Դասարանական աշխատանք 12.12.2022

Վարժ.803

Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք թվաբանական գործողությունների նշաններից մեկը ( + , – , ⋅ , ։ ), որպեսզի ստացվի հավասարություն.

ա) 5 x 2 = 49 x 7

5 + 2 = 49 : 7

գ) 6 x 7 = 24 x 11

6 + 7 = 24 – 11

 ե) 18 x 10 = 2 x 4

18 – 10 = 2 × 4

բ) 30 x 25 = 20 x 4

30 – 25 = 20 : 4

դ) 7 x 5 = 80 x 45

7 × 5 = 80 – 45

զ) 55 x 11 = 44 x 0

55 – 11 = 44 – 0

 

Ամանորյա հրաշք

Լինում է, չի լինում մի գեղեցիկ անտառ է լինում`սաղարթախիտ ու կանաչ: Անտառում միշտ զգացվում էր  զարմանահրաշ ծաղիկների բույրն ու լսվում էր բազմագույն թռչունների ուրախ երգը: Անտառում ապրում էին  բազմաթիվ գեղեցիկ ու բարի կենդանիներ: Զարմանալի էր, բայց կենդանիները շատ համերաշխ էին ապրում և իրար չէին վնասում: Նրանք միասին խնամում էին անտառը, միասին պատրաստվում էին ձմռան գալուն: Նրանց  ամենասիրելի տոնն  Ամանորն է: Բոլորը պատրաստվում էին այդ հրաշալի տոնին: Եվ ահա արջը, նապաստակը և ոզնին որոշեցին գնալ անտառ և ընտրել  եղևնի:

-Եղևնին պետք է լինի շատ մեծ և բարձր,- ասաց արջը:

-Ինչո՞ւ բարձր,- զարմացավ նապաստակը:
-Թող այն  լինի փոքրիկ, փափուկ և արծաթափայլ, ինչպես ես:
-Ո՜չ, ո՜չ եղևնին պետք է լինի փշոտ և փոքր:
-Իսկ ես ասում եմ, որ այն պետք է լինի մեծ, խոշոր` ինչպես ես,- մռթմռթաց արջը:
Կենդանիները նեղացան, և ամեն մեկը  քաշվեց մի կողմ: Արջը փնթփնթալով այս ու այն կողմ գնաց, հոգոց հանեց և ասաց.
-Թող եղևնին լինի բարձր, փշոտ և արծաթափայլ:
-Ճի՜շտ է, ճի՜շտ է,- բացականչեցին ոզնին ու նապաստակը:

Վերջապես նրանք ընտրեցին ամենագեղեցիկ եղևնին: Առավոտյան կենդանիները` խաղալիքներով լցված բազմաթիվ արկղերով, եկան անտառի խորքը և զարմանքից քարացան` ոչ մի եղևնի չէր մնացել:Մարդիկ բոլորը կտրել ու տարել էին: Նապաստակները սկսեցին բարձրաձայն լացել:

-Տեսե՜ք,  տեսե՜եք,- գոռաց արջը- այնտեղ հեռվում մի փոքրիկ եղևնի կա, թող այն լինի մեր տոնածառը:

-Տոնածառը փոքր, բայց մեր սրտերը թող լինի մեծ ու բարի- շատախոսեց սկյուռիկը:

 

Կենդանիները  զարդարեցին եղևնին և հեռացան: Ամանորյա գիշերը կենդանիները հավաքվեցին և փոքրիկ տոնածառի փոխարեն տեսան մի  հսկայական, արծաթափայլ եղևնի` զարդարված փայլփլուն խաղալիքներով ու լույսերով: Դա  Ձմեռ  Պապի ամանորյա հեքիաթային նվերն էր բարի կենդանիներին: Երբ հավատում ես ամանորյա հրաշքներին, նրանք միշտ էլ կատարվում են:

Գրաբար

Աւետի՜ս ծառոց ծաղկանց՝

Բողբոջախիտ, խիտասաղարթ,
Գոյն գեղեցիկ, պտղինաւէտ,
Ակնահաճոյ, համ քաղցրունակ,
Հոտ բուրազուարթ, փունջ խառներամ,
Ծայրից վարդից փթթինազարդ
Թերթ տարածել ոսկեճաճանչ,
Տերեւախիտ կանաչացեալ: