մաթեմատիկա

1. Աշոտի մայրն ունի երեք որդի: Մեծ որդու անունն Արմեն է, իսկ փոքրինը՝
Արայիկ: Ինչպե՞ս են անվանում նրա մյուս՝ երրորդ որդուն:

Պատ.՝ Աշոտ
2. Խանութ բերեցին 5 տակառ կաթ և վաճառեցին 3 տակառի կաթը: Քանի՞ տակառ
մնաց խանութում:

 

Պատ.՝5
3. Վանդակում կա 3 ճագար: Երեք քույրերից յուրաքանչյուրին տվեցին մեկական
ճագար, սակայն վանդակում մեկ ճագար էլ մնաց: Ինչպե՞ս կարող է դա
պատահել:
4. Հայր ու որդի 2 ժամ թենիս խաղացին: Քանի՞ ժամ խաղաց նրանցից
յուրաքանչյուրը:

Լուծում՝

2×2=4

Պատ.՝ 2 ժամ
5. Երեք հայր և երեք որդի որսից տուն էին գալիս: Նրանք չորս նապաստակ էին
որսացել, սակայն նրանցից յուրաքանչյուրի պայուսակում մի նապաստակ կար:
Ինչպե՞ս բացատրել:

1. Սեղանին կար 10 խնձոր: Բացի 7-ից բոլորը կերան: Քանի՞ խնձոր մնաց
սեղանին:

Լուծում՝

10-7=3

Պատ.՝ 3
2. Ճապոնական մի ռոբոտ ցանկացած ֆուտբոլային խաղից առաջ ճիշտ ասում է
հաշիվը: Ո՞րն է այդ ռոբոտի գաղտնիքը:

3. Դուք մի ինքնաթիռի օդաչու եք, որ թռչում է Լոս-Անջելեսից Երևան՝ վայրէջք
կատարելով Փարիզում: Քանի՞ տարեկան է այդ ինքնաթիռի օդաչուն:

Ես 9 տարեկան եմ

4. Քանի՞ ամիս կա, որ ունի երեսուն օր:

5. Ֆուտբոլային խաղի ժամանակ քանի՞ հոգի է լինում խաղադաշտում, եթե ոչ մի
ֆուտբոլիստ «կարմիր քարտ» չի ստացել և վնասվածքի պատճառով չի
հեռացվել դաշտից:

11×2=22

2. Հինգ տարի առաջ քույրն ու եղբայրը միասին 8 տարեկան էին: Քանի՞
տարեկան կլինեն նրանք միասին 5 տարի հետո:

Լուծում՝

8+5=12

Պատ.՝

12 տարի
3. Ձեռքերին կա 10 մատ: Քանի՞ մատ կա 10 ձեռքին:

Լուծում՝

10×10=100

Պատ.՝ 100
4. Շշով հյութն արժի 100 դրամ: Հյութը շշից 80 դրամով թանկ է: Ի՞նչ արժի շիշը:

Լուծում

100-80=20

Պատ.՝ 20 պ
5. Վաճառականն ապրանքը գնեց 7 դրամով և վաճառեց 8 դրամով,
այնուհետև զղջաց ու հետ գնեց այն 9 դրամով: Որքա՞ն կազմեց նրա շահույթը:
6. Չորս եղբայրներից յուրաքանչյուրն ունի մեկ քույր:
Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում:

Լուծում՝

2×4=8

Պատ.՝ 8

Գերանը 12 մասի կտրելու համար քանի՞ տեղից պետք է սղոցել այն:

Գնացքը կազմված է 10 վագոնից: Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ
վագոնում: Սկզբից հաշված՝ ո՞րերորդ վագոնում է գտնվում Գայանեն:

Լուծում՝

10-3=7

Պատ.՝ 7

Արայիկը սկսեց լուծել հանձնարարված խնդիրները, որոնցից առաջինի համարը 7-ն
էր: Նա հերթականությամբ լուծեց բոլոր խնդիրները: Քանի՞ խնդիր լուծեց Արայիկը,
եթե վերջինի համարը 29-ն էր:
Դերձակն ունի 16 մ գործվածք, որից նա օրական կտրում է 2-ական մետր: Քանի՞ օր
հետո նա կկտրի վերջին կտորը:

Լուծում՝

16:2=8

Պատ.՝8
Բժիշկը հիվանդին նշանակում է 3 սրսկում՝ կես ժամ ընդմիջումներով: Որքա՞ն
ժամանակ է պահանջվում բոլոր սրսկումները կատարելու համար:

Լուծում՝

3×30=1ժ 30ր

Պատ.՝1ժ 30ր

Փայտյա ձողն ունի 4 մ երկարություն: Հյուսնը պետք է այն կտրատի կես մետրանոց
ձողերի: Քանի՞ րոպեում նա կավարտի գործը, եթե յուրաքանչյուր սղոցումը տևում է
կես րոպե:

Լուծում

4×30=120

120:60=2

Պատ. 3 ր
Վազքուղու ամբողջ երկարությամբ իրարից հավասար հեռավորության վրա
տեղադրված են 16 դրոշակ: Վազորդը, սկսելով առաջին դրոշակի մոտից, 6-րդ
դրոշակի մոտ հասնում է 6 վրկ հետո: Նույն արագությամբ շարունակելու դեպքում
նա քանի՞ վայրկյանում կանցնի ամբողջ վազքուղին:

Օղակը 7 տեղից կտրել են: Քանի մասի է բաժանվել այն:

Պատ.10 մասի
Աշտարակի ժամացույցը 4 վայրկյանում զարկում է 3 անգամ: Քանի վայրկյանում այն
կզարկի 9 անգամ:

Լուծում՝

3×4=12

Պատ.՝12 վ

Զինվորները շարք կանգնեցին միմյանցի կես մետր հեռավորության վրա: Ստացվեց 9
մ երկարությամբ շարք: Քանի զինվո՞ր կար:

Պատ.12 զինվոր

 

1. Ճանապարհին մոլորված երեխային ծերունին հարցրեց.
– Տղաս, հայրիկ, մայրիկ ունե՞ս, որտե՞ղ են նրանք:
– Ես և հայր ունեմ, և մայր ունեմ, սակայն ես նրանց տղան չեմ,- պատասխանեց
երեխան:
Կարո՞ղ է այդպես պատահել

Պատ. Այո
2. -Համոզված եմ, ասաց կենդանաբանական խանութի վաճառողը,- այս թութակը ինչ
լսի՝ կկրկնի:
Հաճախորդը, գնելով թութակը, ուրախ վերադարձավ տուն, սակայն մի ամբողջ
շաբաթ թութակը ոչինչ չկրկնեց. նա ձկան պես համր էր: Երբ գնորդը զայրացած
դարձավ խանութ, վաճառողըը նրան ապացուցեց, որ ինքն իրավացի էր: Ինչպե՞ս:

Պատ. նա խուլ էր
3. Վարորդն ունի երկու քույր, իսկ քույրերն ասում են, որ իրենք եղբայր չունեն:
Կարո՞ղ է այդպես պատահել:

Պատ. այո
4. Մի մարդ ապրում է 9-րդ հարկում: Նա ամեն անգամ աշխատանքի գնալիս իջնում
է վերելակով, իսկ վերադառնալիս վերելակով բարձրանում է մինչև 5-րդ հարկ,
այնուհետև մինչև 9-րդ հարկ բարձրանում է ոտքով: Վերելակն անխափան
աշխատում է, սակայն ինչու՞ է նա այդպես վարվում:
5.Երկու եղբայր ծնվել են նույն տարվա նույն օրը, սակայն երկվորյակներ չեն:
Ինչպե՞ս բացատրել դա:

Պատ.  Նրանք իրար ախպերներ էին բայց իրար հետ չէին ապրում:

1. Երեկ ես հյուրեր ունեի: Բոլոր հյուրերս, բացի 2-ից, նապաստակներ էին, բոլորը,
բացի 2-ից՝ սկյուռիկներ, և բոլորը՝ բացի 2-ից՝ բուեր:
Քանի՞ հյուր ունեի ես երեկ:

Լուծում

3×2=6

Պատ.6 հյուր

2. Դրանից իմ ընկեր արջը ունի մեկ հատ, նապաստակը՝ երեք հատ, իսկ ես ոչ մի
հատ էլ չունեմ:
Ի՞նչն է դա: Բժիշկի մոտ
3. Զամբյուղում ես ունեի 3 խնձոր և հյուրասիրեցի դրանք իմ երեք հյուրերին: Նրանք
բոլորն էլ ստացան մեկական խնձոր, բայց դեռ մեկ խնձոր էլ զամբյուղում մնաց:
Ինչպե՞ս դա պատահեց:
Հետո ես նրանց հանելուկներ առաջարկեցի, բայց նրանք դժվարացան գտնել
պատասխանները:
Օգնի՛ր նրանց: Հյուրերից մեկին զամբյուղով տվեցին
4. Այն ի՞նչն է, որ համարվում է կեղտոտ, երբ սպիտակ է, և համարվում է մաքուր, երբ
կանաչ է: գրատախտակ
5. Ի՞նչն է դառնում 1/3-ով ավելի մեծ, երբ նրան շրջում ես գլխիվայր: 4

Այն ի՞նչն է, որ պատկանում է քեզ, բայց ուրիշներն ավելի հաճախ են օգտվում նրանից:

Անուն
Ե՞րբ է սև կատվի համար ավելի հեշտ մտնել տուն:

Երբ վոր գիշեր է

Ո՞վ է խոսում բոլոր լեզուներով:

Համակարգիչը
Կարո՞ղ է արդյոք աքլորն իրեն թռչուն անվանել:

Այո
Քառանկյուն սեղանից կտրեցին մի անկյունը: Քանի՞ անկյուն ունի նա այժմ:

4

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *