Այս շաբաթ մեր ձմեռային ճամբարը ավարտվեց: Ձմեռային ճամբարի այս շաբաթվա մեջ ունեցել ենք
մարզական ստուգատես, լուծել ենք մաթեմատիկական խնդիրներ և ավարտել ենք ՙՙՔեռի Ֆեոդորը, շունը և կատուն՚՚:
գրքի ընթերցանությունը: Ինձ համար հետաքրքիր էր գրքի այն հատվածը, որտեղ ասվում է թե ինչպես են գիտնականները ստեղծել էլեկտրական արև: Երբ նրան միացնում էիր հոսանքին նա լուսավորում ու տաքացնում էր սենյակը: Կարդալուց հետո ես շատ զարմացա և ինձ հետաքրքրեց այդ գյուտը: Գրքի հերոսներից ինձ դուր է եկել Մատրոսկինը: Նա աշխատասեր էր, հրանամիտ էր,կատակասեր էր, փողերը տնտեսող էր: Մի խոսքով՝ ուրախ և ընկերասեր կատու էր :