Գրականություն 10.12.2024

Առաջադրանքներ

1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Սպրդել-ծածուկ դուրս գալ

Սողնակ-դուռը փակելու փայտյա կամ երկաթյա ձող։

2․ Պատմվածքից դո՛ւրս գրիր ամենակարևոր հատվածը։

Մթության մեջ, գտավ հորն ու սեղմեց գրկին: Զգաց, թե ինչպես հոր բազուկները փաթաթվում են իր մեջքին: Նրանք չէին տեսնում իրար դեմքերը:

– Շնորհակալ եմ, տղաս, դեռ ռչ ոք նման լավ գործ չէր կատարել…

– Օ՜, հայրիկ, ուզում եմ իմանաս, որ ես լավ տղա եմ… Նա խոսք չէր գտնում արտահայտելու իր բուռն զգացումները:

3․ Ո՞րն է ստեղծագործության գլխավոր ասելիք։

Ստեղծագործության գլխավոր ասելիքն է,որ պետք է լինել բարի,օգնող և հարազատներին ժպիտ պարգևել ու վայելել ամեն վայրկյանը։

5․ Շարադրի՛ր մտքերդ նվեր տալու, նվիրելու կարևորության մասին։

Նվերը չի կարող լինել վատը։Բոլոր նվերներն էլ լավն են։Պետք է հարգել բոլորի  նվիրած նվերները։Ամեն նվեր ունի իր յուրահատկությունը։Նվերը նյութական առարկա չէ,նվերով դու փոխանցում ես քո սերը անձի նկատմամբ։Կապ չունի ,որ նվերը թանկարժեք է կամ ոչ թանկարժեք, այլ կարևոր է,թե այն ինչ սիրով են նվիրում և երջանկացնում մարդուն։

6․ Ստեղծագործական աշխատանք՝ «Մի նվերի պատմություն»․․․

Մի Նվերի Պատմություն

Նոր տարին մոտենում էր: Տան անկյունում նվերների միջից առանձնանում էր մի փոքրիկ, համեստ արկղիկ: Մյուս նվերները փայլում էին վառ փաթեթներով ու ժապավեններով, իսկ նա լսում էր նրանց մեծամիտ զրույցները.

— Քեզ չեն էլ նկատի, — ասաց մեծ փայլուն տուփը, — ես առաջինը կբացվեմ, ինձ կզարմանան։

Արկղիկը լռում էր, բայց գիտեր, որ իր արժեքը փայլուն թղթերի մեջ չէ։

Նոր տարվա գիշերը նվերները հերթով բացվում էին: Փայլուն տուփը բացվեց մեծ աղմուկով, բայց ներսում եղած խաղալիքն արագ մոռացվեց: Երբ վերջապես բացվեց փոքրիկ արկղիկը, բոլորի հայացքներն ուղղվեցին դեպի ձեռքով պատրաստված փոքրիկ տիկնիկը, որը տատիկն էր կարել իր թոռնիկի համար:

— Սա լավագույն նվերն է, — ասաց թորնիկը գրկելով տիկնիկը։

Փայլուն նվերը դեռ փորձում էր բողոքել, բայց արկղիկն արդեն հանգիստ էր. նա գիտեր, որ երբ սերն է ներսում, արտաքին փայլը կարևոր չէ։

Հայոց լեզու 11.12.2024

  1. Գրիր տրված բառերի նույնարմատ հականիշ ածականները:

Անխռով-խռովկան
գեղեցիկ-տգեղ
բարձրակարգ-ցածրակարգ
խոտոր-անխոտոր
երերուն-աներեր
տարակուսելի-անտարակույս
արտաքուստ-ներքուստ
անզարդ-զարդարուն
ամոթխած-անամոթ
աղմկոտ-անաղմուկ
արատավոր-անարատ
քաղցրահամ-դառնահամ
ընչատեր-ընչաքաղցթեթևաբարո-ծանրաբարո
ժպտադեմ-տխրադեմ
բարեգութ-անգութ
արդարացի-անարդար
վսեմաշուք-անշուք
լավագույն-վատագույն
նորագույն-հնագույն

2.  Խաղալիք, ընկեր, տուն, աղջիկ բառերը հոլովի´ր:

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)-խաղալիք,ընկեր,տուն,աղջիկ։

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)-խաղալիքի,ընկերոջ,տան,աղջկա։

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)-խաղալիքին,ընկերոջը,տանը,աղջկան։

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)-խաղալիքից,ընկերոջից,տնից,աղջկանից։

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)-խաղալիքով,ընկերով,տնով,աղջկանով։

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)-խաղալիքի մեջ,ընկերոջ մեջ,տան մեջ, աղջկա մեջ։

3. . Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Պոչավոր մի կենդանի էր գալիս:

Չգիտեի, որ այդքան զորեղ հսկա ես:

Այդտեղ որսորդները երկոտանի զարմանալի կենդանի են տեսել:

Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր, սրա պոչը երկարավուն էր, գույնն էլ՝ դեղնավուն:

Հայրաբար խրատում էր ու համոզում, որ ներող լինի:

Մտերմաբար հորդորում էր, որ մի օր էլ տանը մնա:

Եղբայրաբար օգնում է ու հետևում, որ վատ բան չանես:

Թշնամաբար եք խոսում:

Հարցը  յուրովի լուծեց ու գնաց:

4. Կազմի´ր բառակապակցություններ՝  հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Վերադառնալ ո՞ւր, ինչի՞ն:

Տուն, երկիր, միտք, կարծիք:

Միտք, հայելի, ջրեր, ապակի, կարծիք:

Անրադառնալ ինչի՞ն, որտե՞ղ:

5.Գծիկները փոխարինի´ր ը կամ  ն հոդով:

Ժողովուրդները տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով:

Ժողովուրդներն իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով են տարբերվում:

Աստղադիտակը դանիացի ապակեգործներն են ստեղծել: Աստղադիտակը ստեղծել են  դանիացի ապակեգործները:

Եվրոպացիներն առաջին անգամ արևածաղիկը տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան: Արևածաղիկն առաջին անգամ եվրոպացիները տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա: Եվրոպացիները մեքսիկական պրերիաներում առաջին անգամ տեսան արևածաղիկն, երբ հայտնագործեցին Ամերիկան:

Գառնիի սյունազարդ տաճարը(մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճարը ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին: Միհր աստծո պատվին է  ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճարը (մ.թ. 77 թվական):  Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճարն է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

Տանը՝

  1. Ընդգծված  բառերն  ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:

Օրինակ`

Երկրին մոտ տարածությունում  տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:

Հայոց աշխարհում Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող կա: Դա Արարատն է՝ երկնասլաց , մեկուսի լեռնազանգված՝ կոնի նմանվող զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերով պատված գագաթը ծածկված է  հավերժական ձյունով:  Սիսի գագաթի  մասը նույնպես քարերով ծածկված է : Լանջերը կտրտված են  ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտով առատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի: Մասիսը զերծ չի մնացել  բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:

2. Տեքստի ածականներն ըստ անհրածեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի (օգտվի՛ր ավելի առավել, պակաս,նվազ, ամենից բառերից ու ամենա-, (ա) գույն  մասնիկներից):

Գիտությանը ամենահայտնի շնաձկների 250 տեսակներից ամենախոշորը կետաշնաձուկն է, որը կարող է մինչև 15 մ երկարություն ունենալ: Սպիտակ վիթխարի շնաձուկը  քիչ փոքր է, կարող է ունենալ մինչև 11 մ երկարություն: Բայց դրա փոխարեն նա առավել սարսափելի է: Երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շնաձկերի դեմ պայքարի   առավելարդյունավետ միջոցներ բացահայտելու համար քիմիական ավելի քան 70 միացություն փորձարկվեց: Ամենից արդյունավետը քացախաթթվային  պղինձ պարունակող միացությունն էր. դրանով թունավորված շնաձուկն էլ չի հետաքրքրվում կերով: Բայց ատլանտյան շնաձկների վրա փոձարկված միջոցները պակաս  արդյունավետ եղան խաղաղօվկիանոսյան տեսակների դեմ օգտագործելիս (շնաձկների մի քանի տեսակների վրա դրանք ընդհանրապես ոչ մի ազդեցություն չունեցան):

3. Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր  բառերն են ճիշտ գրված,և սխալներն ուղղի՛ր:

Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արքա, քրքջալ, թարգմանություն, մարգարե:

Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հագնել, սգավոր, նորոգել, մուգ, (կապույտ) ավագ:

4. Ստուգի՛ր տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա. Արդար, դրդել, զվարթ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արթնանալ, վաղորդյան, շքերթ, օրիորդ :

Բ. Ընդամենը, խնդիր, շանթահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք, անօթևան, բացօթյա:

Կրճատ բազմապատկման բանաձևեր։Տարբերության քառակուսին

Տարբերության քառակուսու բանաձևը՝

(a-b)2=a2-2ab+b2

Երկու թվերի տարբերության քառակուսին հավասար է առաջին թվի քառակուսուց հանած առաջին և երկրորդ թվերի արտադրյալի կրկնապատիկը, գումարած երկրորդ թվի քառակուսին՝

(a-b)2=(a-b)⋅(a-b)=a⋅a-a⋅b-b⋅a+b⋅b=a2-ab-ba+b2=a2-2ab+b2

Առաջադրանքներ․

1)Արտահայտությունը ձևափոխե՛ք կատարյալ տեսքով բազմանդամի.

ա)(a − b)2 =a²2ab+

բ)(x − 3)2 =x²6x+9

գ)(1 − m)2 =12m+

դ)(a − b2)2 =a²2ab²+b⁴

ե)(x3 − y)2 =x⁶2x³y+

զ)(m3 − n2)2 =m⁶−2m³n²+n4

է) (x − 1)2 =x²2x+1

ը) (5b − 2)2 =25b²20b+4

2)Բազմանդամը ներկայացրեք տարբերության քառակուսու տեսքով․

ա)9m2 — 6m + 1 =(3m1)² 

բ)25 — 30c + 9c2 =(53c)²

գ)16p2 — 56pq + 49q2 =(4p-7q)²

դ)16 + 9x6 — 24x3 =(4-3x³)

Լրացուցիչ աշխատանք․

1)Արտահայտությունը ձևափոխե՛ք կատարյալ տեսքով բազմանդամի.

ա) (b − a)2 =b²-2ab+a²

բ) (z − 2t)2 =z²-4tz+4t²

գ) (3x − 7y)2 =9x²-42xy+49y²

դ) (m − 4)2 =m²-8m+16

ե) (2b − 5)2 =4b²-20b+25

զ) (4 − 3a)2 =16-24a+9a²

2)Բազմանդամը ներկայացրեք տարբերության քառակուսու տեսքով․

ա)a2 — 2ab + b2 =(a-b)²

բ)4x2 — 4xy + y2 =(2x-y)²

գ)100a2 + 25b2 — 100ab =(10a-5b)²

դ)x4 — 6x2y + 9y2 =(x²-3y)²