Վիլյամ Սարոյան «Երկու արաբների պատմությունը»

Փառասիրությամբ ու երազանքներով տարվ0ած մարդկանց բթամտությունը ցուցադրելու համար քեռիս պատմում էր նաև երկու արաբների պատմությունը, որոնցից մեկը խելացի էր, իսկ մյուսը՝ հիմար, և նրանք սար էին գնացել արջ որսալու:

-Իմ խփած արջի մորթին արդեն ծախել եմ, – ասում է հիմարը: – Դու քոնը դեռ չե՞ս ծախել:

 

-Չէ, – պատասխանում է խելացին, – այդ մասին կմտածեմ, երբ արջին սպանած կլինեմ: Բայց ինչպե՞ս է, որ այդքան համոզված ու վստահ ես:

-Նրանից է, – ասում է մյուսը, – որ ես շատ լավ եմ կրակում, արջերի հարցում շատ խելացի եմ, համ էլ հարաբերությունների մեջ խորամանկ եմ:

Նրանք սարը բարձրացան, հետո ձորն իջան և իրար կորցրեցին: Հանկարծ հսկայական ժայռի ետևից հսկայական մի արջ հայտնվեց ուղիղ հիմար արաբի դիմաց, ով մի կողմ նետեց հրացանը, գետնին փռվեց և մեռած ձևացավ: Արջը մոտեցավ, ոտքից-գլուխ հոտոտեց արաբին, լիզեց-թքոտեց նրա դեմքը, ապա հեռացավ դանդաղաքայլ: Երբ արջը բավական հեռացել էր, հիմար արաբը տեղից վեր կացավ և մաքրեց-չորացրեց դեմքը: Այդ ժամանակ մյուս արաբը նրան մոտեցավ և հարցրեց.

-Արջն ականջիդ ի՞նչ ասաց:

Հիմարը, որ արդեն ավելի քիչ էր հիմար, քան առաջ, պատասխանեց.

– Արջն ասաց. «Սրանից հետո մորթիս չվաճառես, մինչև որ ինձ չքերթես»

Առաջադրանքներ

  1. Ի՞նչն է այստեղ ծաղրված.

ա) ինքնավստահությունը
բ) հիմարությունը
գ) սնապարծությունը:

2. Նախադասությունները լրացրո՛ւ՝ պատասխանելով հարցերին:

(Ո՞վ ) Քեռին պատմում էր երկու արաբների պատմությունը :

Նրանք (ի՞նչ էին արել) գնացել էին սար արջ որսալու :

(Ի՞նչը) Արջը հայտնվեց ուղիղ արաբի դիմաց :

3. Բացատրիր հետևյալ բառերը, կարող ես օգտվել բառարանից:

փառասիրություն-ինքնասիրությունը
հսկայական-մեծ,հսկա
դանդաղաքայլ-դանդաղ շարժվող

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *