Քիմիական ռեակցիաներ։Դրանց ընթանալու պայմանները

Քիմիական ռեակցիաներ առաջանալու համար անհրաժեշտ է, որ նյութերը անմիջական հպման մեջ լինեն: Այդ նպատակով նյութերը մանրացնում են և խառնում:
Օրինակ` ծծմբի և երկաթի միջև ռեակցիան ընթանալու համար ծծումբը տրորում են հավանգում, իսկ երկաթի փոշին ստանում են հատուկ եղանակով: Ստացված փոշիները խնամքով խառնում են` մասնիկների հավասարաչափ բաշխման համար:Նյութի առավել նուրբ մանրացում` մինչև մոլեկուլ և իոն, հնարավոր է դրանք ջրում լուծելով, որի պատճառով էլ ռեակցիաների մեծ մասն իրականացվում է լուծույթներումimages.jpg

images (2).jpg

Նյութի առավել նուրբ մանրացում` մինչև մոլեկուլ և իոն, հնարավոր է դրանք ջրում լուծելով, որի պատճառով էլ ռեակցիաների մեծ մասն իրականացվում է լուծույթներում:

images (5).jpg
images (6).jpg

Լուծույթներում իրականացված ռեակցիաները

Որպեսզի ռեակցիան սկսվի, անհրաժեշտ է ինչ որ ձևով այն խթանել, «արթնացնել» քիմիական կապերը: Դա է պատճառը, որ քիմիական ռեակցիաների մեծ մասի ընթանալու համար ջերմություն է պահանջվում:
Այսպիսով, ռեակցիան սկսելու և ընթանալու պայմաններն են՝
 1. մանրացում 2. խառնում 3. տաքացում և այլն:
Անհրաժեշտ է հստակ տարբերել ռեակցիան «սկսելու» և ռեակցիայի «ընթանալու» պայմանները: Օրինակ` ջուրը քայքայելու համար էլեկտրական հոսանք անհրաժեշտ է  ոչ միայն սկզբում, այլև ռեակցիայի ամբողջ ընթացքում, այլ կերպ ռեակցիան կդադարի ընթանալ: Այս օրինակում էլեկտրական հոսանքը ռեակցիայի և’ սկսվելու, և’ ընթանալու պայմանն է:Երկաթի և ծծմբի փոխազդեցության համար պահանջվում է միայն սկզբնական տաքացում, որից հետո ռեակցիան ընթանում է մեծ քանակությամբ լույսի ու ջերմության անջատումով, և տաքացում չի պահանջվում: Այս օրինակում տաքացումը միայն ռեակցիան սկսելու պայմանն է:Բազմաթիվ քիմիական ռեակցիաներ կարող են ընթանալ սովորական պայմաններում: Օրինակ` կալիում (K) ալկալիական մետաղը և ջուրը սենյԱակային ջերմաստիճանում բուռն փոխազդում են, ընդ որում` պայթյունով:

Սակայն բազմաթիվ  քիմիական ռեակցիաներ սովորական պայմաններում չեն ընթանում ու կարող են սկսվել միայն հատուկ պայմանների` բարձր ջերմաստիճանի, ճնշման, հաստատուն էլեկտրական հոսանքի, լույսի, խոնավության և այլ պայմանների առկայության դեպքում:

Օրինակ` ալյումինի ( Al ) փոշին սովորական ջերմաստիճանում չի բռնկվում, սակայն մինչև 700°C տաքացնելիս այրվում է կուրացնող բոցով:

Screenshot_5.png

Երկաթը (Fe) ժանգոտվում է միայն խոնավ օդում` ջրի և թթվածնի հետ միանալիս, երբ առաջանում է ժանգ անվանվող գորշ, փխրուն զանգված:Քիմիական ռեակցիաները, որպես կանոն, ուղեկցվում են կամ ջերմության անջատում (օրինակ այրումը), կամ կլանումով (օրինակ`քայքայման ռեակցիաներից շատերը): Այդպիսի ռեակցիաները տարբերակելը խիստ կարևոր է քիմիական փորձեր ծրագրելիս ու կատարելիս:Քիմիայի այն բաժինը, որն ուսումնասիրում է քիմիական ռեակցիաները դրանք ուղեկցող ջերմային երևույթների տեսանկյունից, անվանվում է  ջերմաքիմիա:
Քիմիական այն ռեակցիաները, որոնց ընթանալն ուղեկցվում է ջերմության անջատումով, կոչվում են ջերմանջատիչ ռեակցիաներ:Քիմիական այն ռեակցիաները, որոնց ընթանալն ուղեկցվում է ջերմության կլանումով, կոչվում են ջերմակլանիչ ռեակցիաներ: Ջերմաքիմիական հավասարումներում նյութերի քիմիական բանաձևերից ու ռեակցիայի ջերմությունից բացի` նշում են նաև այդ նյութերի ագրեգատային վիճակները` պինդ (պ), հեղուկ (հ), գազային (գ): Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ռեակցիայի ջերմէֆեկտի մեծությունը կախված է նաև ռեակցիային մասնակցող նյութերի ագրեգատային վիճակից: Նյութի մի ագրեգատային վիճակից մյուսին անցումը նույնպես ուղեկցվում է էներգիայի փոփոխությամբ:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին։

  1. Ո՞ր երևույթն են անվանում քիմիական ռեակցիա։

Քիմիական են կոչվում այն երևույթները, որոնց ժամանակ փոխվում է նյութի բաղադրությունը, մի նյութից առաջանում է երկու և ավելի նյութեր։ Քիմիական երևույթներին այլ կերպ անվանում են քիմիական ռեակցիաներ կամ փոխարկումներ։

  1. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ։

Քիմիական ռեակցիաների հատկանիշներից են՝ գույնի կամ համի փոփոխությունը, հոտի հայտնեվել կամ անհետանալը, նստվածքի առաջացումը կամ անհետացումը և այլն։

  1. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների համար անհրաժեշտ մի քանի պայման։

Որպեսզի ռեակցիան սկսվի, անհրաժեշտ է ինչ -որ ձևով այն խթանել, «արթնացնել» քիմիական կապերը: Դա է պատճառը, որ քիմիական ռեակցիաների մեծ մասի ընթանալու համար ջերմություն է պահանջվում:
Այսպիսով, ռեակցիան սկսելու և ընթանալու պայմաններն են՝
մանրացում,խառնում,տաքացում և այլն:

  1. Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ։

Կալցիումի  օքսիդի և ջրի փոխազդեցությունից ստացվում է կալցիումի հիդրօքսիդ։ Ջրի քայքայումից առաջանում  են երկու պարզ նյութ՝ջրածին և թթվածին։

  1. Լուսասինթեզը համարվու՞մ է քիմիական ռեակցիա։

Այո,լուսասինթեզը համարվում է քիմիական ռեակցիա՝լուսային էներգիան փոխակերպվում է քիմիականի։

  1. Նյութերին ի՞նչ կարևոր պայման է պետք միմյամց հետ փոխազդելու համար։

Նյութերի փոխազդելու կարևոր պայմաններից  է բարձր ջերմաստիճանը,ճնշումը,հաստատուն էլեկտրական հոսանքը,լույսը,խոնավությունը և այլ պայմաններ։

My hobby

Hello my name is Vahagn, and my hobby is playing basketball. I like to play basketball in the school with my friends and other classes. I started play basketball two weeks ago. My favorite basketball player is my friend Tigran. He is so good at basketball. I like basketball for fun.

Նյութեր

Լրացուցիչ հարցրեր՝

  1. Թվարկե՛ք ձեզ ծանոթ մի քանի նյութեր:

Մարմար,երկաթ,բենզին,կերոսին,նավթ,բնական գազ,ածխաթթու գազ,թթվածին։

  1. Որո՞նք են բնական գիտությունները: Թվարկե՛ք դրանք:

Մաթեմատիկա,կենսաբանություն,բնագիտություն,ֆիզիկա,քիմիա։

  1. Ի՞նչ է ուսումնասիրում քիմիա գիտությունը:

Քիմիան ուսումնասիրում է նյութերի կառուցվածքը,բաղադրությունը,հատկությունը,այլ նյութերի հետ ռեակցիայի ժամանակ նրանց փոփոխությունները։

  1. Նկարե՛ք ձեր տանն օգտագործվող մի քանի փայտե իր:

Մեր տանը մենք օգտագործում ենք հետևյալ փայտե իրերը՝աթոռ,սեղան,շախմատ,մահճակալ,պահարան,դարակ,բասկաթոռ և այլն։

Домашнее задание 29.09.2024

Листья-В лесу видны разноцветные листья.

Дождь-Из облаков видно, что будет дождь,

Лужи-После дождя остались лужи,

Деревья-Осенью деревья становятся красивее,

Потухшее солнце-Солнце становится потухшим.

Холод-Сегодня очень холодно.

Учёба-Скоро начнется учёба,

Влага-В лесу влажно.

Свитер-Я замёрз и надел свитер.                                                                                                                                                      Лига чемпионов -Сегодня я буду смотреть Лигу Чемпионов.

 

Գլխարկավոր սնկեր և խմորասնկեր

  1. Կառուցվածքային ի՞նչ առանձնահատկություններ ունեն սնկերը։

Գլխարկավոր սնկերը կազմված են սնկամարմնից և պտղամարմնից:

Պտղամարմինը ևս կազմված է հիֆերից, որոնք շատ խիտ միահյուսվելով` հողից դուրս ձևավորում են կեղծ հյուսվածք:

  1. Ի՞նչ օգուտ է մարդը ստանում սնկերից

Մարդիկ օգտագործում են սնկերը իրենց սննդակարգում և ստանում օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամիններ։

  1. Խմորասնկերը կենցաղում ինչպե՞ս եք օգտագործում։

Գործնական կիրառություն ունեն հացաթխման խմորասնկերը, որոնց աճեցվող տարատեսակներն օգտագործում են հացաթխման, գինեգործության, գարեջրի արտադրության մեջ։ Խմորասնկերը պարունակում են սպիտակուց, ածխաջրեր, հարուստ են B խմբի վիտամիններով։ Դրանք կերային սպիտակուցի, սպիտակուցավիտամինային խտանյութերի, ֆերմենտների հիմնական սինթեզողներն են։

Բրոնզի դար

Բրոնզի դար

Ք. ա. մոտ 4000 – 3000 թվականներին որոշ տարածքներում արձանագրվեցին նոր զարգացումներ: Դրանք նշանակալի ազդեցություն ունեցան նեոլիթյան քաղաքակրթության վրա։ Այսպես՝ շրջակա միջավայրի և դրա ռեսուրսների նկատմամբ մարդու վերահսկողությունը նոր մակարդակի հասավ մետաղների օգտագործմամբ: Պղինձն առաջին մետաղն էր, որն օգտագործվեց գործիքներ պատրաստելու համար: Ք. ա. մոտ 4000 թվականից հետո Արևմտյան Ասիայի (այդ թվում՝ Հայկական լեռնաշխարհի) արհեստավորները հայտնագործեցին բրոնզը (պղնձի և մկնդեղի խառնուրդը)՝ մետաղ, որը շատ ավելի կարծր և դիմացկուն էր, քան պղինձը: Հարկավ, մարդիկ միանգամից անցում չկատարեցին բրոնզի դար. բրոնզի ներմուծումից հետո էլ նրանք շարունակում էին օգտագործել քարե գործիքներ ու զենքեր: Այնուամենայնիվ, բրոնզի լայնածավալ օգտագործումը պատմաբաններին մղել է Ք. ա. 3300-1200 թվականներն անվանել բրոնզի դար:

Այս ժամանակաշրջանում աստիճանաբար կազմավորվեցին ավելի բարդ հասարակություններ: Գործընթացներից անմասն չմնաց Հայկական լեռնաշխարհը, որտեղ պետական կազմավորումների ձևավորումը տեղի էր ունենում համեմատաբար դանդաղ։ Ստեղծվեցին ավելի մարտունակ բանակներ, ակտիվացան պատերազմները, հասարակությունը շերտավորվեց, առաջացավ մասնավոր սեփականությունը: Այդ ամենի մասին վկայում են բրոնզի դարի նշանավոր հնավայրերի՝ Շենգավիթի, Մեծամորի և Լճաշենի բնակավայրերից պեղված տարատեսակ առարկաները: Դրանք պատմում են մի ինքնատիպ մշակույթի մասին, որն ընդգրկում էր ամբողջ Հայկական լեռնաշխարհն ու հարակից տարածքները և հայտնի են Շենգավիթյան և Կուր-արաքսյան անվանումներով:

Վաղ պետական կազմավորումները
Հայկական լեռնաշխարհը բարդ էթնիկական կազմ ուներ և բազմալեզու էր: Սկսած Ք.ա. III-II հազարամյակներից՝ Հայկական լեռնաշխարհի հին հարևան երկրների սկզբնաղբյուրները հիշատակում են լեռնաշխարհի բազում երկրներ, ցեղեր և ցեղախմբեր:

Հայկական լեռնաշխարհում վաղ պետական կազմավորումներից հայտնի են Արատտան, Հայասան, Նաիրին, Արմե-Շուպրիան և Ուրուատրին: Ավելի ուշ՝ Ք. ա. I հազարամյակում, եղել են ևս երկու հզոր ցեղային կազմավորումներ՝ Դիաուխին և Էթիունին: Բոլոր այս վաղ պետականությունները կանգնած էին մի քանի խնդիրների առջև՝ դժվար հաղթահարելի լեռնաշղթաներ, կլիմայական կտրուկ փոփոխություններ, սակավահողություն, աննավարկելի գետեր և այլն: Դժվարություններ, որոնք դանդաղեցնում էին լեռնաշխարհի ցեղերի միավորման և վաղ պետական կազմավորումների ստեղծման գործընթացը:

Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմավորումներից է համարվում շումերական սկզբնաղբյուրներում հիշատակված առասպելական Արատտան: Երկիր, որը լի էր ոսկով, արծաթով, լաջվարդով և այլ թանկարժեք նյութերով։ Այն գոյություն է ունեցել Ք. ա. մոտ XXVIII-XXVII դարերում։ Որոշ գիտնականներ կարծում են, որ Արատտան գտնվել է Հայկական լեռնաշխարհի հարավն ու հյուսիսային Միջագետքն ընդգրկող տարածքում: Այդուամենայնիվ, Արատտայի տեղայնացումը դեռ վարկածային է:

Ք. ա. XIV-XIII դդ. խեթական սկզբնաղբյուրներում հիշատակվում է Հայասա երկրի մասին (խեթերեն՝ «հայերի երկիր»): Այն սահմանակից էր խեթական կայսրությանը և գրեթե մշտապես հակամարտության մեջ էր նրա հետ: Հետազոտողների կարծիքով՝ հենց այդ երկրի անվանումից է և «հայ» ինքնանվանումը:
Ք. ա. XIII-IX դդ. ասորեստանյան սկզբնաղբյուրները հիշատակում են նաև Նաիրի երկրի մասին, որը տեղադրվում է Վանա լճի և Եփրատի հովտի միջև: Այն ցեղային միություն էր, որի մեջ մտնում էին մի քանի տասնյակ ցեղեր: Նաիրյան երկրները մշտական պայքարի մեջ են եղել Ասորեստանյան թագավորության հետ:
Այդ ուժային կենտրոնների դիմադրությունների և համագործակցությունների արդյունքում աստիճանաբար ձևավորվում է հայ ժողովուրդը:

Հարցեր և առաջադրանքներ.

1. Ի՞նչ գիտական վարկածներ գիտեք Հնդեվրոպական նախահայրենիքի մասին, և
ի՞նչ տեղ ունի դրանցում Հայկական լեռնաշխարհը:

Համաձայն «տափաստանային» վարկածի՝ հնդեվրոպական նախահայրենիքը գտնվել է մերձվոլգյան տափաստաններում, որտեղից էլ Ք. ա. մոտ V հազարամյակից մի քանի փուլով տարածվել են հնդեվրոպացիներն ու հնդեվրոպական լեզուները:
Մեկ այլ վարկած է հարավասիականը («հայկականը»)։ Համաձայն դրա՝ հնդեվրոպացիների նախահայրենիքը գտնվել է Հայկական լեռնաշխարհը, Փոքր Ասիայի արևելյան շրջանները, Հյուսիսային Միջագետքը և Իրանական սարահարթի հյուսիս-արևմուտքն ընդգրկող մի ընդարձակ տարածքում։
2. Ինչպե՞ս ազդեց մետաղների օգտագործումը մարդու և բնության հարաբերությունների վրա

Ստեղծվեցին ավելի մարտունակ բանակներ, ակտիվացան պատերազմները, հասարակությունը շերտավորվեց, առաջացավ մասնավոր սեփականությունը:
3. Պարզաբանի՛ր և վերլուծի՛ր: Ի՞նչ դեր խաղաց աշխարհագրությունը Հայկական լեռնաշխարհում վաղ պետական կազմավորումների ստեղծման մեջ։

Հայկական լեռնաշխարհում վաղ պետական կազմավորումներից հայտնի են Արատտան, Հայասան, Նաիրին, Արմե-Շուպրիան և Ուրուատրին: Ավելի ուշ՝ Ք. ա. I հազարամյակում, եղել են ևս երկու հզոր ցեղային կազմավորումներ՝ Դիաուխին և Էթիունին: Բոլոր այս վաղ պետականությունները կանգնած էին մի քանի խնդիրների առջև՝ դժվար հաղթահարելի լեռնաշղթաներ, կլիմայական կտրուկ փոփոխություններ, սակավահողություն, աննավարկելի գետեր և այլն:

4. Ինչո՞ւ էր բրոնզի գյուտն այդքան կարևոր գյուղատնտեսության, ռազմարվեստի և այլնի համար: Բերե՛ք օրինակներ:

Բրոնզի գյուտը օգնեց ստեղծել՝ գյուղատնտեսական գործիքներ, ռազմական զենքեր, զարդեր և այլն։

5. Ինչի՞ շնորհիվ հնդեվրոպական ժողովուրդներին հաջողվեց արագ տարածվել
տարբեր ուղղություններով

Ք. ա. մոտ X հազարամյակից հնդեվրոպացիները տարածվել են տարբեր ուղղություններով։ Նրանք ընտելացրել էին ձիերին, հայտնագործել էին սռնանիվը և ստեղծել էին թեթև երկանիվ կառքը: Շնորհիվ դրանց էլ տեղի ունեցավ հնդեվրոպացիների արագ տարածումը։

6. Գնահատի՛ր: Նշե՛ք և հիմնավորե՛ք լեզվի, անիվի և ձիերի ընտելացման գյուտերից յուրաքանչյուրի ազդեցությունը մարդկանց կյանքում: Դրանցից ո՞րն է ավելի նշանակալի և ինչո՞ւ:

Լեզուն հաղորդակցվելու համար, անիվը և ձին օգնում էին հաղթահարել հեռավորությունը, ծանր գործիքներ և իրեր տեղափոխել և զարգացնել նոր տարածքներ։

Հայոց լեզու 25.09.2024

1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային զույգեր։

Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

Հսկայական-վիթխարի

Ողորկ-հարթ

Տամուկ-խոնավ

Դժվար-խրթին

Հավաքել-ժողովել

Դյութից-հմայիչ

Բիլ-ծավի

Ստերջ-անպտուղ

Դրվատել-գովել

Դատարկել-պարպել

2.Ժխտական նախադասությունները դրակա՛ն դարձրու երկու ձևով՝ փոխելով ժխտական դերանունը:

  • Ոչ մեկը չի հասկանում իմ ցավը:

Բոլորը հասկանում են իմ ցավը։

Յուրաքանչյուրը հասկանում է իմ ցավը։

  • Ոչինչ ավելի վատ չէ, քան մենակությունը:

Ամեն ինչ ավելի լավ է,քան մենակությունը։

Ցանկացած բան  ավելի լավ է,քան մենակությունը։

  • Ոչինչ չխնդրեց օտարության մեջ գտնվող հորից:

Ամեն ինչ խնդրեց օտարության մեջ գտնվող հորից։

Ամեն բան  խնդրեց օտարության մեջ գտնվող հորից։

  • Ոչ մի բան չի կարող փչացնել նրա բարձր տրամադրությունը:

Ամեն ինչ կարող է փչացնել նրա բարձր տրամադրությունը։

Ցանկացած բան կարող է փչացնել նրա բարձր տրամադրությունը

  • Այդ ընթացքում ոչ ոք չեկավ:

Այդ ընթացքում բոլորը եկան։

Այդ ընթացքում ամենքը եկան։

  • Ոչինչ չէր խանգարում գիշերային անդորրը:

Ամեն ինչ խանգարում էր գիշերային անդորրը։

Ցանկացած բան խանգարում էր գիշերային անդորրը։

3.Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Անօդ տարածության մեջ մարդն իր մարմինը չի զգում: (անօդ, անոթ)

Աղջիկը դասավորեց արհեստանոցի բոլոր անոթները ու դուրս եկավ: (անօդ, անոթ)

Տղայի աղմկոտ ու անհանգիստ վարքը վախեցնում էր ծնողներին: (վարկ, վարք)

Նրանք ամեն ինչ արեցին իրենց արտադրանքի վարկը բարձր պահելու համար: (վարկ, վարք)

4. Երկու շարքից առանձնացնել դարձվածքն  ու նրա բացատրությունը:
1Ականջին օղ անել,  ահը սիրտն ընկնել,  անվանը մուր քսել,   անդանակ մորթել,  առյուծ կտրել,  բռունցք  թափ  տալ,  արձան կտրել, բախտը  ժպտալ, բառերը  քամուն  տալ, բերանը  բաց  մնալ:
2. Շատախոսել,  հաջողվել,  տանջել,  մտապահել,  հիանալ,  քարանալ,  սպառնալ,  երկյուղել,  խիզախանալ,  անարգել:

Ականջին օղ անել-մտապահել
Ահը սիրտն ընկնել-երկյուղել
Անվանը մուր քսել-անարգել
Անդանակ մորթել-տանջել
Առյուծ կտրել-խիզախանալ
Բռունցք  թափ  տալ-սպառնալ
Արձան կտրել-քարանալ
Բախտը  ժպտալ-հաջողվել
Բառերը  քամուն  տալ-շատախոսել
բերանը  բաց  մնալ-հիանալ

5.Ձեր դասարանի մասին պատմի՛ր և պատմությունդ վերնագրի՛ր: Այնպե՛ս արա, որ տրված հարցերի պատասխաններն էլ լինեն պատմությանդ մեջ: Առանձին մարդկանց մասին գրելուց մի՛ խուսափիր:

ա) Ձեր դասարանն ինչպիսի՞ն է: բ) Ձեր դասերն ինչպե՞ս են անցնում: գ) Դասամիջոցնե՞րն ինչպես են անցնում: դ) Դասերից հետո(դպրոցից դուրս) ինչպե՞ս եք ընկերություն անում:

Առավոտյան մենք ընկերներով խաղում ենք տարբեր հետաքրքիր խաղեր։ Մեր դասերը շատ լավ են անցնում, բայց շատ աղմկոտ: Մեր դասարանը շատ-շատ տարօրինակ և հետաքրքիր դասարան է: Շատ եմ սիրում իմ հետաքրքիր դասարանը: Մեր ամենալավ դասամիջոցը դա 25 րոպեանոց դասամիջոցն է՝ որի ժամանակ բոլորը վազելով գնում են տարբեր խանութներով ուտելիք գնելու համար: Դասերից հետո գնում ենք այնտեղ որտեղ կան նստարաններ և խոսում ենք տարբեր բաների մասին և հետո գնում ենք տուն։

Ճառագայթ և անկյուն

Առաջադրանքներ

32.5

30,47

20,40,60

 

Լրացուցիչ աշխատանք (տանը).

1)OE ճառագայթը AOB անկյունը տրոհում է երկու անկյան։ Գտեք <AOB-ն, եթե՝ <AOE=440 , <EOB=770 ։

2)OC ճառագայթը AOB անկյունը բաժանում է երկու անկյան, որոնցից մեկը երեք անգամ փոքր է մյուսից։ Գտեք այդ անկյունները, եթե <AOB=1200 ։

 

3)OC ճառագայթը AOB անկյունը տրոհում է երկու անկյան։ Գտեք COB անկյունը, եթե <AOB=780, իսկ AOC անկյունը 180 -ով փոքր է BOC անկյունից։

Բորբոսասնկեր

1. Ո՞ր սննդի վրա սնկեր զարգացան:

Սնկեր զարգացան հացի,կաթնաշոռի,թթվասերի,նարնջի վրա։

Բորբոսասնկերը հաճախ կարելի է հանդիպել երկար ժամանակ դրսում թողնված սննդամթերքի, օրգանական նյութերի մնացորդների վրա։

2. Ի՞նչ գույն ունեն բորբոսները:

Բորբոսներն ունեն սև,սպիտակ,մոխրագույն,կանաչ,դեղին գույներ։

3. Ի՞նչի մասին կարող են վկայել բորբոսների գույնի տարբերությունները:

Բորբոսի գույնը կարող է վկայել,թե ինչ բորբոս է այն և ինչքանով է այն վտանգավոր։

4. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ բորբոսի աճի համար:

Բորբոսի աճի համար անհրաժեշտ են տաք,խոնավ և մութ պայմաններ։

Միանդամի հասկացությունը։ Միանդամի կատարյալ տեսքը

Միանդամ անվանում են հանրահաշվական արտահայտություն, որը իրենից ներկայացնում է թվերի և բնական աստիճան բարձրացրած փոփոխականների արտադրյալ:

Միանդամների օրինակներ՝

3ab; 15a2xy3; a2xy3 /7; −3xy2⋅(2/3)4x3ab4; 1,9anbn

Միանդամներ են հանդիսանում նաև բոլոր թվերը, փոփոխականները և փոփոխականների աստիճանները:

Օրինակ՝

0; 3; −0.5; x; a; b2; an

Ասում են, որ փոփոխական պարունակող ոչ զրոյական միանդամն ունի կատարյալ տեսք, եթե այն ունի միայն մեկ թվային արտադրիչ, իսկ յուրաքանչյուր փոփոխական հանդես է գալիս միայն մեկ անգամ՝ գրված որոշակի աստիճանի տեսքով:   

Ցանկացած միանդամ կարելի է գրել կատարյալ տեսքով:

Դրա համար պետք է.

1. բազմապատկել բոլոր թվային արտադրիչները, և տեղադրել ստացված արտադրյալը առաջին տեղում,

2. բազմապատկել նույն տառային հիմքով բոլոր աստիճանները,

3. բազմապատկել մյուս տառային հիմքերով բոլոր աստիճանները, և այլն:

Կատարյալ տեսքով գրված միանդամի թվային արտադրիչը կոչվում է միանդամի գործակից:

Տրված միանդամը և նրա առջև մինուս նշան դրված միանդամը կոչվում են հակադիր միանդամներ:

Օրինակ՝ 3a2bc և −3a2bc միանդամները հակադիր են:

Կատարյալ տեսքի ոչ զրոյական միանդամի կարգ է կոչվում նրա մեջ մտնող բոլոր տառերի աստիճանների գումարը: 0-ից տարբեր թիվ հանդիսացող միանդամը համարվում է զրո աստիճանի միանդամ:

Օրինակ՝ 3a2b-ն երրորդ կարգի միանդամ է, 3c-ն առաջին կարգի միանդամ է, 3a3b-ն չորրորդ կարգի միանդամ է, իսկ −5,7,−0.3 թվերից յուրաքանչյուրը հանդիսանում է զրո կարգի միանդամ:

Առաջադրանքներ․

1)Փոփոխականների տվյալ արժեքների դեպքում հարմար եղանակով հաշվե՛ք
միանդամի արժեքը.

ա) 2ab, երբ a = 3, b = 0.5

2.05․3=3

բ) 6xy, երբ x = 5/3, y =1/10,

6.5/3.1/10=10.1/10=1

գ) 2abc, երբ a = 4, b = 1/7, c = 0,

2.4.1/7.0=0

դ) abac, երբ a = 5, b = 3, c = 7

5.3.5.7=15.35=525

2)Միանդամը գրել պարզ տեսքով.

ա) 1ac=ac

բ) 0xy5=0

գ) 5c6d=30cd

դ) ab1m=abm

ե) a5b(−3)c(−4)=60abc

զ) 12a1/3bc(−1/4)d=-abcd

3)Պարզե՛ք միանդամի կարգը.

ա) 5ab,

2-կարգ

բ) 6xyz,

3-կարգ

գ) ka2chka

6-կարգ

դ) het,

3-կարգ

ե) -7aparan,

6-կարգ

զ) 2erku։

4-կարգ

Լրացուցիչ աշխատանք (տանը).

Սեպտեմբերի մաթեմատիկական ֆլեշմոբ․