Գործնական քերականություն

Բառաշարքում ընդգծիր անհոդակապ բառերը, ինքդ լրացրու շարքը ևս 5 բառով:

Ծանրակշիռ, բազմերանգ, կեսբերան, խաղակես, մարգարտաշար, նախօրոք, սեպագիր, ընդառաջ, ջրամբար, նկարագիր, աներորդի, մարդամոտ, մայրցամաք, ոսպապուր;

 

 

2. Բառաշարքում ընդգծիր պարզ բառերը:

Կարգ, կատակ, անտեր, կապիկ, վազք, գարուն, տկար, կարիճ, քերիչ, գերան, բարձ, շարան, դիրք, պատճառ, արդուկ, շահույթ, հրաման, հատիկ, հյութ, հնչյուն, կաղնուտ, ականջ, օրորոց, մրջյուն:

 

3. Երկու շարքից առանձնացնել դարձվածքն ու նրա բացատրությունը:

1. Ականջին օղ անել, ահը սիրտն ընկնել, անվանը մուր քսել, անդանակ մորթել, առյուծ կտրել, բռունցք թափ տալ, արձան կտրել, բախտը ժպտալ, բառերը քամուն տալ, բերանը բաց մնալ:

2. Շատախոսել, հաջողվել, տանջել, մտապահել, հիանալ, քարանալ, սպառնալ, երկյուղել, խիզախանալ, անարգել:

 

4. Նշիր այն բառը, որն հոմանիշ է փակագծերում տրված դարձվածքին.

ա. մարզվել, զինվել, սպառնալ, տրորել (սուր ճոճել)

բ. սսկվել, հագենալ, բավարավել, չարախոսել (բերանը ջուր առնել)

գ. խրատել, մտապահել, նշանել, ականջին օղ դնել, (ականջին օղ անել)

դ. վերացնել, սիրաշահել, վրդովվել, հագենալ, (սիրտը առնել)

ե. եռանդագին, մոլեգնած, մարած, շիկացած, (կրակ կտրած)

զ. անտեսել, պաշարել, կուտակել, հանգցնել, (ականջի ետևը գցել)

 

5. Բառակապակցության իմաստն արտահայտիր մեկ բառով:

Թագավորական աթոռ – գահ

քաղաքամերձ բնակավայր-արվարձան

վատ լուր հաղորդող-գույժաբեր

ձիերի խումբ- երամակ

հաճելի հոտ- բույր

կովերի խումբ- նախիր

ձկների խումբ- վտառ

մեղուների խումբ- պարս

 

6. Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստացիր նոր բառեր:

Բարձրագագաթ —

քաղցրաձայն —

սահադաշտ-

օրագիր-

ցատկահարթակ-

հոռետես-

գինետուն-

գործընկեր-

 

7. Տրված բառերի հականիշները գրի´ր:

 

Սիրուն-տգեղ

 

լավ-վատ

 

մեծ-փոքր

 

ներքև-վերև

 

ուշադիր-անուշադիր

 

բարեկամ-թշնամի

 

աղքատ-հարուստ

 

կուշտ-անկուշտ

 

դիտավորյալ-պատահական

 

հիշել-մոռանալ

 

վառել-հանգցնել

 

դրական-բացասական

 

հրաժեշտ տալ-բարևել

 

հյուսել-արձակել

 

թույլատրել-անթույլատրել

 

ընկնել-ելնել

 

գումարել-հանել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *