն։

  • Ի՞նչ ձեռագրեր են պահվում Մատենադարանում

Մեծ ձեռագրեր և փոքր ձեռագրեր են պահվում Մատենադարանում։

Վանի թագավորություն

Վանի թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի», երբեմն՝ «Նաիրի», ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն» անուններով։

Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին։ Նրա մասին տեղեկություններ են պահպանվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824) արձանագրություններում։ Արամեին հաջորդել է Լուտիպրին մ.թ.ա. 844-834թթ., այնուհետև Սարդուրի Ա-ն, որը մ․թ․ա․ 830-ական հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։ Սարդուրի Ա-ին հաջորդում է Իշպուինին, որը իր որդի Մենուայի հետ իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում հզորացնել երկիրը։ Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասել Արգիշտի Ա-ի գահակալման ժամանակաշրջանում (մ.թ.ա. 786-764)։ Նա կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա շրջափակման մեջ է գցել Ասորեստանը, որի հետևանքով հակառակորդի զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է ինչպես ծանր հողմ»։ Արգիշտի Ա-ից հետո գահը անցնում է նրա որդի Սարդուրի Բ-ին, որը նույնպես շարունակում է տարածքային նվաճումները։ Սարդուրի Բ-ից հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան, որի ժամանակ գահակալում են Ռուսա Ա-ն, Արգիշտի Բ-ն, Ռուսա Բ-ն, Սարդուրի Գ-ն, Սարդուրի Դ-ն, Էրիմենան, Ռուսա Գ-ն և Ռուսա Դ-ն։ Թագավորությունը վերջնական անկում է ապրում մ․թ․ա 590 թվականին։

Վանի թագավորությունը տեղակայված է եղել Հայկական լեռնաշխարհի կենտրոնական հատվածում՝ ընդգրկելով Վանա, Սևանա և Ուրմիո լճի ավազանները, դրանց հարակից ընդարձակ տարածքները հյուսիսում մինչև Սև ծով, արևելքում մինչև Կուր գետի ավազան, արևմուտքում մինչև Փոքր Ասիա թերակղզու կենտրոնական շրջաններ, հարավ-արևմուտքում մինչև Միջերկրական ծով՝ մեծ մասամբ ծովի մակերևույթից 1500-1800 մետր բարձրության վրա։ Հայկական լեռնաշխարհում համադրվում են բարձրագագաթ լեռնաշղթաներ, որոնցից մեկը հանդիսանում է Հարավարևմտյան Ասիայի ամենաբարձր գագաթը՝ Արարատը, և գոգավորություններ առավել մեղմ կլիմայով ու բերրի բնահողով։

  • Սևանա լիճը 1900 մ բարձրության վրա գտնվող քաղրահամ լիճ է, որը հնում հայտնի է եղել ԳեղարքունիԳեղամա ծով անվանումներով։ Այն երկրորդ ամենաբարձր քաղցրահամ լիճն է ամբողջ աշխարհում։ Պատմականորեն այն գտնվել է Սյունիք նահանգի հյուսիսային մասում։ Ունեցել է մեկ կղզի, որը ջրի մակարդակի իջեցման արդյունքում դարձել է թերակղզի։ Լճում աճում են իշխան, կարմրախայտ, սիգ ձկները։
  • Վանա լիճը 1720 մ բարձրության վրա գտնվող աղի լիճ է, որը հնում հայտնի է եղել Բզնունեաց ծով և Ռշտունեաց ծով անվանումներով։ Այն մաս է կազմել Տուրուբերան և Վասպուրական նահանգների։ Լիճը ունեցել է 7 կղզի, որից մնացել են միայն 4-ը՝ Լիմ, Կտուց, Առտեր և Աղթամար կղզիները։ Լիճը հայտնի է իր տառեխ ձկով։
  • Ուրմիա լիճը 1275 մ բարձրության վրա գտնվող աղի լիճ, որը հնում հայտնի է եղել Կապուտան անվամբ։ Մինչև մ․թ 4-րդ դարը եղել է հայոց պետականության կազմի մեջ, ապա անցել է պարսկական իշխանության տակ։ Այն ունի 60-ից ավել կղզիներ։

Վանի թագավորությունը

menua

Վանի թագավորությունը Հայկական լեռնաշխարհում ստեղծված մեծ պետություն էր, որ կարողացավ միավորել լեռնաշխարհի համարյա ամբողջ տարածքը։


Վանի թագավորությունը նրա հարավային հարևան և գլխավոր հակառակորդ երկրում` Ասորեստանում հայտնի էր Ուրարտու անունով։ Ուրարտու անվանումը Արարատ անվան փոփոխված տարբերակն է։ Բացի դրանից` մեզ հասած ուրարտական արձանագրություններում այն կոչվում է Բիայնիլի, այսինքն` Բիայնա երկիր։Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին:
Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին, այսինքն՝ մեզանից ավելի քան 28 դար առաջ, «Նաիրի երկրի արքա» Սարդուրի I-ը հիմնեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը: Այդ մասին թողած արձանագրություններում նա ներկայանում է որպես «մեծ արքա, հզոր արքա, արքաների արքա»: Վանի թագավորության հզոր արքաներից էին Սարդուրի I-ը, Իշպուինի արքան և հատկապես Մենուան:
Մենուա արքայի օրոք Տուշպա (Վան) մայրաքաղաքին խմելու և ոռոգելու ջուր մատակարարելու համար կառուցվեց մոտ 72 կմ երկարությամբ ջրանցք, որը մինչև օրս էլ գոյություն ունի։ Ջրանցքի կառուցումն հաստատող սեպագիր արձանագրության մեջ ասվում է.
«Խալդյան զորությամբ Մենուան, Իշպուինիի որդին, մեծ արքան, հզոր արքան, արքան Բիայնա երկրի և տերը Տուշպա քաղաքի, այս ջրանցքը անցկացրեց։ Անունը(ջրանցքի) Մենուայի ջրանցք է»։
Մովսես Խորենացին այն պարզապես «գետ» է անվանում։Մենուային հաջորդեց իր որդին՝
Արգիշտի I-ը: Արգիշտի I-ի կառավարման տարիներին (Ք. ա. 786-764թթ.), Վանի
թագավորությունն իր հզորության գագաթնակետին հասավ: Էրեբունիից հետո Արգիշտի I-ը Արարատյան դաշտում` հիմնեց Արգիշտիխինիլի քաղաքը:
Արգիշտի I-ի հմուտ կառավարման շնորհիվ Վանի թագավորությունը դարձավ հզորագույն պետություն:

Վանի թագավորության հզոր արքաներից էր Ռուսա II-ը, ով կառուցել է Թեյշեբաինի քաղաքը, որն այսօր Երևանի Կարմիր բլուր հնավայրն է: