Իմ տերյանական բառարանը

Թողի երկիրն իմ հայրենի

 

Թողի երկիրն իմ հայրենի,

Անահ անցա Արաբ ու Հինդ,

Տեսա մարդիկ չորսգլխանի,

Տեսա հազար աղետ ու խինդ։

Հասա մինչեւ Չինումաչին,

Հասա մինչեւ ծովը Ճերմակ,

Տեսա երկրի ծայրը վերջին

Եվ դրախտի դուռը կրակ։

Հազար անգամ ծագեց Արև

Եվ մայր մտավ հազար անգամ,

Տեսա ծառեր հըրատերև,

Տեսա ակունքն արեգական

Եվ փերիներ քնքուշ ու սև,

Աչքերը բոց, իրենք խավար,

Եվ փերիներ տեսա թեթև

Փրփուրի պես ճերմակ ու վառ…

Բոլորը ծուխ, բոլորն ավազ,

Բոլորն ավար ջուր ու քամուն.

Չըկա քեզնից գերիչ երազ,

Քո անունից անուշ անուն…

Անահ-անվախ
Աղետ-պատերազմ
հրատերև- հրագույն տերևներ ունեցող
խինդ-ուրախություն
Ճերմակ  ծով-Սպիտակ  ծով
Ակունք-որևէ  բանի  սկիզբը
Արեգական-Արեգակի
ավար-թալան
գերիչ-գրավիչ
աչքերը  բոց-կրակի  նման  աչքեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *