Ձյուն Գեղամ Սարյան

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,

Ծաղիկները մտել են քուն,

Հողն է նրանց անկողին:

 

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝

Ծաղիկները չարթնանան,

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

 

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,

Ծաղիկները մտել են քուն,

Ծաղիկները ցրտահար:

Հարցեր և առաջադրանքներ

1.Բանաստեղծության կրկնվող տողերը նշի՛ր:

 

2.Ի՞նչն էր ծաղիկներ անկողինը:

Ծաղիկների անկողինը հողն էր:

3.Ինչպե՞ս պետք է ձյունը ծածկի ծաղիկներին: Նշի՛ր այդ տողերը:

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

4.Ձյան մասին հանելուկ հորինի՛ր:

Այդ ի՞նչն է, որ սպիտակ է և փափուկ:

5.Պատկերացրո՛ւ՝ հանդիպել ես մեկին, ով չգիտի, թե ինչ է ձյունը: Պատմի՛ր նրան ձյան մասին:

Ձյունը փափուկ, սպիտակ գունդ է, և նրանով կարող ես ձնագնդիկ խաղաս, ձնեմարդ պատրաստես, նրա վրա սահես:

 

6.Պատմի՛ր ծաղիկների մասին:

Ծաղիկները հողի մեջ քնած էին, ձյունն էլ նրանաց վրա չէր ուզում թափվել:

 

7.Նոր վերնագիր մտածի՛ր բանաստեղծության համար:

Փափուկ ձյուն

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *