«Ուսումնական գարուն» նախագիծ

Մի քանի նախադասությամբ պատմի՛ր սյուժեն:

Այս պատմությունը Դորոթի անունով մի աղջկա մասին է որը ապրում էր Կանզասում իր մորաքրոջ Էմի և իր ամուսնու ՝ Հենրիի հետ։Տեղի ունեցավ փոթորիկ, որից հետո Դորոթին իր Տոտո շնիկի հետ հայտնվեց մանչկինների քաղաքում։ Իր ճանապարհին դեպի Օզի կախարդի մոտ նա հանդիպում է խրտվիլակին, թիթեղյա փայտահատին, երկչոտ առյուծին։ Նրանք բոլորը գնում են Օզի կախարդի մոտ խնդրելու. Դորոթին Կանզաս վերադառնալու, խրտվիլակին՝խելք,թիթեղյա փայտահատին՝ սիրտ, իսկ երկչոտ առյուծին՝ խիզախություն։

 

Ներկայացրո՛ւ հերոսներին և նրանց վարքագիծը:

Դորոթի-շատ ծիծաղկոտ և խիզախ աղջնակ էր

Խրթվիլակ-անխելք խրթվիլակ է։

Թիթեղյա փայտահատ-թիթեղյա փայտահատը թեև նա անսիրտ էր բայց նա շատ խիզախ էր։

Երկչոտ առյուծը- նա իր մռնչոցով կարողացավ գազաններին վախեցնել որ չմոտենան իրենց։

Խոսի՛ր ստեղծագործոթյան ասելիքի մասին:

Այս հեքիաթը սովորեցնում է նրան որ պետք չի հույսը դնել ուրիշի վրա այլ պետք է լինել Լինել խիզախ և դժվարությունները հաղթահարել ինքնուրույն։

Խոսի՛ր ամենազարմանալի և անսպասելի հատվածների մասին:

Իմ համար ամենազարմանալի անսպասելի հատվածներից մեկը դա այն մասն է, երբ Օզը մշակում էր նախագիծ թե ոնց Դորոթին գնա Կանզաս։ Գալիս է օրը երբ Դորոթին և Օզը պետք է գնան Կանզաս օդապարիկով։ Օզը արդեն օդապարիկի մեջ էր, իսկ Դորոթին ընկել էր իր շան Տոտոի հետևից, քանի որ առանց նրա նա չէր կարող գնալ Կանզաս։ Օդապարիկը թռչում է առանց Դորոթի։

Կիսվի՛ր ստեղծագործությունից ստացած տպավորություններով:

Ինձ շատ դուր եկավ «Օզի կախարդ» ստեղծագործությունը իր յուրօրինակ  զարմանալի պատմություններով։ Այս ստեղծագործությունը մեզ սովորեցնում է լինել ինքնավստահ, հաղթահարել դժվարությունները արդյունքում հասնելով նպատակներին։