Գործնական քերականություն 10․10․2023

1. Նախադասության ընդգծված բառը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:

ա) Հինավուրց, հնամյա, հնադարյան, վաղնջական, վաղեմի, նախնական, առաջվա:

Պապս հին ժամանակներից մնացած այդ ամրոցի մասին շատ հետաքրքիր պատմություն էր պատմում:

Պապս հինավուրց ժամանակներից մնացած այդ ամրոցի մասին շատ հետաքրքիր պատմություն էր պատմում:

Չհամոզեցիք, իմ հին մտքին եմ մնում:

Չհամոզեցիք, իմ առաջվա մտքին եմ մնում:

բ) Փռվել, սփռվել, տարածվել, ընդարձակվել:

Իջավ մութն ու կամաց-կամաց ծավալվեց քաղաքի ու նրա շենքերի վրա:

Իջավ մութն ու կամաց-կամաց տարածվեց քաղաքի ու նրա շենքերի վրա:

Զրույցը ծավալվեց ու մեկ էլ հասավ նրան, ինչ կարծես թե գաղտնի էր պահվում:

Զրույցը ընդարձակվեց ու մեկ էլ հասավ նրան, ինչ կարծես թե գաղտնի էր պահվում:

գ) Խրել, հորել, ծածկել:

Նա գանձը թաղել էր հովտի միակ կաղնու տակ:

Նա գանձը հորել էր հովտի միակ կաղնու տակ:

Ճանապարհի երկայնքով, իրարից մի քանի մետր հեռու, սյուներ էին թաղել:

Ճանապարհի երկայնքով, իրարից մի քանի մետր հեռու, սյուներ էին խրել:

2.Կետերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:

… (ինքնագլուխ, անկաշկանդ, ազատ, անկախ) ոճի ըմբշամարտին հատուկ է… (հնարների, հնարքների գյուտերի) ազատությունը: Ասենք՝ թույլատրվում է… (իրավունք է տրվում, արտոնվում է) բռնել մրցակցի ոտքը, ոտք գցել, … (շրջել, թավալել, գլորել, գցել): … (ընտիր, դասական, օրինակելի) ոճի մարզիկը ոտքով … (գյուտերի, հնարքների, հնարների) դիմելու … (իշխանություն, իրավասության, իրավունք) չունի: Երբ նորից … (ծնվեցին, կյանք մտան) օլիմպիական (մրցումները, խաղերը), դրանց ծրագրում … (տեղ գրավեց, տեղավորվեց, տեղ գտավ, արտահայտվեց) դասական ըմբշամարտը: Սկզբում քաշային … (անջատումներ, ճյուղավորումներ, բաժանումներ) չկային:

3. Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:

Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:

․․․ (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:

Ինչո՞ւ ես այդպես … (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:

Մարդն այնպես … (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո … (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:

Ի վերջո այնպիսի մի տաճար … (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով: