Ընթերցարան

Հայոց լեռներում

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՛ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում:

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում:

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՛ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում:

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված– հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում:

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծաո առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում:

Հ. Թումանյան

 

 

Իմ սուրբ հայրենիք

Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,

Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,

Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝

Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։

Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,

Սակայն, իմացիր, հայրենի՛ք իմ մեծ,

Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,

Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։

Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,

Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա

Քո փառքի համար թե մի օր վառվեմ,

Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

Շիրազ

 

Հայրենիքիս

Պիտի փարվիմ չքնաղ լանջիդ՝
Գարնան վարդով ցնծուն,
Եվ մայրական անհուն շնչիդ՝
Ցորեն արտով ծփու՜ն:

Կանչում եմ ես լուսաբարբառ
Քո սիրակեզ կոչով,
Դեմքդ եմ տեսնում՝ նոր ու պայծառ,
Քո հնագեղ ոճով:

Վա՝ռ ու հզոր քո ապագան
Կայծակում է իմ դեմ,
Դու հավերժո՜ղ իմ Հայստան,
Անուն քաղցր ու վսեմ:

Ավետիք Իսահակյան

 

Սահյան

Քո ձյունագեղ բարձունքից
Արևի հոտ է գալիս,
Աղբյուրներիդ արցունքից
Արևի հոտ է գալիս:

Փռվել է մութն անտառին,
Բռնել է ձոր ու կածան,
Բայց մամուռից ու սունկից
Արևի հոտ է գալիս:

Քարանձավներն են քրտնել
Ամայության սարսուռից,
Բայց նրանց քիվ ու քունքից
Արևի հոտ է գալիս:

Գիշերային իմաստուն
Առասպելի մեջ քնած
Քարափիդ ծերպ ու ծունկից
Արևի հոտ է գալիս….

Հ. Սահյան

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ – չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր –
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան – յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Մաթեմատիկա 18․10․2022

Խնդիր․409

Երկու գրադարակներում կա 74 գիրք։ Եթե նրանցից մեկից մյուսի մեջ տեղափոխենք 13 գիրք, ապա գրադարակներում դրված գրքերի քանակ­ ները կհավասարվեն։ Քանի՞ գիրք կա գրադարակներից յուրաքան­չյուրում։

Լուծում՝

74-13=61

Պատ․՝ առաջին գրադարակում 74 գիրք իսկ երկրորդում՝ 61։

Խնդիր․438

Կինոփառատոնի ընթացքում ցուցա­դրվեցին 15 գե­ղար­վեստական և 40 վավերագրական կինո­նկար­ներ։ Յուրաքանչյուր գեղարվեստական կինո­ նկարի տևողությունը 1 ժ 30 ր-ից ավելի չէ, իսկ վավերագրական կինո­ նկարինը 35 րոպեից պակաս չէ։ Ո՞ր կինոնկարների դիտման համար էր կինոփառատոնի մրցույթային հանձնաժողովին ավելի շատ ժամանակ անհրաժեշտ` գեղարվեստակա՞ն, թե՞ վավերագրական։

Լուծում՝

1 ժ   30 ր= 90  ր

90×15= 1350

1350 ր= 22  ժ  30 ր

40×35= 1400

1400  ր= 23  ժ   20   ր

Պատ․՝ վավերագրականը

 

Դասարանական աշխատանք 18.10.2022

Խնդիր.410

Հացի գործարան պետք է տանել ալյուրի 690 պարկ՝ յուրաքանչյուրում 50 կգ ալյուր։ Մեկ բեռնատար մեքենան կարող է տեղափոխել 4000 կգ ալյուր։ Քանի՞ այդպիսի մեքենա անհրաժեշտ կլինի ամբողջ ալյուրը մեկ ուղերթով գործարան հասցնելու համար։

Լուծում՝

50×690=34500

34500:4000=8 2500մն

Պատ.՝ Որպեսզի տեղափոխենք ամբողջ ալյուրը, մեզ պետք է 9 մեքենա

 

Խնդիր.412

Հրուշակագործը 5 օրում պիտի թխեր 320 գաթա։ Առաջին 2 օրը նա թխում էր օրական 70 գաթա, մնացած օրերը՝ 65‐ական։ Հասցրե՞ց արդյոք հրուշակագործը թխել գաթաները այդ ժամանակա­միջոցում։ Գտե՛ք այն երկու թվերը, որոնց գումարը 20 է, իսկ արտադրյալը` 96։

Լուծում՝

70×2=140

3×65=195

140+195=335

Պատ.՝ Այո կարող է։

 

Վարժ.430

Կատարե՛ք գործողությունները

գ) (231840 ։ 345) x (3250 ։ 325)=6720

231840 : 345=672

 3250 : 325=10

 672 x 10=6720

դ) (20028 : 4) x (242792 : 1364)=891246

 20028 : 4=5007

 242792 : 1364=178

 5007 x 178=891246

 

Խնդիր.433 Երկու գրքերից յուրաքանչյուրի զանգվածը 1 կգ է ։ Որքա՞ն է ձմերուկի զանգվածը։

Լուծում՝

1+1=2

5+1=6

6+2=8

8-2=6

Պատ.՝ 6կգ է

 

Խնդիր.435

Վանդակների միջև դրե՛ք համեմատման այն նշանները, որոնցով կստացվեն ճիշտ անհավա­սարություններ։

 

Խնդիր.437

Լճափ էր եկել 317 մարդ։ Նրանցից 222‐ը մտան ջուրը։ Որոշ ժամանակ անց ջրից ափ դուրս եկավ Նկ. 8 146 մարդ։ Քանի՞ մարդ եղավ ափին, և քանի՞սը` ջրում։

Լուծում՝

317-222=95

222-146=76

Պատ.՝ 76