Ճամփորդություն դեպի Հրանտ Մաթևոսյանի մշակութային թանգարան

Այսօր մենք գնացել էինք Հրանտ Մաթևոսյանի մշակութային թանգարան։ Այտեղ  ցուցադրված էր Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանից ցուցանմուշներ։ Հիմնականում ցուցադրված էին վերնատան կահույքից։ Հետո մենք  բաժանվեցինք  4 թիմերի  և  խաղացինք  լոտո,որտեղ  ասացվածքների  վերջին  մասը   բացակայում  էր և մենք  պետք  է  ճիշտ  ձևով   լրացնեինք։ Մեր թիմը հաղթեց այդ մրցաշարում։Վերջում մենք դիտեցինք մուլտֆինմներ Հովհաննես Թումանյանի հեքիատների հիման վրա։ Այս ճամփորդությունը ինձ շատ դուր եկավ։

Համահայկական առաջին թագավորության անկումը

Վանի թագավորության թուլացումն ու անկումը։ Ռուսա 2-ից հետո Վանի թագավորությունն աստիճանաբար թուլացավ։ Նոր արքա Սարդուրի 3-րդն ասորեստանյան աղբյուրներում հիշատակվում է միայն մեկ անգամ՝ Ք․ա․ 643 թվականին։ Սարդուրի 3-ից հետո իշխել է նրա որդի Սարդուրի 4-ը, որի գահակալման դեպքերի մասին մեզ գրևեթե ոչինչ հայտնի չէ։

Համեմատաբար լուսաբանված է Ռուսա 3-րդի (Էրիմենայի որդու) իշխանության շրջանը։ Նրա թողած արձանագրությունները հայտնաբերվել են Վանա լճի արևելյան շրջանների և Արարատյան դաշտի հնավայրերում։ Դա ցույց է տալիս նաև, որ նրա օրոք պետության սահմանները նեղացել էին՝ ընդգրկելով Վանա լճի ավազանն ու Արարատյան դաշտը։

Վանի թագավորության թուլացմանն ու անկմանը նպաստեցին նաև հյուսիսից ասպատակող սկյութական ցեղերը։

Թե երբ և ինչպես է անկում ապրել Վանի թագավորությունը, ստույգ հայտնի չէ։ Վանի արքայատոհմից անցումը հաջորդ արքայատոհմին կատարվել է առանց լուրջ պատերազմական գործողությունների՝ հավանաբար պալատական հեղաշրջման ճանապարհով։ Դա տեղի է ունեցել մինչև Ք․ա․ 609 թվականը։

Ք․ա․ 7-րդ դարում Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան մասում ձևավորվել էր հայկական նոր մեծ իշխանապետություն՝ Հայկազունի Սկայորդու գլխավորությամբ։ Նրա որդի Պարույր Հայկազունին էլ Ք․ա․ 612 թ․ հռչակեց նոր թագավորություն։

Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ։ Ինչպես գիտենք, Ք․ա․ 3-2 հազարամյակներում Հայաստանի տարածքում ստեղծվել էին բազմաթիվ վաղ պետական կազմավորումներ։ Դրանցից ոչ մեկը, սակայն, չէր ընդգրկում ամբողջ լեռնաշխարհի տարածքը։ Այլ կերպ ասած՝ դեռևս չկային համահայկական թագավորություններ։ Եվ այդ կարևոր խնդիրն իրականացրեց Վանի թագավորությունը՝ միավորելով ողջ լեռնաշխարհը միասնական թագավորության մեջ։ Հայ ժողովուրդը՝ որպես լիակատար ընդհանրություն, իր ձևավորման ավարտին հասավ այս թագավորության օրոք։

Ստեղծվեց հսկայական մշակութային ժառանգություն, որը հետագա դարերի ընթացքում շարունակեց զարգանալ։ Ի վերջո՝ Վանի թագավորության ժամանակ հիմնվեց համայն հայության ներկայիս մայրաքաղաքը՝ Էրեբունի-Երևանը։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Հյուսիսից արշավող ի՞նչ ցեղերի դեմ է պայքարել Վանի թագավորությունը։

Վանի թագավորության թուլացմանն ու անկմանը նպաստեցին նաև հյուսիսից ասպատակող սկյութական ցեղերը։
2․ Ե՞րբ է Սարդուրի 3-ը հիշատակվում ասորեստանյան արձանագրություններում։

Նոր արքա Սարդուրի 3-րդն ասորեստանյան աղբյուրներում հիշատակվում է միայն մեկ անգամ՝ Ք․ա․ 643 թվականին։
3․ Ո՞վքեր էին Վանի թագավորության վերջին հայտնի արքաները։

Սարդուրի 3-րդն, Սարդուրի 4-րդն և Ռուսա 3-րդն։
4․ Ե՞րբ է անկում ապրել Վանի թագավորությունը։

Վանի թագավուրությունը անկում է ապրել մինչև Ք․ա․ 609 թվականը։
5․ Ներկայացրեք Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ։

Ստեղծվեց հսկայական մշակութային ժառանգություն, որը հետագա դարերի ընթացքում շարունակեց զարգանալ։ Ի վերջո՝ Վանի թագավորության ժամանակ հիմնվեց համայն հայության ներկայիս մայրաքաղաքը՝ Էրեբունի-Երևանը։

Գործողություններ ռացիոնալ թվերով

Առաջադրանքներ․

1)Ռացիոնալ թվերը ներկայացնելով ամբողջ թվերի հարաբերության տեսքով՝ կատարե՛ք գումարում․

-3/10 + 4ամբ7/10=-3/10+47/10=44/10

-2ամբ7/8 + (-13/16)=-23/8+(-13/16)=-59/16

-3ամբ4/5 + 6ամբ3/25=-19/5+153/25=58/25

2)Ռացիոնալ թվերը ներկայացնելով ամբողջ թվերի հարաբերության տեսքով՝ կատարե՛ք բազմապատկում․

-7ամբ1/10 x (+2ամբ3/10)=71/10×23/10=71/100

-16/17 x (-1ամբ3/8)=-16/17×11/8=22/136

-4ամբ5/6 x (+9ամբ3/4)=-29/6×39/4=1131/6

3)Կատարե՛ք ռացիոնալ թվերի բաժանում՝ նախապես դրանք գրի առնելով ամբողջ թվերի հարաբերության տեսքով․

+3ամբ2/5 : (-1ամբ1/5)=17/5×5/6=17/6

(-47ամբ1/2) : (+2ամբ2/5)=-95/2×5/12=19/1×1/6=19/6

(+15ամբ7/8) : (-3ամբ6/7)=127/8×27/7=127/8×7/27=889/216

4)Գտե՛ք 2ab տառային արտահայտության թվային արժեքը, եթե՝

a=-4/5, b=-1ամբ2/3

a=4ամբ1/2, b=-7/9

5)Արկղում կա 5 սպիտակ, 3 կարմիր և 2 կանաչ գնդիկ։ Արկղից, առանց նայելու, հանում են մի գնդիկ։ Ինչի՞ է հավասար կանաչ գնդիկ հանելու հավանականությունը։

Լուծում՝5+3+2=10   10․2=20

Պատասխան՝20% հավանականություն։

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Ռացիոնալ թվերը ներկայացնելով ամբողջ թվերի հարաբերության տեսքով՝ կատարե՛ք գումարում․

+3ամբ7/10 + (-8ամբ2/5)=

-9/14 + 1ամբ2/7=

-5ամբ1/5 + (-6ամբ4/5)=

2)Ռացիոնալ թվերը ներկայացնելով ամբողջ թվերի հարաբերության տեսքով՝ կատարե՛ք բազմապատկում․

-4/5 x (-9ամբ9/20)=

+5ամբ1/3 x (-11ամբ2/3)=

+4ամբ3/10 x (-2ամբ41/50)=

3)Կատարե՛ք ռացիոնալ թվերի բաժանում՝ նախապես դրանք գրի առնելով ամբողջ թվերի հարաբերության տեսքով․

-2/3 : (+1ամբ5/6)=

(-32ամբ9/10) : (-8ամբ1/2)=

(-7ամբ4/9) : (-11ամբ2/9)=

4)Գտե՛ք 2ab տառային արտահայտության թվային արժեքը, եթե՝

a=-1ամբ1/5, b=2ամբ2/3

a=7/15, b=-5/14