Տավուշի մարզ

Տարածք 2704 կմ²

Բնակչություն 134.100

Մարզկենտրոն Իջևան

Հարևան մարզեր Լոռի, Գեղարքունիք, Կոտայք

Հարևան պետություններ Վրաստան, Ադրբեջան

1_19_1302953344
Տեսարժան վայրերը 
Բնական պայմանները և հարստություններըdownload

Տավուշի մարզում բավական խիտ է գետային ցանցը: ամենամեծ գետն Աղստևն է, որի աչքի ընկնող վտակներն են Գետիկը, Ոսկեպարը, Սառնաջուրը: Միափորի լեռներից սկսվում և դեպի Կուր գետն են հոսում մի քանի գետակներ (Հախում, Տավուշ, Խնձորուտ):

Շատ են մանր լճերը: Հայտնի է Պարզ լիճը, որին բնությունը շնորհել է զարմանալի գեղեցկություն: Լիճը գտնվում է Դիլիջան քաղաքից ոչ հեռու, խիտ անտառների մեջ:

Տավուշը Հայաստանի ամենաանտառաշատ մարզն է, տարածքի համարյա կեսը անտառապատ է: Տավուշի անտառային շրջանը հիասքանչ տեսք է ընդունում հատկապես աշնանը:

Աղստև գետի ավազանում գտնվում է Դիլիջանի արգելոցը: Այն կազմակերպվել է բուսական ու կենդանական աշխարհի պահպանման և տեղական պայմաններում նոր տեսակների բուծման նպատակով:

Բնակչությունը

Հնագիտական ուսումնասիրություններով ապացուցվում է, որ Տավուշի մարզը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարից սկսած: Բնակչությունը մեծագույն կորուստ է կրել սելջուկյան թուրքերի և թաթար մոնղոլական արշավանքների ժամանակ: Տասնյակ հազարավոր մարդիկ կոտորվել կամ գերի են վերցվել:

Բնակչության որոշ ներգաղթ նկատվել է 18-րդ դարի սկզբին, երբ Ղարաբաղի առանձին գավառներից զգալի թվով հայեր վերաբնակվել են մարզի ստորին գոտու գյուղերում

Մարզը զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.1%-ը, 1 քառ. կմ-ի վրա ապրում է 50 մարդ։

Տավուշի մարզի բնակչությունը կազմում է հանրապետության բնակչության ընդհանուր թվաքանակի 4.2%-ը։ Բնակչության 62.3%-ը ապրում էգյուղական վայրերում։ Մարզը հանրապետության վառ արտահայտված գյուղատնտեսական շրջաններից է։

Բնապահպանություն

Բնական լիճը՝ Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լիճն է։ 1970-1980 թթ կառուցվել են Խնձորուտի,ՀախումիՏավուշիԱյգեձորիՋողազի և Իջևանիջրամբարները։ Մարզի բնությունը գեղատեսիլ է։ Ընդհանուր մակերեսի 51%-ը զբաղեցնում են խառն անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, բնական ժառանգության անզուգական հուշարձաններով։ Բնության նախաստեղծ վիճակի պահպանության, առավել հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով Աղստևի ավազանում ստեղծված ենԴիլիջանի պետական արգելոցը և Իջևանի անտառային այգին (դենդրոպարկը

Քաղաքները

Տավուշի մարզի ամենախոշոր քաղաքը Դիլիջանն է: Ի սկզբանե Դիլիջանը զարգացել է որպես առողջարանային վայր, որտեղ Անդրկովկասի քաղաքներից եկող հարուստ ընտանիքներն անցկացրել են իրենց ամառային հանգիստը: Անցած դարասկզբին հայտնվել են առաջին մասնագիտական հիվան­դանոցներն ու առողջարանները: Այժմ Դիլիջանը հայտնի է որպես լեռնակլիմայական առողջարան: Նա միաժամանակ կարևոր արդյունաբերական կենտրոն է: Հավանական է, որ մոտակա տարիներում Դիլիջանը դառնա նաև բանկերի կենտրոնացման քաղաք:

Տավուշի երկրորդ քաղաքը մարզկենտրոն Իջևանն է: Իջևանը որպես բնակավայր համեմատաբար երիտասարդ է: Այն հիմնադրվել է 18-րդ դարի վերջերին հանքային աղբյուրի մոտ և ստացել է Քարվանսարա անունը (վերանվանվել է Իջևան 1920թ., քաղաք է դարձել ավելի ուշ): Ներկայումս Իջևանը աչքի ընկնող արդյունաբերական ու մշակութային կենտրոն է:

Տավուշի մարզի մյուս քաղաքներն են Նոյեմբերյանը և Բերդը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *