Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

Հինգշաբթի օրը մեր M&M՛s-իկներով հանդիպեցինք եկեղեցու մոտ, տեղավորեցինք ուսապարկերը և քնապարկերը մեքենայի մեջ, նկարվեցինք և ուղևորվեցինք դեպի Արատես։ Արատեսում անցկացրել եմ երեք հրաշալի օր։ Հասանք Արատես և տեսանք, որ այնտեղ

շուրջ բոլորը ծածկված է ձյունով։ Այնտեղ գեղեցիկ էր։Տեղավորվեցինք սենյակներում և գնացինք ձնագնդիկ խաղալու, բուբլիկներ քշելու։ Վերադարձանք, հաց կերանք և հետո ես և իմ ընկեր Վարդանը գնացինք ֆուտբոլ խաղալու։ Այդ օրը՝ երեկոյան՝ վառարանի վրա պլեճ կարտոֆիլ պատրաստեցինք, ընթրեցինք և գնացինք քնելու։ Հաջորդ առավոտ արդնացանք, գնացինք նախավարժանքի ընկեր Դանիելի հետ։ Վերադարնալուց հետո նախաճաշեցինք, գնացինք սար և բահերով ճանապարհը մաքրեցինք ձնից, որպեսզի կարողանանք վարել դահուկներ և սահենք բուբլիկներով։ Այնուհետ վերադարձանք տուն, ճաշեցինք և գնացինք քվեստ խաղալու։ Քվեստը շատ հետաքրքիր էր, լի էր շատ փորձություններով․

բաժանվեցինք երկու թիմերի՝ մենք և ջոկատավարները։ Հաղթող թիմը ստանում էր ատամանիվներ, որոնք վերջում պետք էր տեղադրել տաղտակի վրա և ստանալ ծացկագիր։ Ծացկագիրը հավաքելով , հաղթող թիմը ստանում էր գավաթ և M&M՛s քաղծրավենիք։ Այդ օրը մենք հաղթեցինք, ստացանք գավաթն ու քաղցրավենիքները և գնացինք նշելու հաղթանակը։

Խորոված պատրաստեցինք, համով-համով կերանք և գնացինք քնելու։ 3-րդ օրը մենք սկսեցինք նախավարժանքով, հետո նախաճաշեցինք, պատրաստեցինք համեղ պիցաներ։ Ժամը երեքին շարժվեցինք դեպի Երևան։

Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը ամենաշատը՝ քվեստը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *