Մայրենիի ստուգատես

1-ին փուլ՝ մայիսի 30-ից հունիսի 9-ը

1․ Բլոգումդ բա՛ց արա «Մայրենիի ստուգատես» էջ։

2․ Այս առաջադրանքը կատարելիս ընկերդ, ուսուցիչդ կամ տան անդամներից մեկը թող ամբողջ ընթացքը տեսագրի:

Առաջադրանք: Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ մեծ (կարող է լինել գեղարվեստական, բնագիտական, տեղեկատվական և այլն).

  • կարդա´ բարձրաձայն,
  • պատմի՛ր կարդացածդ նյութը,
  • ներկայացրո´ւ քո վերաբերմունքը կարդացածդ նյութի մասին:

Տեսանյութդ տեղադրի՛ր բլոգիդ ,«Մայրենիի ստուգատես» էջում։

3․ Պատմի՛ր քո սիրած խաղի մասին /նաև էլեկտրոնային/:
Պատումդ տեսագրե՛ք, և տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում։

4. Հորինի՛ր և գրի՛ր մի այնպիսի երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։

Ձկների և կոռալների աշխարհում

Ես հայտվել էի Կարմիր ծովում, որտեղ ինձ բախտ էր վիճակվել տեսնելու ձկներ և կոռալներ։Ես սուզվել էի հատուկ դիմակով և ջրի տակ հիանում էի ծովի ձկների գեղեցկությամբ։Այնքան տարվեցի այդ գեղեցկությամբ, որ հայտվեցի 15 մետր խորության վրա։Այդ խորության վրա ես տեսա շատ ու շատ գեղեցիկ կոռալներ, որոնք հանդիսանում էին ձկների տներ։Երբ որ ես ուսումնասիրում էի ձկների տները, հանկարծակի կողքիս հայտվեց մեծ սկատ,որը վերադառնում էր տուն։Դա ինձ համար շատ անսպասելի էր և ինձ հաջողվեց փախչել իրենից։Այդ օրվանից հետո ես շատ զգույշ էի և այդքան խորը չէի սուզվում։

Պատումդ տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *