Մաթեմատիկա

  1. Թվերը ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով:

Օրինակ 458 = 400+50+8

 

555 = 500+50+5

698 = 600+90+8

326 = 300+20+6

123 = 100+20+3

497 = 400+90+7

 

  1. Հաշվի՛ր արտահայտությունները թվերին համապատասխան տառերը լրացրո՛ւ աղյուսակում և կարդա՛ թաքնված բառը:

 

240 90 300 30
Ձ Մ Ե Ռ

 

28 270 28 450 490
Պ Ա Պ Ի Կ

 

20×6:4 Ռ
30×30:10 Մ
80:20×7 Պ
250:5×9 Ի
160:4×6 Ձ
560:8×7 Կ
90:10×30 Ա
480:8×5 Ե
210:30×4 Պ

 

  1. Լուծի՛ր խնդիրները:

Ա. Ամանորյա ծեսին մասնակցեց 180 սովորող: Նրանցից 45-ը սովորում էին երրորդ դասարանում, երկրորդ դասարանցիները 30-ով շատ էին երրորդներից, իսկ առաջին դասարանցիները 15-ով քիչ էին երկրորդներից: Քանի՞ առաջին և երկրորդ դասարանցի մասնակցեց ծեսին:

Լուծում

 

45+30=75

75-15=60

75+60=135

Պատասխան՝  135

 

Բ. Մեր դասարանում կա 11 սեղան: Եթե յուրաքանչյուր սեղանի շուրջ դնենք 2 աթոռ, ապա 3 աթոռ կավելանա: Քանի՞ աթոռ կա դասարանում:

Լուծում     

2×11=22

22+3=25

Պատասխան՝ 25աթոռ 

 

Գ. Դպրոցի խոհանոցում կա 8 սեղան և 100 աթոռ: Քանի աթոռ կավելանա, եթե յուրաքանչյուր սեղանի շուրջ դնենք 12 աթոռ:

Լուծում

8×12=96

100-96=4

Պատասխան՝  4 աթոռ 

Սովորողի գնահատում

Այս տարի ես սովորում եմ երրորդ դասարանում:Այս ամիսների ընթացքում ես սովորել և խորացրել եմ իմ գիտելիքները հետևյալ համակարգչային ծրագրերում՝ Word,Power point,paint 3D : Ես  ունեմ իմ բլոգը և կարող եմ վարել այն: Իմ բլոգը ես ստեղծել եմ  մայիսին և արդեն ունեմ 73 հրապարակում: Ընտրովի  առարկա եմ ընտրել մաթեմատիկան, որովհետև ես այն շատ եմ սիրում եմ: Մաթեմատիկայի լրացուցիչ պարապունքների ժամանակ  մենք տարբեր խաղեր ենք խաղում, գրաֆիկական պատկերներ ենք գծում և խնդիրներ լուծում: Մենք դպրոցում հայոց լեզու, մայրենի, մաթեմատիկա, անգլերեն և ռուսերեն ենք անցնում: Մենք նաև ունենք և վարում ենք ՞՞Մոլորակ՚՚ ռադիոն և արդեն ունենք 50 ձայնագրություն:Ես մասնակցել եմ բոլոր ֆլեշմոբերին, ընտանեկան նախագծերին:Ունեցել ենք հետևյալ ճամփորդությունները՝ բարձրունքի հաղթահարում դեպի ՞՞Մաշտոցներ՞՞ մատուռ,Սևանա լիճ, Բուսաբանական այգի, Կարմիր բլուր, Ջրվեժի արգելոց:Այս տարին շատ հետաքրքիր ուսումնական տարի էր:

Dear Santa Claus 

I am Vahagn from Armenia. I am eight. I always get presents from you. Thank you very much, dear Santa.  You are very kind. I have got many toys in my room. I always play with my toys. They live in my room. But they are just toys, dear Santa.

I want to have a white khaski dog. I want to feed it and go for a walk with it.

Thank you , dear Santa Claus. I love you very much.

 

 

 

 

Մաթեմատիկա

  1. Քանի՞ թվանշան ես տեսնում: 6 թիվ
  1. Թվերը ներկայացրո՛ւ կարգային գումարելիների տեսքով:

 

  Եռանիշ թիվ Հարյուրյակ      Տասնյակ     Միավոր
            784 7 8 4
            245 2 4 5
           610 6 1 0
            309 3 0 9
           897 8 9 7
          999 9 9 9

 

Continue reading

Մաթեմատիկա

  1. Հաշվի՛ր.

9 + 1 =10

99 + 11 =110

999 + 111 =1110

8 + 2 =10

88 + 12 =100

888 + 112 =1000

7 + 3 =10

77 + 33 =100

777 + 223 =1000

6 + 4 = 10

66 + 34 =100

666 + 334 =1000

 

  1. Լուծի՛ր խնդիրները.

Ա. Լուսիանան և Եվան միասին ունեն 750 դրամ գումար: Աղջիկները որոշեցին ամանորյա ձևավորման համար տոնածառի խաղալիքներ գնել: Որքա՞ն դրամ մնաց աղջիկների մոտ, երբ Եվան գնեց 2 հատ 150 դրամանոց ձնեմարդուկ, իսկ Լուսիանան՝ 3 հատ 100 դրամանոց աստղ:

Լուծում

2×150=300

3×100=300

750-300-300=150

Պատասխան՝  150 դրամ

 

Բ. Եգորն ու Արմենը միասին ունեն 1000 դրամ գումար: Տղաները որոշեցին խաղալիքներ գնել: Որքա՞ն դրամ մնաց նրանց մոտ, երբ Եգորը գնեց 2 հատ 180 դրամանոց մենենա, իսկ Արմենը՝ 2 հատ 320 դրամանոց գնդակ:

Լուծում

2×180=360

2×320=640

1000-360-640=0

Պատասխան՝ 0 դրամ

 

 

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը.

50 x 1 x 4 =200

3 x 20 x 2 =120

40 x 2 x 5 =400

2 x 20 x 20 =800

700 x 0 x 1 =700

800 x 7 x 0 =560

 

  1. Ժամը քանի՞սն է.

 

 

 

 

1-ին ժամացույց երեկո 19:00
2-րդ ժամացույց առավոտ 08:00
3-րդ ժամացույց երեկո 21:00

 

Մաթեմատիկա

Կազմի՛ր արտահայտություններ և հաշվի՛ր դրանց արժեքը:

Ա. Հաշվի՛ր 150 և 280 թվերի գումարի և 140 -ի տարբերությունը:

150+280-140=290

Բ. 270 և 90 թվերի տարբերությունը մեծացրո՛ւ 460-ով:

270-90+460=640

Գ. Գտի՛ր 140 և 90 թվերի տարբերության կրկնապատիկը:

(140-90)x2=100

Դ. Հաշվի՛ր 540 և 180 թվերի գումարի և 220-ի տարբերությունը:

540+180-220=500

Լուծի՛ր խնդիրները:

Ա. Արամի սիրելի մուլտֆիլմը սկսվում է 19: 10-ին և տևում է 35 րոպե: Ժամը քանիսի՞ն է ավարտվում մուլտֆիլմը:

Պատ.՝ 19:45

Բ. Նարեն իր սիրելի գիրքը սկսեց կարդալ ժամը 10:15-ին և ավարտեց 11-ին: Ինչքա՞ն ժամանակ Նարեն գիրք կարդաց:

Պատ.՝ 45

Գ. Մայրիկը ժամը 9:20 սկսեց նախաճաշ պատրաստել և 35 րոպեից նախաճաշը պատրաստ էր: Մայրիկը սպասեց 5 րոպե, որ նախաճաշը մի քիչ հովանա, ապա կանչեց երեխաներին: Ո՞ր ժամին մայրիկը կանչեց երեխաներին:

Պատ.՝ 10:00-ին

Արտահայտի՛ր

Ա. Րոպեներով

2 ժամ 5 ր = 125 ր

3  ժամ 15 ր = 195 ր

2 ժամ 10 ր = 130 ր

4 ժամ 15 ր =  255 ր

Բ. Ժամերով

60 ր = 1 ժ

85 ր = 1ժ 25 ր

145 ր =2ժ 25ր

120 ր =2ժ

 

Շարունակի՛ր ըստ օրինակի:

8: 40 կամ  9-ին 20 պակաս

5: 50 կամ  6-ին 10  պակաս

1: 55 կամ  2-ին 5 պակաս

3: 35 կամ 4-ին 25 պակաս

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:

Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:

— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, – հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Մաթեմատիկա

Կռահի՛ր օրինաչափությունը և ավելացրո՛ւ ևս երկու թիվ:

Ա. 1, 2, 4, 7, 11, 16, 22,29

Բ. 1, 1, 2, 6, 24, 120, 720,5040

Գ. 3, 14, 36, 69, 113,168,234

Լուծի՛ր խնդիրները:

Ա.  Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 200 մ է, իսկ լայնությունը 100 մ է: Քանի՞ մետր ցանկապատ է հարկավոր հողամասը ցանկապատելու համար:

Լուծում

200×2+100×2=600

Պատ. 600մ

Բ․ Քառակուսու տեսք ունեցող ծաղկանոցին պարանով արգելք պատրաստելու համար քանի՞ մետր պարան է հարկավոր, եթե ծաղկանոցի մեկ կողմի երկարությունը 15 մետր է:

Լուծում

4×15=60

Պատ.՝ 60 մ

Գ.Քառակուսու կողմը 16 սմ է: Հաշվի՛ր նրա պարագիծը:

Լուծում

16×4=64

Պատ.՝64 մ

Դ.  Ուղղանկյան մի կողմը 19 սմ է, մյուսը՝ 15 սմ: Հաշվի՛ր նրա պարագիծը:

Լուծում

19×2+15×2=68

Պատ.՝ 68 մ

Ե. Եռանկյան մի կողմը 5 սմ է, մյուս կողմը՝ 15 սմ, իսկ երրորդ կողմը՝ երկրորդից 5 սմ-ով կարճ է: Հաշվի՛ր նրա պարագիծը:

Լուծում

5+(15-5)+15=30

  1. Պատ.`P=30 սմ