ՏՐԴԱՏ ՄԵԾԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Մծբինի հաշտությունը և Տրդատ III-ի գահակալումը

Խոսրով II-ի սպանությունից հետո հավատարիմ մարդիկ մանկահասակ թագաժառանգ Տրդատին փախցնում են Հռոմ։ Հռոմի արքունիքում նա ստանում է փայլուն կրթություն. կատարելապես տիրապետում է հունարենին և լատիներենին, ինչպես նաև ռազմական գործին: Կայսերը ցուցաբերած կարևոր ծառայությունների դիմաց արժանանում է մեծ պատիվների: Որոշ ժամանակ անց Հռոմի օժանդակությամբ Տրդատը վերահաստատում է Արշակունիների իրավունքը հայոց գահի նկատմամբ և 287 թ. գահ բարձրանում Մեծ Հայքի արևմտյան տարածքում։ Նա հռոմեացիների օգնությամբ սկսում է Մեծ Հայքի վերանվաճումը:

Հռոմեա-պարսկական պատերազմն ի վերջո ավարտվում է պարսիկների պարտությամբ: Պարսիկների այս պարտության արդյունքը լինում է 298 թ. կնքված Մծբինի 40-ամյա հաշտության դաշնագիրը։ Դաշնագրով երկու կողմերն էլ ճանաչում էին Մեծ Հայքի ինքնավարությունը Հռոմի գերիշխանության ներքո, իսկ Տրդատ III-ին (298-330) էլ՝ Հայոց թագավոր:

Հետագա քաղաքական կայունության կարճ ժամանակահատվածում Տրդատը համախմբում է Մեծ Հայքն իբրև մեկ քաղաքական միավոր:

Քրիստոնեության ընդունումը

Տրդատ Մեծի իրագործած ամենանշանակալի փոփոխություններից մեկը քրիստոնեության ընդունումն էր որպես պետական կրոն: Վարելով կենտրոնացված պետություն ստեղծելու քաղաքականություն՝ Տրդատ III-ը կարիք ուներ թագավորական իշխանության գաղափարական հիմնավորման: Բանն այն է, որ արքայական իշխանությունը շնորհվում էր Հռոմի կայսեր կողմից՝ այդպիսով զրկելով հայոց արքային աստվածատուր իշխանությունից: Իսկ քրիստոնեության մեջ արքայական իշխանության աստվածատուր լինելն ընդգծված էր: Մյուս կողմից՝ դա անհրաժեշտ էր Սասանյանների նկատմամբ վարվող քաղաքականության մեջ։ Քրիստոնեությունը նաև կզսպեր կենտրոնախույս ուժերին: Եվ ի դեմս քրիստոնեության՝ Տրդատ արքան գտավ ամենահարմար գաղափարական հենքը, որով կամրապնդվեր կենտրոնական իշխանությունը:

Ամենայն հավանականությամբ սրանք այն դրդապատճառներից էին, որ Տրդատին մղեցին ուշադրություն դարձնելու քրիստոնեությանը. նոր կրոնը որոշակի հնարավորություններ էր ընձեռում նրան իր նոր ձեռնարկումներում:

Մինչ այդ քրիստոնեությունը Հայաստան մուտք էր գործել Ասորիքից (Սիրիայից) և Կապադովկիայից: Հայաստանում դեռ 1-ին դարում քարոզել էին Թադեոս և Բարդուղիմեոս առաք յալները: Ստեղծվել էին քրիստոնեական համայնքներ Հայաստանի տարբեր կողմերում։ Սկզբում նոր կրոնի հետևորդները Հայաստանում ևս ենթարկվում էին հալածանքների: Չնայած առաջին քրիստոնյաների հալածանքներին՝ քրիստոնեությունը ժամանակի ընթացքում արմատավորվեց Հայաստանում: Նոր կրոնի եռանդուն քարոզիչներից էր Գրիգոր Պարթևը, որը հետագայում հայտնի դարձավ Լուսավորիչ անվամբ: Նա ևս հալածվեց և բանտարկվեց Խոր Վիրապում: Ի վերջո, սակայն, Տրդատ Մեծը փոխեց վերաբերմունքը քրիստոնեության նկատմամբ և դադարեցրեց հալածանքները: Բանտարկությունից ազատված Գրիգոր Պարթևն արքայի կողմից կարգվեց Հայոց հայրապետ և մի խումբ հայ մեծամեծ իշխանների հետ ուղարկվեց Կեսարիա (Կապադովկիա)՝ ձեռնադրվելու Հայոց մեծ եպիսկոպոս կամ կաթողիկոս: Այնտեղից վերադառնալով Հայաստան՝ Գրիգորը Նպատ լեռան մոտ՝ Արածանի գետում, մկրտեց Տրդատ արքային ու նրա ընտանիքին, նախարարներին, զորքին ու ժողովրդին: Այսպիսով՝ Տրդատ III-ը 301 թ. առաջինն աշխարհում քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն և պաշտոնապես հաստատվեց Հայ Առաքելական Եկեղեցին: Այնուհետև Գրիգոր Լուսավորիչն արքայի հովանավորությամբ և բանակի գործուն մասնակցությամբ ձեռնամուխ եղավ Հայաստանում նոր վարդապետության տարածմանը:

303 թ. կառուցվեց Ս. Էջմիածնի Մայր տաճարը։ Եկեղեցիներ հիմնվեցին նաև Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում։

Հատկանշական է, որ չնայած քրիստոնեության հանդեպ իր սկզբնական թշնամանքին՝ հռոմեական կայսր Դիոկղետիանուսը (284-305) հանդուրժեց Հայաստանում քրիստոնեության հաստատումը, քանի որ դա ավելի շատ դիտվում էր որպես Սասանյանների դեմ հակադրության դրսևորում: Իսկ արդեն 313 թ. Միլանի կայսերական հրովարտակով քրիստոնեությունը հավասարազոր կրոն ճանաչվեց: Հռչակված կրոնական հանդուրժողականությամբ մեղմանում է այդուամենայնիվ առկա լարվածությունը։

Հայոց եկեղեցական կառույցի ձևավորումն ու ամրապնդումը

Հարկավ, քրիստոնեությունը Հայաստանում հեշտությամբ չտարածվեց. եղան համառ դիմադրություններ: Դիմադրողների մեջ քիչ չէին նախարարական դասի ներկայացուցիչները: Ավերվում էին հեթանոսական տաճարներն ու մեհյանները, և դրանց տեղերում կառուցվում էին քրիստոնեական եկեղեցիներ: Որոշ հեթանոսական կառույցներ պահպանվում էին և վերածվում քրիստոնեական եկեղեցիների: Նոր հավատքի ներկայացուցիչների օգտին բռնագրավվում էին հեթանոսական տաճարային տնտեսություններին պատկանող կալվածքները: Դա նշանակում էր նաև այդ տնտեսությունների հետ կապված անհնազանդ վերնախավի ոչնչացում, որին այժմ փոխարինում էին Տրդատ Մեծի կողմնակիցները: Իրենց հողերի ու գույքի նկատմամբ ժառանգական իրավունքները պահպանելու նպատակով հոգևորականության շարքերը համալրում էին նաև քրմական դասին պատկանող մարդիկ:

Կարգվելով Հայոց եկեղեցու կաթողիկոս՝ Գրիգոր Լուսավորիչը ձեռնամուխ է լինում եկեղեցական համակարգի ստեղծմանը: Հաստատվում է հայ եկեղեցու նվիրապետությունը՝ հոգևոր աստիճանակարգը, որի գլուխն էր Ամենայն հայոց կաթողիկոսը: Հայաստանի տարբեր գավառներում ստեղծվում են եպիսկոպոսություններ, որոնց միջոցով իրականացվում էր եկեղեցական իշխանությունը:

Այսպիսով՝ եկեղեցին շուտով դառնում է երկրի խոշորագույն կալվածատերերից մեկը, որն իր տիրույթներով զիջում էր միայն թագավորական տիրույթներին:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ինչո՞ւ հայ Արշակունիները որդեգրեցին հռոմեամետ քաղաքականություն, որքանո՞վ էր այն ողջամիտ:

2. Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ արքայի և նրա ընտանիքի, նախարարների, զորքի և ժողովրդի մկրտությունը տեղի ունեցավ Նպատ լեռան մոտ՝ Արածանի գետում։

3. Բացատրի՛ր: Ինչո՞ւ Տրդատ III արքան փոխեց վերաբերմունքը քրիստոնեության նկատմամբ և այն հռչակեց պետական կրոն:

Որոշ ժամանակ անց Հռոմի օժանդակությամբ Տրդատը վերահաստատում է Արշակունիների իրավունքը հայոց գահի նկատմամբ և 287 թ. գահ բարձրանում Մեծ Հայքի արևմտյան տարածքում։ Նա հռոմեացիների օգնությամբ սկսում է Մեծ Հայքի վերանվաճումը:

4. Արդյո՞ք քրիստոնեության ընդունումը տեղի ունեցավ առանց դիմադրության, ի՞նչ ընթացք և հետևանքներ այն ունեցավ։

Հարկավ, քրիստոնեությունը Հայաստանում հեշտությամբ չտարածվեց. եղան համառ դիմադրություններ: Դիմադրողների մեջ քիչ չէին նախարարական դասի ներկայացուցիչները: Ավերվում էին հեթանոսական տաճարներն ու մեհյանները, և դրանց տեղերում կառուցվում էին քրիստոնեական եկեղեցիներ:

5. Ընդհանրացրու: Ի՞նչ վտանգ էին ներկայացնում հայ Արշակունիները Սասանյան հարստության համար

Սասանյանների նկատմամբ վարվող քաղաքականության մեջ։ Քրիստոնեությունը նաև կզսպեր կենտրոնախույս ուժերին:

6. Ինչո՞ւ Հռոմը հանդուրժեց Հայաստանում քրիստոնեության հռչակումը պետական կրոն, մինչդեռ իր տարածքում հալածում էր նոր կրոնը:

Հռոմը հանդուրժեց Հայաաստանում քրիստոնեության հռչակմանը, որովհետև դա գնում էր Սասանյանների դեմ։

7. Պատկերացրու դու ապրում ես Աշտիշատում II դ. վերջերին և Անահիտ աստվածուհու քրմերից մեկի որդին ես: Մի օր երկու քրիստոնյա գալիս են Անահիտ աստվածուհու տաճար և խոսում իրենց կրոնի մասին: Նրանք խրախուսում են մարդկանց հրաժարվել իրենց հին աստվածներից և հետևել քրիստոնեությանը: Որոշ քաղաքաբնակներ ցանկանում են լսել նրանց, սակայն մյուսները վրդովված են:

Բազմանդամի վերլուծումը արտադրիչների

Հանրահաշվական արտահայտություն կոչվում է իմաստալից կազմված գրառումը տառերի, թվաբանական գործողությունների, թվերի և փակագծերի մասնակցությամբ:

a2−3b-ն հանրահաշվական արտահայտություն է:

Քանի որ հանրահաշվական արտահայտության մեջ մասնակցող տառերը կարող են ընդունել տարբեր թվային արժեքներ, ապա տառերը կոչվում են փոփոխականներ:

Թվային արտահայտության պարզեցման արդյունքում ստացվում է թիվ, որը կոչվում է թվային արտահայտության արժեք:

Հաշվենք a2−3b հանրահաշվական արտահայտության արժեքը a=−16 և b=−14 դեպքում․

a2−3b=(−16)2−3⋅(−14)=256+42=298

Իսկ a2−3a+2 հանրահաշվական արտահայտության արժեքը a=−4 դեպքում հավասար է 30-ի, քանի որ՝

(−4)2−3(−4)+2=16+12+2=30

Եթե տառերի որոշակի արժեքների դեպքում հանրահաշվական արտահայտությունն ունի թվային արժեք, ապա փոփոխականի այդ արժեքները կոչվում են թույլատրելի:

(a2−3)/(a+2) հանրահաշվական արտահայտության համար a=−4-ը թույլատրելի է, իսկ a=−2-ը թույլատրելի չէ, քանի որ այդ դեպքում պետք է բաժանել զրոյի վրա, իսկ զրոյի վրա բաժանել չի կարելի:

Առաջադրանքներ․

1)Հաշվել ամբողջ արտահայության արժեքը x = -10 դեպքում․

ա)3x — 8=3(10)8=308=38

բ)3x2 + 4x + 1=30040+1=261

գ)x4 + 2x3 + 8x2 + x=

2)Լրացրեք աղյուսակը․

3)Հաշվեք արտահայտության արժեքը․

ա)(2xy2 — 3a)(4x — 5a3y) եթե x = 1, y = -1, a = 2

բ)(x3 yz2 — 4xy3)(3x2y3 — 5xy2z3) եթե x = 2, y = -1, z = -1

գ)(a + b — c)(a2 — b2) եթե a = 3, b = 2, c = -4

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Գտեք ամբողջ արտահայտության արժեքը a = -1; b = 2; c = 3 դեպքում․

ա)abc

բ)ab2c3

գ)3a2(bc)

դ)(2ab)3c2

ե)(a2 — b2) — 3c

զ)7(a3 — b2)2 + c3

2)Լրացրեք աղյուսակը․

3)Հաշվեք արտահայտության արժեքը․

ա)(3a2 b — 5x)(7a — 4bx2) եթե a = 1, b = 1, x = 1

բ)(a2b2c — 3b5c3)(5a3bc4 + 7ab4c) եթե a = -1, b = -1, c = -1

գ)(a + b + c)(a2 + b2) եթե a = -3, b = -2, c = 4

Ստեփան Զորյան | Մանուկներ

Վաղուց Ոսկերչյան եղբայրների վաճառատան կողքին ընկած էր շաքարի մի տակառ։ Ընկած էր երկու տան արանքում, նեղ մի փակուղում, ուր ոչ ոք չէր մտնում։ Ընկած էր նա փայտե կապերը մեջքին, բերանը միշտ բաց, և մեջը խուրձից ավելի տրորած ծղոտ, որ մնացել էր վաճառված շաքարից։ Ու այդպես՝ մարդկանց աչքից հեռու, արևի ու անձրևի տակ, կողքը հեռագրաթելի սյանը դեմ տված ու, իր վիճակից կարծես դժգոհ, տրտում նայում էր երկու տան արանքով երևող երկնքի շերտին… Մոտիկ, հենց մի քանի քայլի վրա, մեծ փողոցով անցնում էին շատ մարդիկ, բայց մեկը չէր նայում նրան, բոլորը, անգամ տերերը, ասես չէին տեսնում նրա գոյությունը։ Երբեմն միայն նրան մոտենում էին փողոցաշրջիկ շներ և հոտոտելով՝ անցնում դունչները ցցած։ Ըստ երևույթին տակառը նրանց ևս դուր չէր գալիս։ Ու մնում էր մոռացված, երեսի վրա ընկած։ Եվ այդպես երկա՜ր ժամանակ…

Բայց մի օր — անսպասելի — նրա մեջ երևացին բնակիչներ։ Հայտնի չէ ինչպես, նրանում բնակություն էին հաստատվել ինչ-որ մանուկներ, մեկը դրանցից, ամենամեծը՝ աղջիկ էր, մոտ ութ տարեկան՝ խճճած, փոշոտ մազերով. փոքրը նույնպես աղջիկ էր՝ հազիվ չորս-հինգ տարեկան, նրա մազերը հասած հաճարի գույն ունեին և աչքերը մուգ կապույտ էին, մանուշակի նման, իսկ միջնեկը՝ տղա էր՝ կաշվե գոտին մեջքին։ Երեքն էլ բոբիկ էին և բաց, գանգուր գլուխներով։ Վերջին հանգամանքը ցույց էր տալիս, որ մի ընտանիքից են, բայց թե ովքե՞ր էին, որտեղի՞ց էին եկել և ո՞ւր էին գնալու՝ հայտնի չէր։ Երևում էր միայն, որ մեծն ակներև հովանավորում էր փոքրերին և նրանք ակնածու լսում էին նրան։ Երբ անցորդներից մեկը, պատահաբար, նայում էր նրանց կողմը կամ մոտենում էր մի շուն՝ փոքրերը երկյուղով նայում էին քրոջը՝ վտանգավոր չե՞ն արդյոք մեկը կամ մյուսը։ Իր նայվածքներով մեծը միշտ հանգստացնում էր փոքրերին և փաղաքուշ ձայնով սիրտ տալիս նրանց։ Այսպես անում էր մանավանդ այն ժամանակ, երբ պատրաստվում էր նրանց մենակ թողնելու։ Իսկ նա փոքրերին մենակ թողնում էր շատ հաճախ։ Ամեն օր վաղ առավոտից այդ բոբիկ, գանգուր մազերով աղջիկը գնում էր շուկա, աչքերը գետնին ինչ-որ որոնում էր մրգավաճառների խանութների առջև ու կանաչեղենի սայլերի արանքում։ Որոնվում էր ուշադիր, մանրազնին, զարմանքով նայում էր կախված մսերին, սալակների մեջ դարսված մրգերին ու կանաչեղենին։ Նայում էր երկար ու նորից անցնում շուկայի հրապարակը, ուր լինում էին միշտ սեխի, ձմերուկի կլեպներ, կանաչեղենի թափթփուկ, փչացած բողկ, ճլորած սոխ, կոտեմ, պամիդոր… Մի երկու ժամվա պտույտից հետո նա՝ գոգը լիքը վերադառնում էր տակառ՝ գոհ ու ժպտուն։ Նրան տեսնելով երեխաներն իսկույն գլուխները հանում էին տակառից և ձեռները պարզած՝ ճչում խնդալից, ինչպես մորը տեսնող թռչունի ձագեր։
— Եկա՛վ, Ատ՛ան եկա՜վ…
Այսպես էին կանչում նրանք մեծ քրոջը, և Ատան գոհ ժպտում էր ու դեռ հեռվից ցույց տալիս գոգի բարիքները։ Ապա, երբ գլուխն իջեցնելով մտնում էր տակառ, չորս փոքրիկ ձեռներ անմիջապես նրան էին պարզվում ագահ, դողդոջ շարժումներով։ Ատան կարգի էր հրավիրում նրանց «կամա՛ց, ա՛յ կամաց», և ուտելիք բաժանում։ Փոքրերն ախտրժակով ուտում էին սեխի, ձմերուկի կլեպները, երբեմն իրար ձեռքից կտորներ խլելով։ Ատան նորից կարգի էր հրավիրում նոր կտորներ տալով կամ չտալու սպառնալիքով։ Երեխաները հանդարտում էին և շարունակում կրծել կեղևները, միաժամանակ ագահ նայվածքներ ուղղելով միմյանց ուտելիքի վրա… Երբ նախաճաշը վերջանում էր, Ատան փոքրիկների գլուխը դնում էր իր ծնկներին ու քորելով՝ քնեցնում նրանց։ Ճաշից առաջ ու հետո կրկնվում էր նույնը։ Ատան երեխաների գլուխն իր ծնկներին պահում էր այնքան ժամանակ, մինչև որ քնում էին։
Այս լինում էր առանձնապես երեկոները։
Բայց միշտ այսպես խաղաղ չէր անցնում կյանքը տակառում։ Երբեմն փոքրիկները հիշում էին մորը և սկսում լալ։ Այդ ժամանակ Ատայի համար սկսվում էր մի ծանր աշխատանք. հանգստացնում էր փոքրերին մեղմ, սիրող խոսքերով. շոյում, գուրգուրում էր նրանց և օրորում ծնկան։— Մայրի՞կը… օ՜, մայրիկը վերև է,— ասում էր նա երկինքը ցույց տալով.— նա կգա, եթե նրանք քնեն։ Իսկ եթե լաց լինեն,– եթե շարունակեն այսպես լաց լինել — նա չի գա. այո՛, չի գա։ Կխռովի ու չի գա։ Հասկանո՞ւմ եք… Եվ փոքրերը, մորը չվշտացնելու համար, լռում էին ամեն անգամ ու աչքները գցում երկինք, որտեղից մայրիկը պիտի գար։
— Բա ո՞ւլ ա, ինցո՞ւ ցի գալի,— ասում էր երբեմն փոքրիկը, քրոջը չհավատալով։
— Կգա, կգա … դու որ խելոք կենաս՝ նա կգա,— պատասխանում էր Ատան։— Մայրիկը չի սիրում, որ լաց են լինում։ Հասկանո՞ւմ ես…
Փոքրիկը լռում էր ու նայում երկինք, նրա հետ երկինք էին նայում և քույրն ու եղբայրը։ Ու երկար, երեքը միասին, գլուխները տակառից հանած, նայում էին երկնքին, աստղերին, որ փայլում, շողշողում էին բոցավառ աչքերի նման։ Ուրեմն մայրիկն այնտեղ է՝ աստղերի մոտ, մտածում էին նրանք, և թվում էր, որ այն բոլոր մայրիկները, որ տնից գնացել են հեռու, հիմա աստղեր դարձած՝ վերևից նայում են և սպասում, որ ամեն ինչ խաղաղվի, որ երկնքի սանդուղը ձգվի, որպեսզի գան իրենց երեխաներին համբուրեն… Այսպես էր ասում Ատան, և փոքրիկներն սպասում էին մայրիկին։ Բայց, տեսնես, այդ պսպղուն աստղերից ո՞րն է մայրիկը։
— Բա ո՞ւլ ա, ո՞ւլ ա մայլիկը,— շարունակում էր փոքրիկը աչքը դարձյալ աստղերին։
Ատան լուռ, երկար նայում էր երկնքին, շողազարդ աստղերին և մատը մեկնում մի աստղախմբի։
— Հրե՛, էն կողմը մեր գեղի աստղերն են,— ասում է նա,— էնտեղ է մայրիկի աստղը։
Փոքր աղջիկը, նրա հետ և փոքր տղան, վիզները ձգում են ավելի և նայում քրոջ ցույց տված աստղախմբին։ Շողում են աստղերը, շողշողում խմբով և թարթում իրենց ոսկե թարթիչները… Ու կամաց-կամաց փոխվում են նրանք աչքերի և աչքով անում մանուկներին։ Թվում է՝ ժպտում են, ժպտում սիրով և ջերմություն ծորում ցած…
Ու քիչ հետո, աստղերի արանքում հետզհետե երևում են նրանց կանացի ծանոթ դեմքեր՝ շողշողուն աչքերով։ Երևում են շատ-շատ մայրիկների դեմքեր… Ու այդ բոլորի մեջ ամենից պայծառ, ամենից ժպտուն տեսնում են իրենց մայրիկի դեմքը, որ ժպտում, ծիծաղում է ու, կարծես, կանչում, կանչում վերևից…
Աղմկոտ քաղաքը նիրհում է կամաց-կամաց, ձայները մարում են, մեռնում, լույսերը հանգչում մեկ-մեկ, բայց երեխաներր շարունակում են դեռ լուռ, շնչազուսպ նայել աստղերին, որ միալար թարթում, ժպտում և աչքով են անում նրանց…
Մի օր էլ փոքրիկ Աչին, ինչպես կանչում էին նրան, հիվանդացավ հանկարծ։ Ծղոտի վրա պառկած՝ նա շարունակ երկինք էր նայում, և երբ աստղերն ելնում էին կամարում, նայվածքն ուղղում էր այն աստղախմբին, որ Ատան էր ցույց տվել։ Նայում էր, նայում անթարթ—անընդհատ և շուտ-շուտ ժպտում ինքն իրեն։ Մի անգամ էլ, երբ նայում էր այդպես, նրան երևաց մայրը, որ աստղերը ճակատին, շորերն աստղազարդ, աստղանման աչքերով իջնում էր ցած, իջնում էր երկնքից և ժպտում ու կանչում ձեռները պարզած։
Աչին խնդաց հանկարծ, և նիհար թաթիկները մեկնեց դեպի վեր, դեպի աստղերը ու մնաց այդպես, մինչև որ մայրը մոտեցավ կամաց-կամաց ու գրկեց նրան…
Վերլուծություն
Այս պատմությունը երեք մանուկների մասին է, որոնք կյանքի բերումով հայտնվել էին մի լքած տակառի մեջ: Անյտեղ նրանք ապրում էին, ուտում էին և քնում էին: Իրենց մեծ քույրը՝ Ատան գնում էր շուկա, որոնում էր ուտելիք իր փոքրիկ քույր ու եղբոյր համար: Չնայած նրան, որ Ատան շատ հոգատար էր փոքրիկների հանդեպ, մանուկները շատ էին կարոտում իրենց մայրիկին: Ատան ցույց էր տալիս երկնքում փայլող, պսպղուն աստղերին և ասում էր, որ մայրիկն այնտեղ է և նայում է իրենց: Ատան ասում էր մանուկներին եթե իրենք խելոք լինեն մայրիկը կգա իրենց մոտ:
Կերպարները
Այս ստեղծագործության կերպարներն են՝  մեծ քույրը Ատան, փոքր քույրը Աչին և իրենց միջնեկ եղբայրը:
 Այս ստեղծագործության իմաստը 
Չնայած բոլոր դժվարությունների, կորուստների, զրկանքների պետք է լինել լավատես և հաղթահարել դժվարությունները
 

Գործնական քերականություն 28.02.2024

  1. Բացատրիր, թե ինչո՞ւ տրված բառերի հոգնակին ոչ թե -ներ, այլ -եր մասնիկով է կազմվել (բառի կազմությանն ուշադրաթյուն դարձրո՛ւ):

Նախապապ-եր, ծովաշն-եր (փոկեր), հնդկահավ-եր, ճակատամարտ-եր, լաստանավ-եր, դաշտավայր-եր, գետաձի-եր:

Այդ բոլոր բառերի սկիզբը բարդ բառեր են, վորոցնց վերջին բառը միավանկ են։

2. Երկու խմբի գոյականները նախ վանկատի՛ր, հետո դրանց հոգնակին կազմի՛ր և օրինաչափությունը բացատրի՛ր:

Օրինակ՝

ար — կըղ, նը — կար,

արկղ — արկղեր, նկար — նկարներ:

Ա. Վագր-վա գըր, աստղ-աս տըղ, սանր- սա նըր, անգղ- ան գըղ, կայսր- կայ սըր, զեբր- զե բըր:

Վագրեր, աստղեր, սանրեր, անգղեր, կայսրեր, զեբրեր:

Բ. Խրճիթ-խր, ձկնիկ, դպրոց, գրիչ, կռիվ, գլուխ, տղա, կրակ:

Խրճիթներ, ձկնիկներ, դպրոցներ, գրիչներ, կռիվներ, գլուխներ, տղաներ, կրակներ:

3. Տրված գոյականները դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

Անգղ, կեղտաջուր, աստղ, գետաձի, հեռագիր, ճակատամարտ

  • Երկնքում մեկ-մեկ վառվեցին աստղերը, ամեն ինչ լռեց:
  • Հին զինվորը հիշում է բոլոր ճակատամարտները, որոնց ինքը մասնակցել է:
  • Ցրիչը մեկ ժամում բոլոր հեռագրերը բաժանեց:
  • Միայն  Անգղներ էին սավառնում այդ բերդի վրա:
  • Հետո հեռագիրները դուրս եկան ջրից ու, լայն բացելով ահռելի երախները, խոնարհվեցին հանդիսատեսներին:
  • կեղտաջուր  ամեն օր գետն են լցվում ու հոսում դեպի ծով:

4. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

Սուզանավ, ծովախորշ, լողափ, մանր, ծովափիղ, արկղ:

  • ծովափղերը ավելի փոքր են, քան բծավոր փոկերը:
  • Փոկերն ափից շատ հեռու չեն գնում, մեծ մասամբ լողափների ու գետաբերանների մոտ են հանդիպում:
  • Խորտակված  սուզանավները անձնակազմերը փրկելու համար հատուկ սարք են ստեղծել, որն անվանում են Մոմսենի փրկարար զանգ:
  • Այս ու այն կողմ թափթփված արկղերը հուշում էին, որ երեկոն սովորական ավարտ չի ունեցել:
  • Մայրը խոշոր ելակներն ընտրեց մուրաբայի համար, իսկ մանր  տորթը զարդարեց:
  • Մարդկանց շնաձկներից պաշտպանելու համար հատուկ ցանցեր են դրել Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Մեքսիկական ծոցի բոլոր ծովախորշերի երկարությամբ:

5. Տեքստում բոլոր գոյականները եզակի թվով են դրված: Որը պետք է հոգնակի դարձրո՛ւ:

  • Աշխարհում թանգարաններ շատ կան, սակայն թերևս միայն Անգլիայում է ստեղծվել ֆուտբոլին նվիրված թանգարան: Այս մարզաձևի սիրահարն այստեղ կարող է անցյալի նշանավոր մրցախաղի մասին ֆիլմ, ֆուտբոլի պատմությանը վերաբերող լուսանկար դիտել:
  • Թանգարանում հռչակավոր ֆուտբոլիստի մոմե արձանով սրահ կա: Այնտեղ ամեն ինչ է ցուցադրվում՝ հուշադրոշ, գավաթ, նույնիսկ՝ Պելեի շապիկը:

6. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր տրված բառերով:

Բազմություն, մարդկություն, ագզ, ժողովուրդ:

Մի երկրում ապրող մարդիկ-ժողովուրդ, հավաքված մարդիկ-բազմություն, ամբողջ աշխարհում ապրող մարդիկ-մարդկություն, նույն ազգությանը պատկանող բոլոր մարդիկ-ազգ

Письмо другу

Здравствуй, дорогой Вардан.Как твои дела?Как твои успехи?Помнишь, как нам было интересно,весело во время нашего путешествия в Аратесе.Вспоминаю о нашей футбольной игре на снегу.Было очень хорошо!Мне понравилось.Буду ждать нового совместного путешествия.

Իմ մանկության Նոր տարիները

Նոր տարին երեխաների և մեծերի ամենասիրած և սպասված տոնն է: Երբ փոքր էի միշտ նամակներ էի գրում Ձմեռ Պապին թե ինչքան խելոք եմ պահել ինձ,լսել եմ ծնողներիս և խնդրում էի իրեն,որ Նոր տարուն ՝տոնածառի տակ դնի իմ ուզած նվերները:Եվ ամեն տարի նա կատարում էր իմ ցանկությունները:Ես շատ էի ուրախանուն երբ գտնում էի նվերները:Հաճախ նվերները գտնում էի տան տարբեր տեղերում:Նվերներ փնտրելը ինձ համար շատ զվարճալի զբաղմունք էր:Այժմ ես մեծ եմ և մտածում եմ ,որ այդ բոլոր նվերները ինձ համար մայրիկս էր պատրաստում և հետաքրքիր լինելու համար պահում էր տարբեր տեղերում:Մի անգամ էլ երբ մոտեցա տոնածառին այնտեղ տեսա Ձմեռ պապի ձյան հետքերը:Նոր տարին սիրում եմ նաև այն բանի համար,որ մայրիկս պատրաստում է իմ սիրելի ուտեստները:Այս Նոր տարուն ես սպասում եմ անհամբեր:

Կորդինատային ուղին

Առաջադրանքներ․

1) Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք –7, –5, –2, 0, +1, +4, +8, +10 թվերին համապատասխանող կետերը:

2)Գրե՛ք տառերով նշանակված կետերի կոորդինատները․

E=-9, F=-8, G=-6 K=-3, A=+1, B=+4, C=+7, D=+9

3) Կոորդինատային ուղղի վրա քանի՞ բնական թիվ է գտնվում հետևյալ թվերի միջև.

 ա) –5 և 3 – 3 միավոր

բ) 0 և 4 – 4 միավոր

գ) 7 և 15 – 9 միավոր

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1) Կոորդինատային ուղղի վրա A (–6), B (+2), C (–3), D (–4), E (+8), F (–2), G (–10) կետերից ո՞րն է գտնվում ամենից ձախ, և ո՞րը՝ ամենից աջ։

Պատ․՝ ամենաձախը G -10 -ն է, իսկ ամենաաջը E +8 -ն է

2)Գրե՛ք տառերով նշանակված կետերի կոորդինատները․

A=-10, B=-7, C=-4, D=-2, E=-1, F=+3, O=0, G=+5, K=+8

3) Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3) կետը։ Նշե՛ք նաև՝

ա) B կետը, որը գտնվում է A կետից երկու միավոր դեպի աջ,

բ) C կետը, որը գտնվում է A կետից երեք միավոր դեպի ձախ։