Այս պատմությունը Դորոթի անունով մի աղջկա մասին է որը ապրում էր Կանզասում իր մորաքրոջ Էմի և իր ամուսնու ՝ Հենրիի հետ։Տեղի ունեցավ փոթորիկ, որից հետո Դորոթին իր Տոտո շնիկի հետ հայտնվեց մանչկինների քաղաքում։ Իր ճանապարհին դեպի Օզի կախարդի մոտ նա հանդիպում է խրտվիլակին, թիթեղյա փայտահատին, երկչոտ առյուծին։ Նրանք բոլորը գնում են Օզի կախարդի մոտ խնդրելու. Դորոթին Կանզաս վերադառնալու, խրտվիլակին՝խելք,թիթեղյա փայտահատին՝ սիրտ, իսկ երկչոտ առյուծին՝ խիզախություն։
Ներկայացրո՛ւ հերոսներին և նրանց վարքագիծը:
Դորոթի-շատ ծիծաղկոտ և խիզախ աղջնակ էր
Խրթվիլակ-անխելք խրթվիլակ է։
Թիթեղյա փայտահատ-թիթեղյա փայտահատը թեև նա անսիրտ էր բայց նա շատ խիզախ էր։
Երկչոտ առյուծը- նա իր մռնչոցով կարողացավ գազաններին վախեցնել որ չմոտենան իրենց։
Խոսի՛ր ստեղծագործոթյան ասելիքի մասին:
Այս հեքիաթը սովորեցնում է նրան որ պետք չի հույսը դնել ուրիշի վրա այլ պետք է լինել Լինել խիզախ և դժվարությունները հաղթահարել ինքնուրույն։
Խոսի՛ր ամենազարմանալի և անսպասելի հատվածների մասին:
Իմ համար ամենազարմանալի անսպասելի հատվածներից մեկը դա այն մասն է, երբ Օզը մշակում էր նախագիծ թե ոնց Դորոթին գնա Կանզաս։ Գալիս է օրը երբ Դորոթին և Օզը պետք է գնան Կանզաս օդապարիկով։ Օզը արդեն օդապարիկի մեջ էր, իսկ Դորոթին ընկել էր իր շան Տոտոի հետևից, քանի որ առանց նրա նա չէր կարող գնալ Կանզաս։ Օդապարիկը թռչում է առանց Դորոթի։
Կիսվի՛ր ստեղծագործությունից ստացած տպավորություններով:
Ինձ շատ դուր եկավ «Օզի կախարդ» ստեղծագործությունը իր յուրօրինակ զարմանալի պատմություններով։ Այս ստեղծագործությունը մեզ սովորեցնում է լինել ինքնավստահ, հաղթահարել դժվարությունները արդյունքում հասնելով նպատակներին։
Վաղուց, շատ վաղուց, երբ դեռ թմբուկները պատերազմ չէին գուժել հնդիկներին, պրերիայի եզրին մի գեղեցիկ գյուղակ կար։ Այնտեղ տղամարդիկ վաղ առավոտյան որսի էին գնում և երեկոյան տուն վերադառնում հարուստ պաշարով․ կանայք ուտելիք էին պատրաստում, կար անում, իսկ երեխաները արևածագից մինչև արևմուտ խաղ էին անում։ Բոլորն էլ երջանիկ էին և համերաշխ։
Ցերեկները երկար ժամանակ Արևը փայլում էր և ժպտում կարմրամորթների դեմքերին, անձրև թափվում էր միայն այն ժամանակ, երբ պետք էր լինում թարմացնել ձորերի, գետերի, լճերի ջրերը և զովացնել ծառերն ու ծաղիկները:
Բայց տեսեք, թե հետո ինչ պատահեց․
Աստղերը, որ փայլում էին ճամբարի վերևում, լսեցին հնդիկների մասին և որովհետև նրանց լույսը շատ էր աղոտ ու երկիր չէր հասնում, խնդրեցին իրենց առաջնորդին՝ Լուսնին, որ թույլ տա իրենց իջնել և գյուղ գնալ։
Գիշերային երկնքի առաջնորդին՝ Լուսինին, դուր չէր գալիս, որ իր մարդիկ՝ աստղերը, թափառում են ամբողջ գիշեր և վաղ առավոտյան անկողին մտնում, ինչպես Առավոտյան աստղը։ Երբ այդպիսի դեպք էր պատահում, նա ընդհարվում էր Արևի հետ։ Բայց այդ գիշեր նա արտակարգ լավ տրամադրության մեջ էր և չմերժեց նրանց խնդրանքը։ Աստղերն աշխույժ ծիծաղելով և շատախոսելով սկսեցին պատրաստվել ճամփորդելու և ուշք չդարձրին այն խելացի խորհուրդներին, որ Լուսինը տվեց իրենց։
― Դուք կարող եք գնալ ուր ուզում եք, բայց զգուշացեք, որ հանկարծ չիջնեք գետնին։ Եթե իջնեք գետին, դուք այնտեղ կմնաք և հաջորդ օրը Արևը ձեզ կայրի, կսպանի, որովհետև նրա ճառագայթները ճակատագրական են մեզ համար։
Աստղերը գնացին։ Նրանց բախտից այդ գիշեր Լուսինը կլոր էր, այլապես կկորցնեին ճանապարհը։ Վերջապես հասան հնդիկների ճամբարը և սկսեցին բոլոր կողմերից դիտել։ Հնդիկները քնած էին, միայն մի փոքր տղա, որ ապրում էր ճամբարի ծայրին, դեռ արթուն էր։ Տարօրինակ շշնջոցներ լսելով, նա լարեց ուշադրությունը և իր վրանի տանիքի լուսամուտից դուրս նայեց։ Մի պահ նրա սիրտը կանգ առավ տեսածից․ Ինչքա՜ն շատ աստղեր կան և ինչքա՜ն մոտիկ։ Նա իսկույն մագլցեց վեր, դեպի վրանի ծայրը և սյունը շարժեց, որ լավ տեսնի։ Սյունը դեմ առավ ինչ որ բանի և շրը՜մփ, վայր ընկավ։ Աստղը ցածրից էր անցնում, ուղիղ վրանի վրայից, այդ պատճառով ընկավ գետին և իսկույն դարձավ մի գեղեցիկ, ողբացող աղջիկ։
― Տես, թե ի՜նչ արիր,― հանդիմանեց նա տղային,― ես այլևս չեմ կարող իմ քույրերի հետ վերադառնալ և հենց որ լույսը բացվի, Արևի ճառագայթները կգտնեն ինձ, և ես կմեռնեմ։
Տղան ապշահար նայում էր նրան։ Այդ ընթացքում աստղերն արդեն հասկացել էին, թե ինչ է տեղի ունեցել և խուճապահար ետ էին թռչում, գիտակցելով, որ անկարող են օգնել իրենց տարաբախտ քրոջը։
Արցունքները առատորեն հոսում էին սիրուն աղջկա աչքերից։ Տղան խղճահարվեց։
― Ես քեզ կօգնեմ,― ասաց նա,― ցերեկը, երբ Արևը դուրս գա, ես քեզ կթաքցնեմ իմ վրանում և նա չի կարողանա քեզ գտնել։ Բայց հետո՞ ինչ կանենք։
― Եթե ես կարողանամ իմ գոյությունը պահպանել ցերեկը, երեկոյան կդառնամ ծաղիկ և կգնամ կապրեմ մի բարձր ժայռի կատարին, որտեղից կկարողանամ նայել ձեր ժողովրդին, որովհետև ինձ դուր է եկել ձեր կյանքը։
Նրանք վարվեցին այնպես, ինչպես որոշել էին։ Տղան ամբողջ օրը տանը մնաց և ջանք չխնայեց, որ ամենաթույլ և ամենահետաքրքրասեր ճառագայթն անգամ հանկարծ չթափանցի վրանի ներսը։ Հենց որ օրը վերջացավ, աղջիկն իսկույն թռավ ծխնելույզի օդանցքից և շտապեց տեղ գտնել բարձր ժայռի վրա, և նրա կատարին հաջորդ օրն անմիջապես մի գեղեցիկ սպիտակ վարդ բուսնեց։
Բոլոր հնդիկները հիանում էին, երբ տեսնում էին գեղեցիկ ծաղիկը, միայն տղային էր հայտնի, որ դա այն փոքրիկ աստղն է, որին նա պահեց իր վրանում և պահպանեց Արևի սպանիչ ճառագայթներից։
Շուտով աղջիկը ձանձրացավ մենակությունից: Թեև նա գյուղին նայում էր հեռվից և տեսնում ճամբարի կյանքը, բայց ոչ ոք չէր կարող մագլցել ժայռը և զրուցել նրա հետ։ Երբեմն-երբեմն նրան ընկերակցում էին այն թռչունները, որոնց բույնը այդ կողմերում էր։
Այսպես, նրա մոտ զրուցելու եկավ մի փոքրիկ ցախսարեկ։
― Ես այնպես մենակ եմ այստեղ,― գանգատվեց սպիտակ վարդը,― կարոտ եմ մարդկային ընկերակցության։ Եթե կարողանայի պրերիայում ապրել, շատ լավ կլիներ։
― Եթե այդ է ցանկությունդ, ես կարող եմ օգնել,― պատասխանեց փոքրիկ թռչնակը,― միայն մի փոքր թեքիր գլուխդ, որ քեզ կտուցովս վերցնեմ։
Վարդը հնազանդ թեքեց գլուխը. ցախսարեկը կտուցով վերցրեց նրան և դեպի պրերիա թռավ։
Պրերիայում կյանքն ավելի ուրախ էր։ Հնդիկները, ինչպես և զանազան կենդանիներ, այցելում էին սպիտակ վարդին։ Բայց մի օր հանկարծ առավոտյան վաղ սարսափելի ձայներ լսվեցին։
― Շտապե՜ք, շտապե՜ք,― գոռում էին այս ու այն կողմից,― պետք է թաքնվել, գոմեշի նախիրն է գալիս։
Բոլորը վազեցին և թաքնվեցին՝ ով որտեղ կարող էր։ Շուտով հորիզոնում փոշու հսկայական ամպ հայտնվեց, որը աստիճանաբար ավելի ու ավելի մոտեցավ։ Սպիտակ վարդը ահաբեկված գլուխը թաքցրեց տերևների մեջ, որոնք սարսափից լայնացել էին։ Նախիրն անցավ մրրիկի պես։ Հազարավոր սմբակներ այնպիսի աղմուկ էին բարձրացրել, որ կարծես ամպրոպ ճայթեց։
Երբ վերջապես ամեն ինչ խաղաղվեց, սպիտակ վարդը գաղտագողի դուրս նայեց տերևների արանքից։ Պրերիան բոլորովին ամայի էր դարձել, և կյանքի նշույլ անգամ չկար։
― Ես չեմ կարող այստեղ մնալ և այսքան փորձություններ տանել,― ասաց աստղն ինքն իրեն,― ավելի լավ է՝ տեղափոխվեմ լճի վրա և այնտեղ ապրեմ։
Նա պոկվեց գետնից և շատ չանցած ներքևում երևաց փայլող լճի մակերեսը։ Նա ցած իջավ և մակույկի նման հանդարտ սահեց լճի վրայով։
Հաջորդ օրը վաղ առավոտյան, երբ հնդիկները անցնում էին լճի մոտով, զարմանքով նկատեցին, որ ջրի երեսին սպիտակ ծաղիկներ կան։
― Գիշերային աստղերը ծաղիկներ են թողել,― ասացին երեխաները, բայց խելահաս մարդիկ թափահարեցին գլուխները և ասացին, որ դա սպիտակ աստղն է իջել մեզ մոտ։ Նրանք ճիշտ էին։
Այդ օրվանից աստղն ապրում է լճի վրա սպիտակ ջրաշուշանի տեսքով, և հնդիկները Սպիտակ ծաղիկ են կոչում նրան։
Առաջադրանքներ
1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Գուժել-վատ լուր հաղորդել
Ցախսարեկ-խիտ մացառներում ու թփերում ապրող փոքրիկ երգեցիկ թռչուն:
Մակույկ-փոքրիկ նավակ:
2․ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր հեքիաթը։
Այս հեքիաթը մի աստղի մասին է,որը պատահմամբ ընկնում է երկիր։Աստղը վերածվում է մի գեղեցիկ աղջկա։Տղան որոշում է,որ իրեն կթաքցնի վրանում,որպեսզի արևից չայրվի,իսկ երեկոյան աղջիկը կդառնա ծաղիկ և կգնա կապրի ժայռի վրա։Շուտով աղջիկը ձանձրանում է մենակությունից։Ոչ ոք չէր կարող մագլցել ժայռի վրա։Նրա մոտ է գալիս մի փոքրիկ թռչուն զրուցելու։Նա իր կտուցով վերցնում է նրան և տանում է պրերիայի եզրին մոտիկ գյուղ։Նա տեղափոխվում է լճի մոտ,որովհետև այդտեղ շատ փորձություններ կային։Նա ցած է իջնում, սահում լճի վրայով։Հնդիկները տեսնում են,որ ջրի երեսին հայտնվել են սպիտակ ծաղիկներ։Այդ օրվանից աստղն ապրում է լճի վրա սպիտակ ջրաշուշանի տեսքով։Հնդիկներն այն կոչում են Սպիտակ ծաղիկ։
3․ Ո՞րն է հեքիաթի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։
Սյուժեն հետաքրքիր է։-Սյուժեն հետաքրքիր է,որովհետև աստղը վերածվում է սպիտակ ջրաշուշանի։
Պատկերավորման միջոցները շատ են։
Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։
Պատմելու ոճը հետաքրքիր է։
Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։
Հեքիաթում տեղեկատվություն կա հդկացիների կյանքից։-Տղամարդիկ վաղ առավոտյան որսի էին գնում և երեկոյան տուն վերադառնում հարուստ պաշարով․ կանայք ուտելիք էին պատրաստում, կար անում, իսկ երեխաները արևածագից մինչև արևմուտ խաղ էին անում։
Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։
4․ Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝ մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ ինչի մասին ուզում եք։
Հեքիաթ ձնծաղիկի մասին
Վենեսուելայի մի փոքրիկ գյուղում ապրում էր մի տղա, ում անունը Պիտեր է։Պիտերը ուներ փոքր քույրիկ և փոքր եղբայր։Ձմռան վերջն էր։Պիտերը իր փոքր քույրիկի և եղբոր հետ դուրս էր եկել զբոսնելու։Նրանք իրար հետ դրսում խաղում էին և հանկարծակի տեսան մի ծաղիկ,որը գլուխը ձյան տակից հանել էր։Պիտերը մտածում է,որ ծաղիկը ձյունից կսառչի և կթառամի։Պիտերը արևին խնդրում է,որ դուրս գա երկինք և իր շողերով հալեցնի ձյանը։Որոշ ժամանակ անց երկնքում հայտնվում է արևը և իր շողերով ջերմացնում է գետինը։Ձյունը հալչում է և հողի տակից իրենց գլուխներն են հանում սպիտակ և բաց կապտավուն ծաղիկները։Պիտերը որոշում է այդ ծաղիկներին կոչել ձնծաղիկներ,քանի որ դրանք հայտնվել էին ձյան հալչելուց հետո։
Մենք այս կիսամյակ առողջագիտությանը իմացել ենք թե ոնց է պետք ճիշտ նստել համակրգչի դիմաց, խնամել ձեռքերը, ատամները, դեմքը և հագուստը։ Անցել ենք ականջը , թե ոնց է նա աշխատում։ Ինձ շատ էր դուր գալիս այս դասը քանի որ մենք սովորում ենք թե ոնց է պետք ինչ-որ բանը ճիշտ անել։Բայց ցավոք սրտի այս դասը էլ չի լինելու։
Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։ Ստեղծված նպաստավոր միջազգային իրադրություններից օգտվելով՝ Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։ Հռոմը, որին ձեռնտու էր իր հակառակորդ Սելևկյան տերության թուլացումը, անմիջապես ճանաչեց նրանց անկախությունը։
Մեծ Հայքի նորահռչակ թագավորությունն իր հիմնադրի անունով կոչվում է Արտաշեսյան։
Նույն ժամանակ անկախացավ նաև Փոքր Հայքը։ Ք․ա․ 180-ական թթ․ Փոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։ Քիչ ավելի ուշ՝ Ք․ա․ 163 թ․ անկախություն է ձեռք բերում նաև Կոմմագենեն, որը նախկինում Մեծ Հայքի բաղկացուցիչ մասն էր։ Այդպիսով՝ Ք․ա․ 2-րդ դարից կային 4 հայկական թագավորություններ՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն։
Արտաշես 1-ը և հայկական հողերի միավորումը։ Սելևկյան պետությունն արել էր ամեն ինչ, որ թուլացնի Հայաստանը։ Ք․ա․ 201-190 թթ․ ընթացքում Ծոփքից բացի Մեծ Հայքից անջատվել էին սահմանամերձ այլ շրջաններ ևս։ Առիթից օգտվել էին նաև այլ պետությունները՝ նվաճելով հայկական մի շարք տարածքներ։
Արտաշես 1-ի (Ք․ա․ 189-160) առաջնահերթ խնդիրներից էր Մեծ Հայքից անջատված տարածքները վերադարձնելը։ Նա Մարաստանից (Ատրպատականից), Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ՝ Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին վերամիավորեցանջատված շրջանները։
Փաստորեն Արտաշես 1-ը Մեծ Հայքի մեջ վերամիավորեցհայկական տարածքների մեծագույն մասը։ Այդ պատճառով էլ հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։
Զարեհի մահից հետո Արտաշես 1-ը փորձեց Մեծ Հայքիվ միացնել նաև Ծոփքի թագավորությունը։ Դա, սակայն, չհաջողվեց։ Այդ ծրագիրը հետագայում իրականացրեց Արտաշես 1-ի թոռը՝ Տիգրան Մեծը։
Արտաքին քաղաքականության մեջ ևս Արտաշես 1-ը հասավ լուրջ ձեռքբերումների։ Ք․ա․ 183-179 թթ․ Փոքր Ասիայի տարածքում 5 փոքր պետություններպատերազմ էին մղում միմյանց դեմ։ Որպես տարածաշրջանի 2 ազդեցիկ ուժեր՝ Հռոմեական պետությունն ու Մեծ Հայքը միջամտեցին պատերազմի դադարեցման համար։ Հաշտության պայմանագրի կնքման ընթացքում Արտաշես 1-ը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին։ Նրա նպատակը հայկական բոլոր հողերը մեկ թագավորության մեջ միավորելն էր։
Նա վարում էր իր հակառակորդ Սելևկյան տերությունը թուլացնելու քաղաքականություն։ Երբ Մարաստանի սատրապ Տիմարքոսն ապստամբեց Սելևկյանների դեմ և իրեն հռչակեց անկախ թագավոր, Արտաշես 1-ը օգնեց նրան իր զորքերով։
Հարցեր և առաջադրանքներ
1․ Ե՞րբ է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը։ Ի՞նչ նշանակություն է ունեցել այն Հայաստանի համար։
Մագնեսիայի ճակատամարտը տեղի է ունեցել Ք․ա․ 190թ․ ։Ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։ Ստեղծված նպաստավոր միջազգային իրադրություններից օգտվելով՝ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։ Հռոմը, որին ձեռնտու էր իր հակառակորդ Սելևկյան տերության թուլացումը, անմիջապես ճանաչեց նրանց անկախությունը։
2. Ո՞վքեր վերականգնեցին Մեծ Հայքի և Ծոփքի անկախությունը։
Արտաշեսը Մեծ Հայքում , Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։
3․ Ե՞րբ են անկախացել Ծոփքը և Փոքր Հայքը։ Ո՞վ էր Փոքր Հայքի արքան Ք․ա․ 180-ական թթ․։
Ծոփքը և Փոքր Հայքը անկախացել են Ք․ա․ 189 թթ․ ։Ք․ա․ 180-ական թթ․ Փոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։
4․ Ե՞րբ է գահակալել Արտաշես 1-ը։
Արտաշես 1-ը գահակալել է Ք․ա․ 189-160 թթ․։
5․ Ե՞րբ և ու՞մ գլխավորությամբ է հռչակվել Կոմմագենեի անկախ թագավորությունը։
Ք․ա․ 163 թ․Արտաշես I գլխավորությամբ անկախություն է ձեռք բերում նաև Կոմմագենեն, որը նախկինում Մեծ Հայքի բաղկացուցիչ մասն էր։
6․ Ո՞ր երկրներից է Արտաշեսը հետ գրավել հայկական հողերը։
Արտաշեսը Մարաստանից (Ատրպատականից), Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ՝ Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին վերամիավորեց անջատված շրջանները։
7․ Ինչու՞ է հույն պատմիչ Պոլիբիոսը Արտաշես 1-ին անվանել «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։
Արտաշես 1-ը Մեծ Հայքի մեջ վերամիավորեց հայկական տարածքների մեծագույն մասը։ Այդ պատճառով էլ հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»
8․ Ներկայացրեք Արտաշես 1-ի արտաքին քաղաքականության արդյունքները։
Արտաքին քաղաքականության մեջ ևս Արտաշես 1-ը հասավ լուրջ ձեռքբերումների։ Ք․ա․ 183-179 թթ․ Փոքր Ասիայի տարածքում 5 փոքր պետություններ պատերազմ էին մղում միմյանց դեմ։ Որպես տարածաշրջանի 2 ազդեցիկ ուժեր՝ Հռոմեական պետությունն ու Մեծ Հայքը միջամտեցին պատերազմի դադարեցման համար։ Հաշտության պայմանագրի կնքման ընթացքում Արտաշես 1-ը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին։ Նրա նպատակը հայկական բոլոր հողերը մեկ թագավորության մեջ միավորելն էր։Նա վարում էր իր հակառակորդ Սելևկյան տերությունը թուլացնելու քաղաքականություն։ Երբ Մարաստանի սատրապ Տիմարքոսն ապստամբեց Սելևկյանների դեմ և իրեն հռչակեց անկախ թագավոր, Արտաշես 1-ը օգնեց նրան իր զորքերով։
Ջրաղացի ճրա-ի լույսն էր կեն-անության միակ նշանը համատարա- մթության մեջ:
Ծերունին նայեց հանդիպակա- ա-պին, բար-րացավ ա-բարտակի վրա, քաշեց առա-ը հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կո-պեց: Քամին վզվզում էր պատերի բացվա-քներից, հա-շտակում թափվա- հար-աշաղախ ալրափոշին և փա-չում զվար-աձայն: Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազ-րյա գործին` անշտապ կապելով ալրաթաթա- գո-նոցը:
Ջրաղացի ճրագի լույսն էր կենդանության միակ նշանը համատարած մթության մեջ: Ծերունին նայեց հանդիպակաց ամպին, բարձրացավ ամբարտակի վրա, քաշեց առաջը հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կողպեց: Քամին վզվզում էր պատերի բացվածքներից, հափշտակում թափված հարթաշաղախ ալրափոշին և փախչում զվարթաձայն: Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազօրյա գործին` անշտապ կապելով ալրաթաթախ գոգնոցը:
Տրված բառաշարքից ընտրի՛ր ածանցավոր բառերը և արմատն ընդգծիր: