Մաթեմատիկայի ֆլեշմոբ 2-րդ մակարդակ

1. Տեղափոխելով ընդամենը 2 լուցկու հատիկ՝ ստացիր առնվազն հինգ տարբեր թվանշան պարունակող հնարավոր ամենամեծ վեցանիշ թիվը։

Подпись отсутствует

750851
2. Վերականգնիր հավասարությունը՝ օգտագործելով թվաբանական գործողության նշանները: 8 7 6 5 4 3 2 1 = 3
3. Արամը մայրիկին նվիրեց սպիտակ, կարմիր ու վարդագույն կակաչներից կազմված ծաղկեփունջ, որը կազմված էր 25 ծաղկից: Քանի՞ սպիտակ կակաչ կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ ծաղկեփնջում սպիտակ ու կարմիր կակաչների քանակը հավասար էր, իսկ վարդագույն կակաչները 2 անգամ քիչ էին սպիտակներից։
10
4. Կշեռքին դրված միրգը տարայի հետ միասին 1կգ 200գ է: Մրգի կեսը վերցնելուց հետո այն դարձավ՝ 800գ։ Քանի՞ գրամ է տարան:
400  գ
5. Գտիր ամենամեծ երկնիշ թիվը, որի թվանշանների գումարը 8 է, իսկ արտադրալը՝ 15։
53
6. Թվի և իր կրկնապատիկի գումարը քանի՞ անգամ է մեծ այդ թվի կեսից։
6 անգամ
7. Արմենը 11 տարեկան է, իսկ Միքայելը՝ 1 տարեկան։ Քանի՞ տարի հետո Արմենը Միքայելից մեծ կլինի երկու անգամ։
9
8. Քառակուսու մակերեսը 36 է։ 5 այդպիսի քառակուսիներ իրար կողք դասավորելով ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան պարագիծը։
108
9. Աննան, երբ իր մոտ եղած կոնֆետները որոշեց հավասարապես տեղավորել 8 տուփում, նկատեց, որ 2 կոնֆետ ավելանում է։ Նա տուփերի քանակը ավելացրեց 4-ով ու կրկին փորձեց հավասարապես տեղավորել եղած տուփերում, սակայն նկատեց, որ այդ դեպքում ևս ավելանում է 2 կոնֆետ։ Ամենաքիչը քանի՞ կոնֆետ կարող էր ունենալ Աննան, եթե հայտնի է, որ նրա ունեցած կոնֆետների քանակը երկնիշ թիվ է։
26
10. Գնացքը հաստատուն արագությամբ շարժվելով 2 օրում անցավ 2720կմ ճանապարհ։ Առաջին օրը նա ճանապարհի վրա ծախսեց 20 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 6 ժամով պակաս, քան առաջին օրը։ Գնացքը որքա՞ն ճանապարհ անցավ առաջին օրը։
1600  կմ

Լեզվական աշխատանք

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.

Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխար-ի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:

-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:

Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:

-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

-Լեզու, տեր իմ:

-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:

-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մար-իկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:

Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.

-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:

Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

-Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թա-ավորները արձակում իրենց անար-ար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:

-Դու հաղթեցիր, Եզոպոս,-ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:

Եզոպոսի առակները սրամիտ են, լի իմաստությամբ, մարդկային արժանապատվությամբ և ունեն փիլիսոփայախրատական նշանակություն:
Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում: Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե՜ բանավոր, թե՜ գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով: Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին:

V դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին: Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թ-ին, Վենետիկում:

 

1.Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:

բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները:

գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է:

դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում:

2.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:

ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ:

բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:

գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:

դ. Ինքը չէր կարող գնալ:

3. Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից:

Քսանթոսն  ասաց․

-Գնա  և  մեզ  համար  բեր  աշխարհի  ամենավատ  բանը։

 

4. Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:

 

5.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, կարդա՛ նախադասությունը և դի՛ր բաց թողնված նշանը:

Եզոպոսին կարգադրեց,որ գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը:

6.Ո՞ր բառն է շավիղ բառի հոմանիշը:

ա Հյուսել

բ. Շարել

գ. Կածան

դ. Տավիղ

7.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը:

ա. Ճաշ-պարզ

բ. Թագավոր-ածանցավոր

գ. Վիշտ-բարդ

դ. Գիտություն-ածանցավոր

Դասարանական աշխատանք

Վարժ.1049

 

Ուղղանկյան լայնությունը կազմում է երկարության երկու երրորդ մասը:

Հաշվի՛ր այդ ուղղանկյան մակերեսն ու պարագիծը գիտենալով, որ լայնությունը 12 սմ է:

Լուծում՝

12×3=36

36:2=18

18×2+12×2=60

18×12=216

Պատ՝. P=60, S=60 ք սմ

Վարժ.1008

Էջմիածնի Սուրբ Հռիպսիմե եկեղեցին կոռուցվել է 618 թվականին: Քրիստոսիծ Քանի տարի առաջ է կառուցվել: Քանի տարի է, որ այն կառուցվել է: Որերորդ դարում է այն կառուցվել:

Պատ.՝  60-րդ դարում