Մաթեմատիկա

Կռահի՛ր օրինաչափությունը և ավելացրո՛ւ ևս երկու թիվ:

Ա. 1, 2, 4, 7, 11, 16, 22,29

Բ. 1, 1, 2, 6, 24, 120, 720,5040

Գ. 3, 14, 36, 69, 113,168,234

Լուծի՛ր խնդիրները:

Ա.  Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 200 մ է, իսկ լայնությունը 100 մ է: Քանի՞ մետր ցանկապատ է հարկավոր հողամասը ցանկապատելու համար:

Լուծում

200×2+100×2=600

Պատ. 600մ

Բ․ Քառակուսու տեսք ունեցող ծաղկանոցին պարանով արգելք պատրաստելու համար քանի՞ մետր պարան է հարկավոր, եթե ծաղկանոցի մեկ կողմի երկարությունը 15 մետր է:

Լուծում

4×15=60

Պատ.՝ 60 մ

Գ.Քառակուսու կողմը 16 սմ է: Հաշվի՛ր նրա պարագիծը:

Լուծում

16×4=64

Պատ.՝64 մ

Դ.  Ուղղանկյան մի կողմը 19 սմ է, մյուսը՝ 15 սմ: Հաշվի՛ր նրա պարագիծը:

Լուծում

19×2+15×2=68

Պատ.՝ 68 մ

Ե. Եռանկյան մի կողմը 5 սմ է, մյուս կողմը՝ 15 սմ, իսկ երրորդ կողմը՝ երկրորդից 5 սմ-ով կարճ է: Հաշվի՛ր նրա պարագիծը:

Լուծում

5+(15-5)+15=30

  1. Պատ.`P=30 սմ

Հեքիաթ բախտը բերելու մասին

Մի անտառ կար: Այդ անտառում իրար կողքի երկու ծառեր էին  աճում` ջահե~լ, սիրո~ւն: Երեկոները նրանք բախտի մասին էին փսփսում:

_Ես որ մեծանամ, բարձր ու մեծ ծառ եմ դառնալու,- ասում էր նրանցից մեկը,- թռչունները կապրեն իմ ճյուղերի մեջ: Բոլորը կհանգստանան իմ ստվերի տակ: Արևի շողերին և առավոտվա հովիկին առաջինը ես կդիմավորեմ: Մի քանի տարի հետո իմ տակ աճած ծառիկները կշրջապատեն ինձ: Նրանք փոքրիկ ու հրաշալի ծառեր կդառնան:

__Չէ~,_ասում է մյուսը,- աճել-մեծանալը  էնքան էլ լավ բան չի: Ձմռանը ցուրտն է ծեծում, ամռանն արևն է վառում:   Ամբողջ օրն էլ  արմատներդ  պիտի աշխատեցնես, որ տերևներիդ ջուրը   հասցնես,  կշտացնես: Ավելի լավ է փայտահատն ինձ կտրի, հետո ինձնից մի հրաշալի բան սարքեն, դնեն փափուկ բարձի վրա:

Continue reading