Ամբողջ թվերի համեմատումը

Առաջադրանքներ․

1)Երկու ամբողջ թվերից ո՞րն է ավելի մեծ․

ա)դրական թիվը, թե՞ զրոն

բ)բացասական թիվը, թե՞ զրոն

գ)դրական թիվը, թե՞ բացասական

2)Աճման կարգով թվարկե՛ք ամբողջ թվերը․

ա)-2-ից մինչև 7-ը

-2,-1,0,1,2,3,4,5,6,7

բ)-10-ից մինչև -3-ը

-3,-4,-5,-6,-7,-8,-9,-10

գ)-45-ից մինչև -40-ը

-40,-41,-42,-43,-44,-45

3)Համեմատեք ամբողջ թվերը․

0 > -3

-1 < 1

-13 < 2

-1000 < 1

25 > -25

4)Համաձուլվածքը կազմված է կապարից և երկաթից, որոնց զանգվածները հարաբերում են ինչպես 2:7 :Որքա՞ն կապար և որքա՞ն երկաթ է պարունակում այդպիսի համաձուլվածքի կտորը, եթե նրա զանգվածը 3600գ է։

Լուծում՝

2+7=9

3600:9=400

400×2=800

400×7=2800

Պատ․՝ 2800, 800

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)x թիվը դրական է, թե՞ բացասական, եթե՝

ա) x>0=դրական

բ) x<0=բացասական

2)Աճման կարգով թվարկե՛ք ամբողջ թվերը․

ա)-6-ից մինչև 5-ը

-6,-5,-4,-3,-2,-1,0,1,2,3,4,5

բ)-20-ից մինչև -10-ը

-20,-19,-18,-17,-16,-15,-14,-13,-12,-11,-10

գ)-4-ից մինչև 0-ն

-4,-3,-2,-1,0

3)Համեմատեք ամբողջ թվերը․

-4 < 2

-3 > -10

5 > -3

-16 < -12

-73 > -100

4)Կատարե՛ք գործողությունները․

(39/4-33/)x2=12/4

(23/3+40/3)x4/63=1/3×4/1=4/3

Մաթեմատիկա 30․10․2023

Նկարում ցուցադրված է օդի ջերմաստիճանը չափող ջերմաչափ:

Termometr.png

ա) Առաջին ջերմաչափը ցույց է տալիս 0°С

Երկրորդ և երրորդ ջերմաչափերի ցուցումները կարելի է կարդալ տարբեր ձևերով՝

բ) 12 աստիճան տաքություն, կամ 12 աստիճան զրոյից բարձր, կամ+12°С

գ) 10 աստիճան ցուրտ կամ 10 աստիճան զրոյից ցածր, կամ−10°С

+ նշանով գրված ջերմությունը կոչվում է դրական, իսկ − նշանով գրվածը՝ բացասական:

Դրական արժեքները սովորաբար գրում են առանց + նշանի։

Օրինակ՝

+12=12, +27=27, +7489=7489 սրանք դրական թվեր են:

Օրինակ՝

−5,−378, −3/4,−1ամբ1/8, սրանք բացասական թվեր են:

Ուշադրություն՝

0 թիվը ո՛չ բացասական թիվ է, ո՛չ էլ դրական:

Ամբողջ դրական և բացասական թվերն ու 0-ն կոչվում են ամբողջ թվեր:

Օրինակ`

2/7, −74ամբ․8/9, 0, −5, 3/4, 12 թվերից ամբողջ են հետևյալ թվերը՝ 0, −5, 12

0-ն և բոլոր դրական թվերը միասին կոչվում են ոչ բացասական թվեր:

0-ն և բոլոր բացասական թվերը միասին կոչվում են ոչ դրական թվեր:

Առաջադրանքներ․

1)Հետևյալ թվերից ընտրիր ամբողջ թվերը:

3ամբ2/5, 41, −17/41,−8, 0, 5

2)Հետևյալ թվերից ընտրիր դրական թվերը:

−7, 0, −1/55, 6, +55, 33, −18

3)Գիշերը օդի ջերմաստիճանը +2°C էր, իսկ ցերեկը այն իջավ 5 աստիճանով:

Նշիր, թե որքան դարձավ ջերմաստիճանը ցերեկը։

Լուծում՝

2-5=-3

Պատ․՝ -3

4)Խանութի մեկ շաբաթվա եկամուտների մատյանում գրված է․

Որոշեք խանութի շաբաթվա եկամուտը։

Պատ․՝10500

5)Լուծեք խնդիրը․

Հերթագայող մեծ և փոքր ուլունքներից կազմված ուլունքաշարում կա 50 ուլունք: ՈՒլունքաշարի թելը կտրվել է և թափված ուլունքներից 9-ը կորել են, ընդ որում կորածների մեջ փոքրերի քանակը 2 անգամ ավելի է, քան մեծերինը: Քանի մեծ և քանի փոքր ուլունք է մնացել:

Լուծում՝

1) 1 + 2 = 3

2) 9 : 3 = 3 —  մեծ կորած

3) 3 x 2 = 6 փոքր կորած

4) 50 : 2 = 25

5) 25 – 3  = 22 մեծ մնացել

3) 25 – 6 = 19 փոքր մնացել

Պատ.՝ 22 մեծ և 19 փոքր ուլունքներ

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Հետևյալ թվերից ընտրիր ոչ բացասական թվերը:

−18, 18, −3, 230, −11/18, 1/3

2)Արդյո՞ք −135/45 թիվը ամբողջ թիվ է:

Ոչ

3)Գործածելով + և — նշանները՝ գրե’ք.

ա)10O տաքություն

+10

բ)3O ցուրտ

-3

գ)0-ից 7 աստիճան ցածր

-7

դ)0-ից 8 աստիճան բարձր

+8

4)Լուծեք խնդիրը․

Լճի մակերևույթն արագորեն ծածկվում էր ջրիմուռներով, ընդ որում ջրիմուռներով ծածկված մակերեսն ամեն օր կրկնապատկվում էր: Լճի մակերևույթը ջրիմուռներով ամբողջությամբ ծածկվեց 30 օրում: Քանի՞ օրում էր ջրիմուռներով ծածկվել լճի մակերևույթի կեսը:

Լուծում՝30-1=29

Պատասխան՝29 օրում։

Մեխանիկական շարժում,արագություն

Հետևելով շարժվող մարմիններին` կարող ենք նկատել, որ դրանք ժամանակի ընթացքում փոխում են իրենց դիրքը շրջապատի մարմինների նկատմամբ, այսինքն` կատարում են որոշակի տեղափոխություն: Մարմինների այդպիսի տեղափոխությունն անվանում են մեխանիկական շարժում։Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։
Դիտելով մեքենայի դիրքի փոփոխությունը ծառի կամ շենքի նկատմամբ՝ ասում ենք, որ մեքենան շարժվում է այդ մարմինների նկատմամբ։ Իհարկե, շարժվում են նաև ծառերն ու շենքերը։ Դրանք մասնակցում են Երկրի օրական պտույտին և Երկրի հետ պտտվում են նաև Արեգակի շուրջը։
Այն գիծը, որով շարժվում է մարմինը, կոչվում է շարժման հետագիծ։
Որոշ դեպքերում հետագիծը կարող է տեսանելի լինել, ինչպես օրինակ կավիճի հետքը գրատախտակին, այլ դեպքերում՝ ոչ, ինչպես օրինակ թռչող միջատինը:
Ըստ հետագծի ձևի՝ շարժումները կարող են լինել ուղղագիծ կամ կորագիծ:

Օրինակ

Կոր գծով են շարժվում կարուսելի նստարանը, ժամացույցի սլաքի ծայրը, Երկրի արհեստական արբանյակը, իսկ ուղիղ գծով՝ վերելակի խցիկը, ցած ընկնող քարը և այլն։

Շարժման արագություն

Մարմինները կարող են շարժվել հավասարաչափ կամ անհավասարաչափ։
Հավասարաչափ շարժման 
ժամանակ մարմինը ցանկացած հավասար ժամանակահատվածներում անցնում է հավասար ճանապարհահատվածներ։
Հավասարաչափ շարժում է կատարում օրինակ, նկարում պատկերված կաթոցիկը: Այդպիսի շարժում կարող են կատարել ինքնաթիռը, ավտոմեքենան, մարդը, գնացքը և այլն: Նրանց շարժումները միմյանցից տարբերվում են քանակապես. ավելի արագ են կամ դանդաղ: Մարմինների շարժումը քանակապես բնութագրող մեծությունը կոչվում է արագություն:Այսպիսի շարժման ժամանակ արագությունը անփոփոխ է և ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհը:
Արագությունը հավասար է մարմնի անցած S ճանապարհի և ծախսած  t  ժամանակամիջոցի հարաբերությանը:

V=St
Բնության մեջ և տեխնիկայում տեղի ունեցող շարժումների մեծ մասն անհավասարաչափ է:

im20.gif

Անհավասարաչափ կոչվում է այն շարժումը, որի դեպքում հավասար ժամանակահատվածներում մարմինը անցնում է անհավասար ճանապարհներ:
Անհավասարաչափ շարժումը բնութագրվում է միջին արագությամբ:
Միջին արագությունը գտնելու համար անհրաժեշտ է մարմնի անցած ամբողջ ճանապարհը բաժանել ծախսված ամբողջ ժամանակի վրա:

Vմիջ.=S.t

Այս բանաձևում V–ն միջին արագությունն է, S-ը մարմնի անցած լրիվ ճանապարհն է, t-ն՝ այդ ճանապարհի վրա ծախսած ժամանակը։
Ավտոմեքենայում տեղադրված արագաչափը ցույց է տալիս մեքենայի արագությունը շարժման տվյալ պահին։ Այն կարող է մեծ կամ փոքր լինել մեքենայի միջին արագությունից, որոշ պահերին էլ՝ հավասար լինել միջին արագությանը։ Մարմնի արագությունը հավասար է զրոյի, եթե մարմինը գտնվում է դադարի վիճակում:

Արագությունը չափվում է մ/վսմ/վ, կմ/ժ և այլ միավորներով:
Եթե հայտնի է շարժման արագությունը, ապա կարելի է որոշել, թե ինչ ճանապարհ կանցնի մարմինը ցանկացած t ժամանակում S=V⋅t բանաձևով:
Արագությունը չափող սարքը կոչվում է արագաչափ:
Բնության մեջ մարմինները կարող են շարժվել տարբեր արագություններով:
Օրինակ
Արբանյակը Երկրի շուրջը պտտվում է մոտավորապես 8 կմ/վ արագությամբ, այսինքն` 1 վ-ում անցնում է 8 կմ ճանապարհ:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերի

  1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:

Մեխանիկական շարժումը ինչ որ ժամանակում մարմնի դիրքի փոփոխությունն է ուրիշ մարմնի նկատմամբ:

2․ Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը։

Գետում լողացող ձուկը շարժվում է ափի նկատմամբ:

 

3․Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:

Շարժումները իրարից տարբերվում են նրանով, որ նրանք լինում են արագ, դանդաղ, ուղիղ, կոր, անհավասարաչափ և հավասարաչափ:

4․Ի՞նչ է ցույց տալիս արագությունը: Ի՞նչ միավորներով է այն չափվում:

Արագությունը ցուց է տալիս, թե տվյալ մարմինը ինչ ժամանակում որքան ճանապարհ է անցնում: Արագությունը չափվում է V (միջին արագությունը), S (ճանապարհը) և T (ժամանակը) բանաձևերով:

«Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»: Խորխե Բուկայ

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր:

Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:
Այն ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ  վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:
Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ,  բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգվել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած  ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:
Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:
-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու  կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է պատմվածքը:

Այս պատմվածքը  մի տղայի մասին է, որը փոձում էր ստանալ պատասխան թե ինչու՞ է կրկեսում ծնված և մեծացած փղի մի ոտքը շղթայով  ամրացված է ցցին:

Ի՞նչ է սովորեցնում այս ստեղծագործությունը:

Այս ստստեղծագործությունը սովորեցնում է որ պետք չէ հանձնվել:

Նմա՞ն ես այդ փղիկին:

Իմ տեսակը չհանձնվող է՝ պայքարող է:

Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշները` հսկայական, ամուր, ակնհայտ, անասելի, խելացի, ջանք, բազում:

հսկայական-մեծ

ամուր-պինդ

ակնհայտ-ակնբախ

անասելի-անպատմելի

խելացի-իմաստուն

ջանք-աշխատանք

բազում-շատ, բազմաթիվ

Ալբերտ պապիկս

Ալբերտ պապիկս հիմա ապրում է երկնային կյանքով: Մայրիկիս խոսքերով նա շատ բարի, խելացի, սպորտսմեն անձնավորություն էր: Ալբերտ պապիկը մասնագիտությամբ քիմիկոս էր, շատ էր սիրում ֆուտբոլը, լավ լողորդ էր: Ես էլ եմ շատ սիրում ՝ ֆուտբոլը երևի պապիկիցս է փոխանցվել ինձ: Ափսո՜ս որ նա հիմա իմ կողքին չէ և չկա հնարավորություն իր հետ քննարկել ֆուտբոլային խաղերը:

Классная работа 20.10.2023

1. Него

2. Меня

3. Неё

4. Их

5. Тебя

6. Её

7. Нас

8. Него

9. Вас

10. Неё

11. Тебя

12. Меня

13. Его

14. Нас

15. Них

16. Него

17. Вас

18. Неё

19. Него

20. Меня

21. Него

22. Тебя

23. Его

 

1. Чей это телефон?

2. Что мы купили?

3. Чья рубашка в шкафу?

4. Чего нет в городе?

5. От кого этот подарок?

6. Кого не было на уроке?

7. Сколько машин в гараже?

8. Чьё платье дорогое?

9. Без чего он готовит суп?

10. Чьи часы я надеваю?

 

1. Около детской больницы есть магазин.

2. Я не ем салат без оливкового масла.

3. Она здесь будет жить до следущей осени.

4. Вокруг красивого парка строят забор.

5. Недалеко от торгового центра есть театр.

6. Мы покупаем свитер для любимой тёти.

7. Он делает картины из сухих листьев.

8. После сложного экзамена студенты едут домой.

9. Он получает посылки от старого приятеля.

10. Я буду ждать тебя у белого моста.

 

1. На уроке нет этой умной студентки.

2. На концерте не было этого известного музыканта.

3. В зоопарке не было этого экзотического животного.

4. На столе не было этого вкусного блюда.

5. В библиотеке нет этого интересного журнала.

 

1. Сколько русских слов ты знаешь?

– 34 русских слов.

2. Сколько свежых яйц ты купил?

– 21 свежее яйцо.

3. Сколько красивых девушек ты видел?

– 23 красивых девушек.

4. Сколько скучных книг ты читал?

– 16 скучных книг.

5. Сколько хороших спектаклей ты смотрел?

– 4 хороших спектакля.

Պատահույթ

1)Մետաղադրամը գցել են 15 անգամ։« Զինանշանը» ընկել է 7 անգամ։Ինչի՞ է հավասար թիվ ընկնելու հաճախականությունը։

Լուծում՝

7+8=15

Պատ․ 7 թվանշան 8 զինանշան

2)Դպրոցում քննություն է։Սեղանին 20 հարցատոմս է դրված։Աշակերտը չի սովորել միայն մեկ հարցատոմսի հարցերը և շատ է ուզում, որ իրեն այդ հարցատոմսը չընկնի։Ինչի՞ է հավասար այն բանի հավանականությունը, որ նա երջանիկ հարցատոմս կվերցնի։

Պատ․՝ 19/20

3)Աղյուսակում ներկայացված են էլեկտրական ջրատաքացուցիչում ջրի տաքանալու տվյալները․

Կազմե՛ք ջրի ջերմության փոփոխության գրաֆիկը և պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

ա) Ո՞ր պահին է անջատվել ջրատաքացուցիչը։

5-րդ րոպեին:

բ) Որքա՞ն է եղել ջրի առավելագույն ջերմաստիճանը։

100:

գ) Որքա՞ն է եղել ջրի նվազագույն ջերմաստիճանը։

15:

դ) Որքանո՞վ է փոխվել ջրի ջերմաստիճանը առաջին 5 րոպեի ընթացքում և վերջին 3 րոպեի ընթացքում։

85-ով, 10-ով:

Տնային աշխատանք․

1)Խաղոսկրը գցել են 17 անգամ։1,2,3,5,6 թվերը բացվել են համապատասխանաբար 3,2,4,4,1:Ինչի՞ է հավասար 4 բացվելու հաճախականությունը։

Լուծում՝

17-(3+2+4+4+1)=3

Պատ․՝ 3

2)Հայտնի է, որ 100 լամպից 5-ը խոտան են լինում։Որքա՞ն է խոտան լամպ գնելու հավանականությունը։

Պատ․՝ 1/20

3)Հետևյալ իրադարձություններից որո՞նք են հավաստի, որո՞նք են անհնար և որո՞նք են պատահական։

Հավաստի

Անհնար

Պատահույթ

 

ա)Կատուն 5 ձագ է ունեցել։

բ)Կատուն 1000 ձագ է ունեցել։

գ)Սեպտեմբերի 1-ը գիտելիքի օրն է։

դ)Գնացքը տեղ կհասնի ըստ չվացուցակի։

ե)Մայիս ամսին հաջորդում է հունիսը։

զ)Տոնի օրը խանութը կվաճառի 15 տորթ։

է)Հաջորդ կիրակի անձրև կգա։

4)Ո՞ր թվանշանն է պետք ձախից և աջից կցագրել 23 թվին, որպեսզի ստացված քառանիշ թիվը բաժանվի 3-ի։

Պատ․՝ 7236

Հինգ հասուն տանձեր

Առաջին մաս 

Եթե ծերուկ Փոլարդը դեռեւս ողջ է, հուսով եմ, որ կկարդա սա, քանի որ կուզենայի, որ իմանա, որ ես գող չեմ եւ երբեք չեմ եղել: Փոխանակ որեւէ սուտ մոգոնելու (ինչը որ կարող էի անել), ճշմարտությունն ասացի ու մտրակվեցի:                                                                                              
Ձաղկվելը
 հոգ չէ, քանի որ նախակրթարանում հաճախ էի մտրակահարվում: Սա դաստիարակությանս մասն էր կազմում: Երբեմն արժանի էի, երբեմն`ոչ: Պարոն Փոլարդի մտրակահարմանն արժանի չէի եւ հուսով եմ, որ նա կկարդա սա, եւ իրեն պիտի ասեմ, թե ինչու: Այդ օրն ի վիճակի չէի իրեն ասելու, քանզի չգիտեի, թե իմացածս ինչպես բացատրեի, ուրախ եմ, որ չեմ մոռացել, որովհետեւ հույժ կարեւոր է:

Գարնանային տանձերի մասին էր:

Ցցավոր ցանկապատով պատված այգում ծառեր էին աճում, սակայն ճյուղերից ոմանք ցանկապատից դուրս էին անցնում: Վեց տարեկան էի, բայց տրամաբանող: Ցանկապատը, տրամաբանեցի, կարող է պատսպարել միայն իր մեջ ամփոփվածը:

Ուստիեւ, ասացի, որ ցանկապատից այս կողմ աճող տանձերն իմն են, եթե, իհարկե, կարողանամ նրանց հասնել:

Չկարողացա: Սակայն սերն առ տանձերը խանդավառեց ինձ: Տանձերն ունակ էի տեսնել եւ գիտեի, որ ուզում եմ: Միայն ուտելու համար չէ, որ ուզում էի, դա բարբարոսություն պիտի լիներ: Դրանք ուզում էի, մանավանդ ուզելու համար: Տանձ էի ուզում, եւ այդ պահին սրանք էին ամենամերձավորներն ու փափագելիները: Ավելին, ուզում էի ուզել եւ ունենալ եւ ձեւը գտա:

Դպրոցի ճանապարհին պատահեց այդ, եւ ծառերը դպրոցից ընդամենը երկու շենք էին հեռու: Ծարավի էի աճող պտուղների անուշահամ հեղուկներին, ու նվազ շոշափելի բաների: Սա գողություն չի, ասացի:

Արկածախնդրություն էր սա: Նաեւ`արվեստ, նաեւ`կրոն, այս կարգի գողությունը պաշտամունքի ձեւ էր առնում: Սա գողություն չի, ասացի:

Եբրայեցի մի տղայի` Այզեքսին ասացի, որ ծառերի մոտ եմ գնում, ու նա ասաց, որ դա գողություն է: Դա ոչինչ չէր նշանակում, կամ էլ նշանակում էր, որ վախենում էր ինձ հետ գալ: Այդ պահին փույթ չէր, թե ինչ էր նշանակում, ու վազելով փողոցն ի վար, հեռացա դպրոցի բակից: Չգիտեի, որ դադարը մի քանի րոպե կտեւեր, բայց գիտեի, որ երբեք երկար չէր տեւի: Անշուշտ, ոչ շատ երկար: Իմ կարծիքով, այն պիտի տեւեր առհավետ:

Վեց տարեկան հասակում դեպի տանձեր վազելը բազում դասական գեղեցիկ բաներ էր պարունակում` երաժշտություն, բանաստեղծություն ու, թերեւս` պատերազմ: Ծառերին հասա շնչասպառ, բայց կայտառ ու ժպտուն: Տանձերը թխլիկ էին եւ ուտելու եւ ճյուղերից պոկվելու պատրաստ: Արեւը ջերմ էր ու բազում պայծառ բաների պահն էր` օդի, մարմնի ու մտքի:

Տերեւների արանքում տեսա տանձերը, թխլիկ ու ալ, կենաց ավիշը` արեւից, եւ ուզում էի: Սա մի բան էր, որի մասին չէի կարող խոսել երկրորդ դասարանում, քանի որ դեռ բառեր չէի գտել դրա համար: Խոսում էին միայն հեշտ բաների մասին, իսկ տանձերը հիմնական էին, եւ դյուրին չէր դրանց մասին խոսելը, եթե տանձերից տարբեր բան կարծեիր դրանք: Եթե պատահում էր, որ խոսում էին տանձերի մասին, սոսկ իբրեւ ապրանք էին նկատում, տասներկու հատը՝ այսքան, եւ ոչ թե հրաշափառորեն ապրող նյութի ձեւեր, տարօրինակ, հուզիչ եւ հիանալի: Տանձերի մասին մտածում էին ծառերից անջատ, եւ երկրից ու արեւից անջատ, ինչը որ տխմարություն էր:

Նրանք իմն էին, եթե կարողանայի հասնել: Նրանց տեսնելն իսկ բավականաչափ լավ էր, սակայն շաբաթներ շարունակ նայում էի նրանց: Ծառերը տեսել էի տերեւաթափից հետո: Տեսել էի տերեւների հայտնվելը, բողբոջների ծնունդը: Տեսել էի բողբոջների անհետելը` խակ ու պինդ ու կանաչ տանձերի երեւման ճնշման տակ:

Հիմա տանձերը հասուն էին ու պատրաստ, ու ես էլ էի պատրաստ: Եվ տանձերն ինձ Աստված էր պարգեւել:

Սակայն ուտելու համար չէի ուզում, այլ շոշափելու, զգալու եւ ճանաչելու համար: Համագրավ կյանքը, որ կարող էր քայքայվել, ճանաչելու եւ անմահացնելու համար:

Առաջադրանքներ 

1. Մգեցված բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Ձաղկվել-մտրակվել

հույժ-Շատ, սաստիկ, ուժգին կերպով:

Ցցավոր-Ցից՝ ցցվածք ունեցող:

խանդավառ-Խանդով՝ եռանդով՝ ոգևորությամբ վառված, ոգևորությամբ լցված՝ տոգորված՝ բորբոքված,խանդավառությամբ լցված:

բարբարոսություն— Մարդկության զարգացման ստորին աստիճանը:

մերձավոր-մտերիմ

փափագելիները— Որին փափագում՝ ցանկանում են, փափագ առաջացնող՝ հարուցող:

փույթ չէր-հոգ չէ

առհավետ-ընդմիշտ, հավիտենապես:

շնչասպառ-Շունչը սպառված՝ սպառվելով, շնչակտուր, շնչահատ:

կայտառ-Շարժումով և գործունեությամբ լեցուն, աշխույժ, թռվռուն:

թխլիկ— Թխագույն ու գիրուկ:

ալ-կարմիր

դյուրին-Հեշտ, ոչ դժվար, կատարելու համար դժվարություն չներկայացնող,:

սոսկ-Միայն, լոկ: Հենց, պարզապես, պարզ, հասարակ:

հրաշափառորեն -Հրաշալի փառքով, գերահրաշ, հրաշալի:

2. Առանձնացրու այլ բառեր, որոնք քեզ համար հասկանալի չեն, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

մոգոնել-Հորինել

պատսպարել-Պատսպարան տալ, ապաստարան տրամադրել՝ հատկացներ:

պաշտամունք-Աստծուն պաշտելու կրոնական արարողությունների ու ծիսակատարությունների ամբողջությունը:

անջատ-Իրարից բաժանված, զատված, առանձին:

անմահացնել- Անմահ դարձնել:

3. Ինչպիսին էին տանձերը, նկարագրի՛ր օգտագործելով տեքստի բառերը։

Տանձերը թխլիկ էին ու ալ։ Տանձերը հասուն էին ու պատրաստ։

4. Վեց տարեկան տղայի համար ի՞նչ էր նշանակում տանձերին տիրանալը։

Նա ուզում էր ոչ թե ուտել տանձերը, այլ շոշափել և անմահացնել դրանք։

5. Տղան ինչո՞ւ էր տանձերն իրենը համարում, համամի՞տ ես իր տեսակետի հետ։

Այո համամաիտ եմ, որովհետև տանձերը ցանկապատից դուրս են , ուրեմն բոլորը կարող էին օգտվել։