Անտառում

 

Համո Սահյան    

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։
Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքնե՜ր կային անտառում,
Օրո՜ր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում…

Առաջադրանքներ

1. Ուշադիր կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր :

ծվեններ-պատառներ

կածան-արահետ

Կապույտ մշուշներ- կապույտ մառախուղ

2. Առանձնացրու՛ փոխաբերությունները և վերլուծի՛ր:

Անտառում ամպի ծվեններ կային-անտարում մառախուղ էր:

Իրար փաթաթված ստվեր ու կածան-արահետի վրա ընկնող ստվեր:

Եղյամն էր սունկի գլուխն արծաթում- ամեն ինչ արծաթի պես փայլում էր:

Ականջն ամպրոպի ազդանշանին – սպասում էր ամպրոպի ձայնին:

3. Ընդգծի՛ր դարձվածքները և բացատրի՛ր:

ամպի ծվեններ -ամպի կտորներ

ականջ էր դնում- լսում էր

կապույտ մշուշներ- մառախուղ

4.Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ նկարագրությունները:

Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքնե՜ր կային անտառում,
Օրո՜ր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում…

5. Նկարագրի՛ր աշնանային անտառը:

Աշնանային անտառը գեղեցիկ էր և խորհրդավոր։ Անտատը մշուշոտ էր, անձևրից խոնավացած։ Աշնանային անտառը լի էր կենդանիներով։

6. Ինչի՞ մասին էին սիրով զրուցում սոճին ու եղևնին: Երկխոսության տեսքով գրի՛ր նրանց զրույցը:

Սոճի․

-Եղևնի, լավ է չէ՞, որ մենք աշնանը մեր գույնը չենք փոխում,մնում ենք միշտ գեղեցիկ և կանաչ։

Եղևնի․

-Այո, դա շատ լավ է։ Լավ է նաև այն, որ մենք չենք զրկվում մեր փշերից:

7. Ձայնագրի՛ր բանաստեղծության ընթերցումդ և հրապարակի՛ր բլոգումդ։ Ընթերցմանդ կարող ես կցել քո կողմից արված համապատասխանող աշնանային ֆոտոշար։

Մաթեմատիկա 10․10․2022

Վարժ․366 Նոր տարուց առաջ` դեկտեմբերի 31-ին, խանութը վաճառեց 56 տուփ կոնֆետ, իսկ հաջորդ օրը` հունվարի 1-ին` միայն 8-ը։ Դրա հետևանքով խանութը դեկտեմբերի 31-ին 32400 դրամով ավելի ստացավ, քան հունվարի 1-ին։ Ի՞նչ արժեր մեկ տուփ կոնֆետը։

Լուծում՝

56-8=48

32400։48=675

Պատ․՝՝675  դրամ

 

Դասարանական աշխատանք 10.10.2022

Վարժ.360 Աղջիկն ամեն օր կարդում է 30 էջ, որից հետո էջանշան է դնում գրքի մեջ։ Երբ նա էջանշանը գրքի մեջ դրել է 6 անգամ, նրան մնացել է կարդալու 18 էջ։ Քանի՞ էջ կա գրքում։

Լուծում՝

30×6=180

180+18=198

Պատ.՝ 198

Վարժ.361 Ինքնաթիռը 3000 կմ անցավ 6 ժամում, իսկ ուղղաթիռը՝ 15 ժամում։ Որքանո՞վ է ինքնաթիռի արագությունը մեծ ուղղաթիռի արագությունից։

Լուծում՝

3000:6=500
3000:15=200
500-200=300
Պատ.՝ 300 կմ-ով

362. Հետիոտնը դուրս եկավ A կետից ժամը 6‐ն անց 12 րոպեին և B կետը հասավ հաջորդ օրը՝ ժամը 23‐ն անց 9 րոպեին։ Ինչքա՞ն ժամանակում հետիոտնը անցավ ճանապարհը։

Լուծում՝

23։09-06։12=16ժ 57ր

24ժ +16ժ 57ր=1օր  16ժ 57ր

Պատ.՝ 16ժ 57ր

Վարժ.363 Պահեստում կար 7200 աման ներկ, որոնցից խանութները տարան 5400 աման։ Քանի՞ անգամ փոքրացավ պահեստում եղած ներկի աման­ների քանակը։

Լուծում՝

7200-5400=1800

Պատ.՝1800

Վարժ․364 Հայրը 65 տարեկան է, դուստրը՝ 41։ Քանի՞ տարեկան էր հայրը, երբ դուստրը 16 տարեկան էր։

Լուծում՝

65-41=24(տարով հայրը մեծ է դուստրից)

16+24=40

Պատ.՝ հայրը 40 տարեկան էր, երբ դուստրը 16 տարեկան էր

Հոգեվոր ընթերցում

Բան ՂԵԱրեգա՜կ արդար, օրհնյալ ճառահայթ, պատկեր լուսեղեն,Փափագ անձկալի, անքնին բարձրյալ, անապատում զորեղ,Բարու բերկրություն, հուսատու տեսսիլ, գովյալ երկնավոր,Թագավոր փառաց, Քրիստոս արարիչ, խոստովանյալ կյանք,Եղկելուս բազմավրեպ և սխալներով լի այս չարչարանքի,Պակասները դո՜ւ լրացրու խոսքով քո ամենազոր,Եվ այն մատուցիր որպես հաճելի աղերս բարձրյալ Հորդ:Դո՜ւ ինձ համար անեծքների փորձության ենթարկվեցիր՝Կերպարանքովդ նմանվելով ինձ, կենա՛ց օրհնություն….

Հող

Երկրի ցամաքային տարածությունները ծածկված են փխրուն շերտով, որն անվանում են հող: Հող չկա միայն ցամաքի սառցածածկ տարածքների և ժայռերի վրա:
Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլիո­նավոր տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով, քայքայվում են. ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների, իսկ մանրերը’ կավի և ավազի: Սակայն դա դեռևս հող չէ: Որպեսզի այն դառ­նա հող, անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս: Իսկ հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից:

Քայքայված ապարի ու հումուսի միախառնումից գոյանում է հողը: Բույսերի սերմերը, ընկնելով հոդի մեջ, ծլում են, աճում, և մարդը բերք ու բարիք է ստանում: Իսկ լերկ քարի մակերեսին սերմը չի կարոդ ծլել: Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսերը:

Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի: Հողում ապրում են նաև որդեր, միջատներ, խլուրդներ և մկներ։ Հողի մեջ մեջ միշտ ջուր և օդ կա։ Բույսերի աճի համար դա շատ կարևոր է։
Հողի կազմից կախված են նրա փխրունությունը և ջուրը պահելու հատկությունը: Օրինակ’ եթե ավազը հողի մեջ շատ է, ապա այդպիսի հողում ջուրը արագ ներծծվում է և հեռանում գետնի խորքերը: Եթե հողում կավն է շատ, ապա այնտեղ ջուրը դանդաղ է ներծծվում, այդ պատճառով կավով հարուստ հողերը շատ ջուր են պարունակում:
Շատ հումուս պարունակող հողերը փուխր են լինում և կարողանում են իրենց մեջ ջուր և օդ պահել:
Հողի բաղադրությունից կախված է նաև նրա գույնը: Լինում են տարբեր գույնի հողեր: Որքան հողում հումուսը շատ է, այնքան դրա գույնը մուգ է: Ամենից շատ հումուս պարունակում են սևահողերը: Մարդիկ վաղուց իրենց կարիքները բավարարելու համար մշակում են հողը: Իսկ ի՞նչ է նշանակում դա:

Հողը մշակել նշանակում է’ ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, ջրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում՝ պա­րարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:

Մշակելով հողը’ մարդիկ պետք է հոգ տանեն նաև դրա պահպանու­թյան մասին, հողը վարել ճիշտ ժամանակին, պարարտացնել, աճեցնել խիտ արմատներ ունեցող բույսեր, դաշտերի շուրջը ստեղծել անտառաշերտեր:

Առաջադրանք

  1. Ո՞ր հողերն են կոչվում բերրի և ինչու:

Քայքայված ապարի ու հումուսի միախառնումից գոյանում է բերրի հողը,որովհետև բույսերի սերմերը, ընկնելով հոդի մեջ, ծլում են, աճում, և մարդը բերք ու բարիք է ստանում: Իսկ լերկ քարի մակերեսին սերմը չի կարոդ ծլել:

2. Ո՞րն է հողի ամենակարևոր առանձնահատկությունը:

Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսերը:

3. Ի՞նչ է հումուսը:

Հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից:

4. Ինչպե՞ս պետք է մշակել հողը:

Մարդիկ վաղուց իրենց կարիքները բավարարելու համար մշակում են հողը: Հողը մշակել նշանակում է՝ ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, փշրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում՝ պա­րարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:Մշակելով հողը՝ մարդիկ պետք է հոգ տանեն նաև դրա պահպանու­թյան մասին, հողը վարել ճիշտ ժամանակին, պարարտացնել, աճեցնել խիտ արմատներ ունեցող բույսեր, դաշտերի շուրջը ստեղծել անտառաշերտեր:

5. Ո՞ր հողերն են ամենից շատ հումուս պարունակում:

Ամենից շատ հումուս պարունակում են սևահողերը: