Մաթեմատիկայի ֆլեշմոբ

1. Քառակուսաձև  հողամասի երեք կողմը պատված է 36մ երկարությամբ լարով։ Գտե՛ք այդ հողամասի մակերեսը։
144
2. Երկու զամբյուղում  միասին կար 12կգ դեղձ։ Երբ Հայկը  առաջին զամբյուղից  2կգ լցրեց երկրորդ զամբյուղի  մեջ, զամբյուղներում  դեղձերի զանգվածները հավասարվեց։  Քանի՞  կիլոգրամ  դեղձ   կար առաջին  զամբյուղում։
8

3. Կռահելով օրինաչափությունը՝ տրված թվերից հետո գրիր հաջորդ թիվը.

 

32, 45, 60, 77, 96

4. Միևնույն կետից հակադիր ուղղություններով միաժամանակ  շարժվեցին  երկու ավտոմեքենա։ Քանի՞ ժամ  հետո նրանց միջև եղած հեռավորությունը կլինի 600կմ, եթե առաջին ավտոմեքենան ժամում անցնում է 55կմ, իսկ  երկրորդը ժամում՝ 65կմ:
5  ժամ  հետո
5. Մեղվապահը 120կգ մեղրը փորձում էր տեղավորել 10 երեքլիտրանոց  և 15   երկուլիտրանոց  տարաներում: Հետո նկատեց,  որ  ավելացած մեղրը տեղավորելու համար մնացել  են միայն մեկլիտրանոց տարաներ: Ավելացած  մեղրի համար քանի՞  մեկլիտրանոց տարա է անհրաժեշտ, եթե  հայտնի է, որ մեկլիտրանոց  տարայում տեղավորվում է 1կգ 500գ մեղր։
20
6. Երեք  թվերի  գումարը  140 է, ընդ որում երկրորդ  և երրորդ  թվերի գումարը 90 է, իսկ առաջին և երկրորդ  թվերի գումաը՝ 87: Գտեք երկրորդ թիվը:
37
7.  Գտիր  այն  երկնիշ  թվերի  քանակը, որոնք  և՛ 4-ի,  և՛  5-ի  բաժանելիս ստացվում է նույն մնացորդը։
12
8. «Որդիդ քանի՞ տարկան է»  հարցին,  հայրը պատասխանեց. «Եթե որդուս տարիքին նույնքան և տարիքի կեսի չափ  ավելացնեք, կստացվի տաս»:  Գտեք որդու տարիքը։
4

9. Ճանապարհի 5/6 մասն  անցնելուց հետո, մնաց ևս 2 կմ:  Որքա՞ն է  ամբողջ  ճանապարհի  երկարությունը:

 

12

10. Գտիր  տրված պատկերի մակերեսը, եթե նկարում բոլոր անկյունները ուղիղ են։

 

Подпись отсутствует
23

Ելք ստուգատես

Վայր՝ Հարավային  դպրոց-պարտեզ, առցանց հարթակ

Ժամկետը՝  մայիս

Մասնակիցներ՝ 

  • Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Սովորողների ձեռք բերած գիտելիքների ամփոփում
  • Սովորողների ձեռք բերած գիտելիքների ամրապնդում
  • Ուսուցման երրորդ շրջանի ամփոփում

Ընթացքը՝

5-րդ դասարանի սովորողներ

Խառը թվեր

Խառը  թիվը  կազմված  է  ամբողջ  մասից  և  կոտորակային  մասից։

Խառը  թիվ  ստանում  են  անկանոն  կոտորակից։

Անկանոն  կոտորակից  խառը  թիվ  ստանալու  համար,պետք  է  համարիչը  բաժանել  հայտարարի։Ամբողջ  մասը  կլինի  մեր  քանորդը,հայտարարը  միշտ  նույն  թիվն  է,իսկ  համարիչը  կլինի  մեր  բաժանումից  ստացված  մնացորդը։

 

3
—  =1        Օրինակ՝3։2=1  (1մն․)
2

Խառը  թիվը  (կոտորակը),անկանոն  կոտորակ  դարձնելու  համար,պետք  է  խառը  թվի  հայտարարը  բազմապատկել  ամբողջ  մասով,գումարել  համարիչը և հայտարարը  թողնել  նույնը։

2  = =

 

Մաթեմատիկայի մարտ ամսվա ֆլեշմոբ երկրորդ

1. Քանի՞ 3 թվանշան է անհրաժեշտ բոլոր երկնիշ թվերը գրառելու համար:
180

2. Մտապահված թիվը մեծացրին 6 անգամ, արտադրյալը փոքրացրին երկուսով և արդյունքում ստացան 14-ից 5 անգամ մեծ թիվ: Գտեք մտապահած թիվը։
12

3. Հավասարակողմ եռանկյան պարագիծը 12 է: Գտեք այդ եռանկյան կողմին հավասար կողմով քառակուսու մակերեսը։
16

4. Եղբոր և քրոջ տարիքների գումարը 2 տարի առաջ15 էր: Այժմ քույրը 13 տարեկան է: Քանի՞ տարի պետք է անցնի, որպեսզի եղբայրը դառնա 9 տարեկան:
3

5. Գրախանութ բերեցին 12կգ գիրք, ընդ որում 20 գրքերից յուրաքանչյուրը 300 գրամ էր, իսկ մնացած գրքերից յուրաքանչյուրը՝ 200 գրամ: Որքա՞ն էր 300 գրամանոց և 200 գրամանոց գրքերի քանակների տարբերությունը։
10

6. Ժամը 11:45-ին սկսվեց մուլտֆիլմը, որը տևեց 50 րոպե: Մայրիկը, մուլտֆիլմը սկսելուց հետ, ուղիղ կեսին կանչեց ճաշելու: Ո՞ր ժամն էր ցույց տալիս ժամացույցը այդ պահին:
12:10

7. Տիգրանի ծննդյան տորթը 900 գրամ էր: Մայրիկը այն բաժանեց Տիգրանի և 3 ընկերների միջև: Ամենամեծ կտորի զանգվածը այնքան էր, որքան մնացած երեք կտորների զագվածները միասին: Գտեք ամենամեծ կտորի զանգվածը։
450
8. 4, 8, 32, 512, ___ թվերը գրված են որոշակի օրինաչափությամբ։ Գտեք 32-ից հետո գրված հաջորդ երկու թվերի գումարը։
131584
9. Հայկը ունի 7 միանման լուցկու հատիկ, Արմենը՝ 6, Աննան՝ 5, Սյունեն՝ 4: Նրանցից ո՞վ իր ունեցած լուցկու բոլոր հատիկներով չի կարող կառուցել եռանկյուն (լուցկու հատիկները չի կարելի կոտրել):
Սյունեն

10. Տրված երեք ուղղանկյունների պարագծերը նշված են ուղղանկյունների ներսում (տես նկարը)։ Գտեք դատարկ ուղղանկյան պարագիծը:
Captionless Image
35

Մաթեմատիկայի ապրիլյան ֆլեշմոբ առաջին մակարդակ

1. Տատիկը գործեց 30 գուլպա, որից 6 զույգը՝ կարմիր,  3 զույգը՝ կապույտ, իսկ մնացածը ` կանաչ:  Տատիկը քանի՞ կանաչ գուլպա գործեց։
12
2. Օգտվելով օրացույցից՝  հաշվիր, թե ապրիլի 25-ից մինչև Համբարձման ծեսը՝ մայիսի18-ը ներառյալ, քանի՞ օր է։ 
23
3.  Խնձորենու վրա կա 5 ծաղիկ  : Յուրաքանչյուր ծաղիկ ուներ 5 թերթիկ: Յուրաքանչյուր թերթիկի վրա նստած էր 3 զատիկ:  Քանի՞ զատիկ կար խնձորենու վրա։
75
4. Պահարանում կա 44 խաղալիք։ Դրանցից 15-ը գնդակ են։ Կարմիր օղակները 3-ով շատ են գնդակներից։ Մնացածը դեղին օղակներ են։ Քանի՞ դեղին օղակ կա պահարանում։ 
11
5. Հիսունչորս կոնֆետը հավասարապես բաշխված է 6 տուփերում։ Աշոտը գնեց այդպիսի երեք տուփ։ Քանի՞ կոնֆետ գնեց Աշոտը։
27
6. Մարկն ունի 4 գնդակ՝ կարմիր, դեղին, կանաչ և կապույտ: Քանի՞ եղանակով կարող է գնդակները մի շարքով դասավորել այնպես, որ կանաչ գնդակը լինի և՛ կարմիր, և՛ դեղին գնդակների կողքին:
4
7. Աղջիկները որոշեցին մեդիաբացիկներ պատրաստել: Քանի՞ բացիկ է անհրաժեշտ պատրաստել, որպեսզի Արիանան, Նարեն, Լիլին ու Մերին շնորհավորեն միմյանց  տոնը:

Подпись отсутствует

12
8. Երկուշաբթի օրը տղաները միասին տնկեցին մեկ ծառ, երեքշաբթի` երկու ծառ, չորեքշաբթի` երեք, և այդպես շարունակ մինչև կիրակի օրը ներառյալ: Տղաները  այդ շաբաթվա  ընթացքում քանի՞ ծառ տնկեցին:
28
9. Արեգը մուտքագրեց «սեբաստացի» բառը: Նա իրարից տարբեր տառերը տարբեր գույնով ներկեց, իսկ նույն տառերը` նույն գույնով: Քանի՞ գույն օգտագործեց Արեգը:
7
10. Մաթեմատիկայի դասին սովորողները որոշեցին չափել իրենց հասակը: Նարեն բարձրահասակ է Անահիտից և ցածրահասակ է Դավթից: Կարոն բարձրահասակ է Նարեկից և ցածրահասակ է Նարեից: Ո՞վ է ամենաբարձրահասակը:

Подпись отсутствует

Դավիթը