Հայոց լեռներում

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,Ու մենք անհատնումԷն անլույս մըթնումԵրկա՛ր դարերով գընում ենք դեպ վերՀայոց լեռներում,Դըժար լեռներում:

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,Մեր գանձերը ծով,Ինչ որ դարերովԵրկնել է, ծընել մեր խորունկ հոգինՀայոց լեռներում,Բարձըր լեռներում:

Բայց քանի անգամ շեկ անապատիՕրդուները սևԻրարու ետևԵկա՛ն զարկեցին մեր քարվանն ազնիվՀայոց լեռներում,Արնոտ լեռներում:

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,Թալանված, ջարդվածՈւ հատված– հատվածՏանում է իրեն վերքերն անհամարՀայոց լեռներում,Սուգի լեռներում:

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝Հեռու աստղերին,Երկընքի ծերին,Թե ե՞րբ կըբացվի պայծաո առավոտ՝Հայոց լեռներում,Կանաչ լեռներում:

Հ. Թումանյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *