Ամառային արձակուրդ

Ամառային արձակուրդներս անցնում են հետաքրքիր, բովանդակալից ու հագեցած: Ամառային արձակուրդների ժամանակ ես դիտել եմ  մանկական ֆիլմեր՝ «Չարլին ու շոկոլադե ֆաբրիկան», «Թոմ Սոերի արկածները», «Խաղալիքը», «Побег с Фионой»,  մուլտֆիլմեր՝  «Тайна Коко», «Кубо.Легенда о самурае», «Մանչուկն ու Կառլսոնը» և այլն:

Կարդացել եմ Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզին» գիրքը և դիտել  ֆիլմը: Գիրքն ինձ շատ դուր եկավ,շատ հետաքրքիր և արկածային  էր և ես խորհուրդ կտամ ընկերներիս կարդալ այն:

Այս ամառ ես հաճախել եմ ”Mind Center”,այնետղ լեգոներից պատրաստել եմ բազմաթիվ  շինություններ,ռոբոտներ, մեքենաներ,սովորել եմ ‘’scratch’’ ծրագրավորման լեզուն:  Mind Center-ում ձեռք եմ բերել նոր ընկերներ:    Արձակուրդի ժամանակ կատարել եմ հանձնարարականները:

Սպասում եմ ուսուցչիս ու ընկերներիս հանդիպմանը ուսումնական տարում:

Հետաքրքիր փաստեր մեղուների եւ մեղվաբուծության մասին

  • Հետաքրքիր է, որ մարդիկ մեղր են ստացել դեռեւս քարե դարում: Իսպանիայում գտնվող Կուեւաս դե լա Արանիայի քարանձավներում հայտնաբերվել է հնագույն ժայռի վրա արված նկար, որտեղ պատկերված է մարդ, ով բարձրանում է ծառի վրա, որպեսզի մեղր հանի վայրի մեղուների փեթակից: Այդ նկարը արված է մոտ 8 հզր. տարի առաջ:
    • Երբ են մեղուներին սկսել պահել տնային պայմաններում՝ անհայտ է: Սակայն հնագետները պարզել են, որ հին Եգիպտոսում մեղվապահությունը հայտնի էր դեռ մ.թ.ա. III հազարամյակից: Այդ զբաղմունքը այնքան էր հարգի, որ եգիպտական փարավոններից մեկի տիտղոսն էր «մեղուների տիրակալ»:

Continue reading