Մշուշների շղարշի տակ

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ՛, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ

1.Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

շղարշ- փոշու՝ ծխի՝ ամպի ևն նուրբ զանգված օդի մեջ

խաշամ-ծառերից թափված աշնան տերև

որոտալ-բարձր ձայն հանել

2. Ընդգծված բառերը գործածի՛ր նախադասությունների մեջ:

Քամուց հետո քաղաքը ծածկվեց շաղարշով։

Ես սիրում եմ աշնան խաշամով խշխշացնել։

Մայրիկի ձեռքերը գեղեցիկ են։

Ամպի տակից ձյուն է գալիս։

Կրակի լեզուները շատ երկար են։

Գետը հոսում էր և որոտում։

Աշնան քամուց տերևները կծկվում են։

3. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:

Խորը աշուն

4.   Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերները.

  1. Մշուշների շղարշի տակ-Մառախուղի ծխի տակ։
  2. Ամպը լեզուն կուլ է տվել-Ամպը լռել է։
  3. Ցերեկն էլ է ցրտից կծկվել-Ցերեկվա օրը կարճացել է։

5.Կարդալիս՝

  1.  ի՞նչ գույներ ես տեսնում,-սպիտակ,դեղին։
  2.  ի՞նչ ձայներ ես լսում:- քամու որոտալը և խարշամի խշխշոցը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *