Ջուրը պետք է մաքուր լինի

Բոլորին քաջ հայտնի է, որ առանց ջրի չեն կարող ապրել ոչ բույսերը, ո’չ կենդանիները, ոչ էլ մարդիկ: Դա է պատճառը, որ սովորաբար գյուղերը, քաղաքները կառուցվում են աղբյուրների մոտ. գետերի, լճերի ափերին: Իսկ եթե բնակավայրը հեռու է գետերից, լճերից, ապա մարդիկ փորում են ջրհորեր, կառուցում արհեստական լճակներ ու ջրանցքներ և դրանցից ջուր վերցնում:

Մարդիկ ջանում են մաքուր պահել ու աղտոտումից պահպանել ջուրը: Բայց և այնպես, գետերի, լճերի, ծովերի մեջ թափվում են կենցաղային, գործարանների, ֆաբրիկաների օգտագործած և աղտոտված ջրերը: Նման ջրերը իրենց մեջ պարունակում են հիվանդածին մանրէներ և կենդանի օրգանիզմների համար խիստ վտանգավոր թունավոր նյութեր: Աղտոտված ջրերում ոչնչանում են ձկներն ու ջրային այլ կենդանիները, չեն աճում բույսերը: Եթե մարդը որպես սննդամթերք օգտագործում է, օրինակ, աղտոտված ջրում ապրող ձկան միսը, ապա թունավոր ու վտանգավոր նյութերն անցնում են մարդու օրգանիզմ՝ առաջացնելով թունավորում:

Երկրագնդի վրա ապրող յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի ամենուրեք մաքուր պահել ջրերը: Սովորաբար խմելու ջրի մաքրությանը հետևում են բժիշկները և տարբեր մասնագետներ: Գյուղերում պետք է աղտոտումից պահպանել աղբյուրների, ջրհորերի, լճակների ջուրը: Ուստի չի կարելի դրանց մեջ բաց թողնել անասնագոմերի և կենցաղային կեղտոտ ջրերը: Բնակավայրը ջրով ապահովող ջրի ավազանները, խողովակները պահպանում են աղտոտումից, իսկ գետերից կամ լճերից վերցվող ջուրը զտում են’ ֆիլտրում, և, եթե անհրաժեշտ է, ավելացնում մանրէներ ոչնչացնող նյութեր:

Ջրի պահպանության նպատակով Հայաստանում ընդունված է հատուկ օրենք, որով արգելվում է գետերի, լճերի մեջ բաց թողնել  աղտոտված ջուրն ու թափոնները:

Հանինա, նինա, նինա

Հանինա, նինա, նինա,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու,Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:
Սասնա կելներ բարակ ծուխ,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու,Յարուգ մ’ունիմ Բուլանուխ,Հանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:
Հանինա, նինա, նինա,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու,Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:
Դու պզդիկիս բարով մեծնաս,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու:Խորոտիկ նոր հարս դառնաս,Հանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:
Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու:Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:

Черепаха путешественница

 В лесу жила черепаха по имени Чобо. Она очень любила слушать мамины рассказы про путешествия. Однажды Чобо решила путешествовать сама. И она пустилась в путь. До сих пор она все еще путешествует, но еще не покинула лес.

Մաթեմատիկայի հունվարյան ֆլեշմոբ-առաջին մակարդակ

1. Մեկ ժամը քանի՞ անգամ է շատ 15 րոպեից:
4
2. Նարեն կարողանում է գրել միայն 1, 2, 3 թվանշանները: Նա տասից մինչև երեսունը քանի՞ թիվ կարող է գրել:
6
3. Աննան 25 վանդակից կազմված քառակուսի թղթից կտրեց մի քանի վանդակ (տե՛ս նկարը): Աննան թղթից քանի՞ վանդակ կտրեց:
Подпись отсутствует

10
4. Արամը 24 գրիչը իր բոլոր դասընկերներին բաժանեց այնպես, որ յուրաքանչյուրն ստացավ տարբեր քանակով գրիչներ: Ամենաշատը քանի՞ դասընկեր ուներ Արամը:
6
5. Կարենը պարանը կտրեց այնպես, ինչպես ցույց է տրված նկարում: Արդյունքում պարանը քանի՞ կտոր դարձավ:
Подпись отсутствует

9
6. Լիլիթը փայտե տախտակներով պատրաստեց աշտարակ (տե՛ս նկարը): Քանի՞ տախտակ նա կտեսնի, եթե աշտարակին նայի վերևից:
Подпись отсутствует

3
7. Էլենը, Լևոնը, Նարեկը, Հովիկն ապրում են հինգհարկանի շենքում: Էլենն ապրում է Լևոնից բարձր հարկում, բայց Նարեկից ցածր հարկում, իսկ Հովիկն ապրում է Լևոնից ցածր հարկում: Ո՞ր հարկում է ապրում Էլենը, եթե Հովիկն ապրում է երկրորդ հարկում:
4
8. Զամբյուղում խնձորների քանակը 10-ից քիչ էր: Երբ Գուրգենը կերավ խնձորներից մեկը, Անին մնացած խնձորներն առանց կտրատելու, հավասարապես դասավորեց երկու ափսեներում: Հետո եկավ Գայանեն և խնձորներն առանց կտրատելու, հավասարապես վերադասավորեց երեք ափսեներում: Սկզբում քանի՞ խնձոր կար զամբյուղում:
7
9. Արեգը լուծեց 2 խնդիր, Հայկը՝ 3, իսկ Լիլին՝ 5 խնդիր: Յուրաքանչյուր լուծած խնդրի համար տրվում են նույն քանակի միավորներ: Սովորողները միասին հավաքեցին 20 միավոր: Քանի՞ միավոր հավաքեց նրանցից յուրաքանչյուրը:
Արեգը՝4,Հայկը՝6,Լիլին՝10
10. Շախմատային մրցաշարին մասնակցեց 7 սովորող։ Յուրաքանչյուր մասնակից մյուս մասնակիցների հետ խաղաց մեկական պարտիա։ Ընդամենը քանի՞ պարտիա անցկացվեց մրցաշարի ընթացքում:
21

Մաթեմատիկայի հունվարյան ֆլեշմոբ

1. Երկու թվերի գումարը 65 է: Այդ թվերից մեկի և 64-ի գումարը 72 է: Գտեք մյուս թիվը:
2. Երեք մետաղադրամիներից մեկը կեղծ է՝ ավելի ծանր է իսկականից, ընդ որում մետաղադրամները արտաքինից իրարից չեն տարբերվում: Նժարավոր կշեռքի օգնությամբ ամենաքիչը քանի՞ կշռումով կարող ես գտնել կեղծը մետաղադրամը:
3. Գտեք այն ամենափոքր եռանիշ թիվը, որը բաժանվում է և՛ 3-ի, և՛ 4-ի:
4. Մի շարքով պետք է տնկել վեց տնկի՝ 3 խնձորենի և 3 դեղձենի: Նույն մրգի տնկիները իրար նման են, և տարբերվում են մյուս մրգի տնկիներից: Շարքում առաջին և վերջին տնկիները պետք է տարբեր մրգերի լինեն: Քանի՞ տարբեր ձևով է հնարավոր իրականացնել ծառատունկը:
5. Գայանեն գրեց 5, 2, 1, 4 թվանշանները: Նարեն դրանցից ընտրելով 3 թվանշան գրեց 4-ի բաժանվող հնարավոր ամենամեծ եռանիշ թիվը: Եվան այդ նույն թվանշաններից ընտրելով 3 թվանշան, գրեց 4-ի բաժանվող հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը: Աղջիկների ընտրած թվանշաններից քանի՞սն են ընդհանուր։
6, Ավտոմատ սարքում երկու գույնի կոնֆետ կա՝ կարմիր և դեղին: Յուրաքանչյուր 100 դրամի դիմաց սարքը տալիս է մեկ կոնֆետ՝ գույնի ընտրությունը կատարում է պատահականորեն: Արամը ամենաքիչը քանի՞ դրամ պետք է ծախսի, որպեսզի նույն գույնի գոնե երկու կոնֆետ հաստատ ունենա:
7. 15 վարպետը տունը կառուցեցին 150 օրում։ Նույն աշխատանքը 30 վարպետը քանի՞ օրում կավարտեն, եթե բոլոր վարպետները աշխատում են նույն արագությամբ:
8. Ամենքաիչը քանի՞ գույն է անհրաժեշտ 8×8 չափի քառակուսի աղյուսակը ներկելու համար, որ հարևան վանդակների որևէ զույգ նույն գույնի չլինի (վանդակը ամբողջությամբ ներկում ենք մեկ գույնով, հարևան կհամարենք այն վանդակները, որոնք ընդհանուր կողմ ունեն):
9. Գևորգը geogebra ծրագրում պատկերեց շրջանագիծ և վրան նշեց 15 կետ։ Կետերից յուրաքանչյուրը հատվածով միացրեց նշված կետերից բոլոր մնացածների հետ։ Քանի՞ հատված կստացվի:
10. Մաթեմատիկայի օլիմպիադայի ժամանակ Աշոտը պետք է 20 խնդիր լուծեր: Ժամանակը լրանալուց հետո, Աշոտը հաշվեց, որ իր լուծած խնդիրների քանակը չորս անգամ ավելի շատ է, քան չլուծածները: Քանի՞ խնդիր էր լուծել Աշոտը:

«Տերընդեզ» ազգային ծես

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։
Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։

Տոնի ժողովրդական ավանդությունը։ Ըստ ժողովրդական ավանդության՝ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Նրանք պտտվում էին խարույկի շուրջը, և երբ բոցը ցածրանում էր, սկսում էին կրակի վրայով թռչել: Եթե կրակի վրայով ցատկելիս վառվում է հարսի զգեստի փեշը`ընդամենն անզգուշոթյուն է, իսկ եթե ընդհանրապես չեք հասցրել կրակ վառել, ցատկել վրայով, պետք չէ նեղսրտել և սնոտիապաշտությամբ տառապել մինչև հաջորդ Տյառնընդառաջի տոնը: Continue reading

Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Երեկ մենք գնացել էինք ճափորդության  դեպի Սևաբերդ:   Մենք սարի վրայից նստում էինք սահնակների վրա և սղում էինք: Ես և իմ ընկեր Էիրկը իրար հետ շատ-շատ հեռու սղացինք դեպի ներքև, իսկ  մենակ ավելի  հեռու սղացի: Ինձ այս ճամփորդություննը դուր  եկավ և ես հաճույքով երկրորդ անգամ կգնայի Սևաբերդ: