Գործնական քերականություն 06.02.2024

Գոյականի տեսակները

Ըստ բառիմաստային ընդհանրությունների և քերականական յուրահատկությունների՝ գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝

  • Հասարակ և հատուկ գոյականներ
  • Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ
  • Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ
  • Շնչավոր և անշունչ գոյականներ

Հասարակ և հատուկ գոյականներ

Այն բառերը, որոնք անվանում են առարկայի տեսակը ընդհանուր կերպով և կարող են մասնավորվել տվյալ տեսակի բոլոր առարկաների վրա, կոչվում են հասարակ գոյականներ, օրինակ` աղջիկ, մարտ, գյուղ և այլն:

Միևնույն տեսակին պատկանող, ամեն մի առանձին առարկային տրվող անունները կոչվում են հատուկ անուն կամ հատուկ գոյական, օրինակ` Աննա, Հայկ, Հայաստան, Աղստև և այլն:

Հատուկ անուններ են՝

  • Անձնանունները
  • Տեղանունները
  • Կենդանիներին տրվող անունները
  • Կազմակերպությունների, հիմնարկների, թերթերի, գրական երկերի անվանումները

Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ

Նյութական գոյականներն անվանում են բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ…

 

Թանձրացական գոյականներն անվանում են բուն առարկայական աշխարհն իր ամբողջ բազմազանությամբ,  բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ….

Վերացական գոյականները նյութական մարմիններ չեն անվանում, այլ ցույց են տալիս երևույթներ (բնության, հասարակական, մտավոր), բայց քերականորեն հասցված են առարկայի աստիճանի, որպես առարկա մտածված։ Վերացական գոյականներն անվանում են վերացական հասկացողություններ, որոնք մարդկային մտածողության արդյունք են՝ սեր, ատելություն, վախ, ցավ…

Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ

Անձ ցույց տվող գոյականները անձերի հատուկ և հասարակ անուններն են, ոչ անձ (իր) ցույց տվող գոյականն են մյուս բոլոր գոյականները։

Շնչավոր և անշունչ գոյականներ

Շնչավոր առարկա են համարվում մարդ նշանակող գոյականները, որոնք կարող են լինել՝

  • հատուկ անուններ (Հռիփսիմե, Իշխան և այլն)
  • հասարակ անուններ (մարդ, հայր, տղա, կին, զինվոր)

Շնչավոր առարկաները կամ անձ ցույց տվող գոյականները խոսքի մեջ գործածվելիս պատասխանում են ո՞վ, ո՞ւմ, ումի՞ց, ումո՞վ հարցերին։

Առաջադրանքներ

  1. Գոյականները խմբավորի՛ր` ըստ տեսակների (միևնույն բառը կարող է մի քանի խմբում լինել):

Գյուղ-հասարակ,

ԱՄՆ-հատուկ,

սեր-վերացական,

Արաքս-հատուկ,

գայլ-հասարակ

խնձոր-հասարակ

կարոտ-վերացական

մարդ-հասարակ,անձ ցույց  տվող,շնչավոր

խաղալիք,-հասարակ,իր  ցույց  տվող,անշունչ

շուն-հասարակ,անշունչ

Արմեն-հատուկ,անձ ցույց տվող,շնչացոր

Հմայք-վերացական

Ընկեր-հասարակ,շնչավոր,անձ ցույց  տվող,

Խաղաղություն-վերացական

Հեռախոս-հասարակ,իր  ցույց  տվող,անշունչ

Մժղուկ-հասարակ,անշունչ

Դավիթ-հատուկ,անձ ցույց  տվող,շնչավոր

Գնդակ-հասարակ,իր,անշունչ

Երևան-հատուկ

Կատու-հասարակ,անշունչ

Հրապուրանք-վերացական

Ընկերություն-վերացական,

Սեղան-հասարակ,իր

Արարատ-հատուկ

Ուսուցիչ-հասարակ,շնչավոր,անձ  ցույց  տվող։

 

 

2 Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի մեկ բառը չունի:

աշխարհ                      ուրախություն              հետախույզ                մարդ

Նեղոս                          հիացմունք                     երգչուհի                    աղջիկ

աղվես                         մահճակալ                      սեր                           պարուհի

աթոռ                           խաղաղություն              ուսուցիչ                   օդաչու

աշխատանք               վայելք                              բժիշկ                       մկրատ

 

Նեղոս-հատուկ  անուն,աշխարհ,աղվես,աթոռ,աշխատանք-հասարակ

Մահճակալ-թանձրացական     ուրախություն,հիացմունք,խաղաղություն,վայելք-վերացական

Սեր-վերացական    հետախույզ,երգչուհի,ուսուցիչ,բժիշկ-անձ ցույց  տվող բառեր։

Մկրատ-իր  մարդ,աղջիկ,պարուհի,օդաչու-անձ

 

3 Գրի՛ր

  • Հինգ հատուկ, հինգ հասարակ գոյական

Անդրանիկ,Գևորգ,Սյուզի,Արաքս,Հայաստան։

Աթոռ,մայր,շոր,շուն,համակարգիչ։

  • Հինգ թանձրացական, հինգ վերացական գոյական

Հող,ջուր,գրիչ,անտառ,դեղձ

Սեր,ուրախություն,վախ,երջանկություն,հիացմունք։

  • Հինգ անձ ցույց տվող, հինգ իր ցույց տվող գոյական

Երգիչ,վաճառող,մայր,հայր,Արման։

Ափսե,գնդակ,խաղալիք,սեղան,աթոռ։

  • Հինգ շնչավոր, հինգ անշունչ գոյական

Մարդ,Նարե,պապիկ,տատիկ,երգիչ։

Շուն,փիղ,գրիչ,բաժակ,վերարկու։

 

 

4 Թումանյանական հատվածներից դո՛ւրս գրիր գոյականները՝ նշելով նաև տեսակը (նաև փորձի՛ր գտնել, թե որ պատմվածքներից են հատվածները)։

Այնտեղ սարերն իրար են հանդիպել, իրենց արանքում մի մեծ ձոր են ստեղծել, որ կոչվում է Մութը Ձոր։ Մութը Ձորը բաժանում է հայերին ու թուրքերին իրարից։ Նրա մի կողմը թուրք սարվորն է իջնում, իր բինեն զարկում, մյուս կողմը՝ հայը։ Բայց նրանց իգիթները գիշերվա մթնով էլ անցնում այս խոր անդունդը, իրարից ոչխար են գողանում, ձի, կով կամ գոմեշ են քշում։ Նրանց հովիվները հանդերում են հասնում ու փետակռիվ են անում։

Այս  հատվածը  «Գրազը»  պատմվածքից  է։

Սարեր-հասարակ

Ձոր-հասարակ

Մութը Ձոր-հատուկ

Հայեր-անձ,հասարակ

Թուրքեր-անձ,հասարակ

Կողմ-հասարակ

Սարվոր-անձ,հասարակ

Բինա-հասարակ,

Իգիթներ-անձ,հասարակ

Գիշեր-հասարակ

Անդունդ-հասարակ

Ոչխար-հասարակ

Ձի-հասարակ

Կով-հասարակ

Գոմեշ-հասարակ

Հովիվներ-հասարակ,անձ

Հանդեր-հասարակ

Փետակռիվ-հասարակ

 

Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում։ Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այստեղ էի լինում։ Իմ քեռիներից ամենից փոքրը՝ Ահմադը, հովիվ էր։Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարջի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգն ու ածում։

 

Այս  հատվածը  «Ահմադը»  պատմվածքից  է։

Մանկություն-վերացական

Գարուններ-հասարակ

Սարեր-հասարակ

Սեր-վերացական

Տատոնց-հասարակ,անձ

Տուն-հասարակ

Քեռիներ-հասարակ,անձ

Ահմադ-հատուկ

Հովիվ-հասարակ,անձ

Գառներ-հասարակ

Հանդ-հասարակ

Հաղարջ-հասարակ

Ճյուղեր-հասարակ

Իրիկուններ-հասարակ

Սրինգ-հասարակ

 

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։ Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Այս  հատվածը  «Մայր»  պատմվածքից  է։

 

Գարուն-հասարակ

Իրիկուն-հասարակ

Դուռ-հասարակ

Զրույց-վերացական

Դեպք-հասարակ

Ծիծեռնակ-անշունչ,հասարակ

Բույն-հասարակ

Սրահ-հասարակ

Օճորք-հասարակ

Տարի-հասարակ

Աշուն-հասարակ

Ռացիոնալ թվերի համեմատումը

Ռացիոնալ թվերը համեմատում են հետևյալ կանոնի համաձայն:

Երկու ռացիոնալ թվերից ավելի մեծ է այն թիվը, որը կոորդինատային ուղղի վրա ընկած է ավելի աջ:

ugig3.png

Համեմատենք նկարի վրա ցուցադրված թվերը:

Օրինակ

4>3ամբ․2/3

−4<−3ամբ․2/3

3ամբ․2/3>3

−3ամբ․2/3<−3

3>0

−3<0

Այսպիսով՝

1) Ցանկացած դրական ռացիոնալ թիվ մեծ է զրոյից և ցանկացած բացասական ռացիոնալ թվից:

2) Երկու դրական ռացիոնալ թվերից ավելի մեծ է այն թիվը, որի մոդուլը ավելի մեծ է:

3) Երկու բացասական ռացիոնալ թվերից ավելի մեծ է այն թիվը, որի մոդուլը ավելի փոքր է:

4) Ցանկացած բացասական ռացիոնալ թիվ փոքր է զրոյից:

Առաջադրանք․

1)Գտե՛ք թվի բացարձակ արժեքը․

ա)-7ամբ․2/9

|-7ամբ․2/9|=7ամբ․2/9

բ)-6ամբ․27/71

|-6ամբ․27/71|=6ամբ․27/71

գ)+3ամբ․3/4

|+3ամբ․3/4|=3ամբ․3/4

դ)0

|0|=0

ե)+15ամբ․23/24

|+15ամբ․23/24|=15ամբ․23/24

զ)-10ամբ․87/100

|-10ամբ․87/100|=10ամբ․87/100

է)-9ամբ․7/8

|-9ամբ․7/8|=9ամբ․7/8

ը)+367/589

|+367/589|=367/589

2)Համեմատե՛ք հետևյալ ռացիոնալ թվերը․

ա)+3ամբ․4/5 և -2ամբ․1/6

+3ամբ․4/5 > -2ամբ․1/6

 

բ)-6ամբ․3/10 և 0

-6ամբ․3/10 < 0

 

գ)-9ամբ․1/10 և -8ամբ․2/3

-9ամբ․1/10 < -8ամբ․2/3

դ)0 և +6ամբ․1/2

0 < +6ամբ․1/2

ե)-3ամբ․5/6 և -3ամբ․3/4

-3ամբ․5/6  < -3ամբ․3/4

զ)+8ամբ․3/10  +8ամբ․4/9

+8ամբ․3/10 < +8ամբ․4/9

3)Աճման կարգով գրե՛ք հետևյալ ռացիոնալ թվերը․

-2ամբ․17/50, +6ամբ․1/2, 0, 3ամբ․81/100, -3ամբ․4/5, +10ամբ․2/3, -6ամբ․1/2

-6ամբ․1/2,-3ամբ․4/5,-2ամբ․17/50,0,3ամբ․81/100,+6ամբ․1/2,+10ամբ․2/3

4)Ի՞նչ թվանշան կարելի է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ անհավասարություն․

ա)-256ամբ․1*/100 > -256ամբ․17/100

-256ամբ․16/100 > -256ամբ․17/100

 

բ)- *447/500 > -6ամբ․447/500

-5ամբ․447/500 > -6ամբ․447/500

 

գ)-4*ամբ․1*/20 < — 47ամբ․1/20

-48ամբ․10/20 < — 47ամբ․1/20

 

դ)-11/14 < -1*/14

-11/14 < -10/14

 

ե)-*/5 > -2/5

-1/5 > -2/5

 

զ)-2*/3 < -23/3

-24/3 < -23/3

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Իրար հավասա՞ր են արդյոք կոտորակները․

ա)7/11 և -7/11  ոչ

բ)-31/60 և 31/-60  այո

գ)5/3 և -5/3  ոչ

դ)4/9 և -4/-9  այո

ե)-15/4 և 15/-4   այո

2)Նվազման կարգով գրե՛ք հետևյալ ռացիոնալ թվերը․

+5ամբ․77/97, -3/8, +1/2, -1/3, +5ամբ․2/3, -277/500, +7/25

+5ամբ․77/97,+5ամբ․2/3,+1/2,+7/25,-1/3,-3/8,-277/500

3)Գրե՛ք այն բոլոր ամբողջ թվերը, որոնք կոորդինատային ուղղի վրա գտնվում են հետևյալ թվերի միջև․

ա)-3ամբ․4/9 և +2ամբ․1/2

-3,-2,-1,0,1,2

բ)0 և +8ամբ․3/10

1,2,3,4,5,6,7,8

գ)-9ամբ․16/21 և -2ամբ․14/27

-9,-8,-7,-6,-5,-4,-3

դ)-20ամբ․1/5 և -7ամբ․3/8

-20,-19,-18,-17,-16,-15,-14,-13,-12,-11,-10,-9,-8,-7

ե)-6ամբ․1/4 և 0

-6,-5,-4,-3,-2,-1

զ)+8ամբ․18/25 և 18ամբ․1/10

+8,+9,+10,+11,+12,+13,+14,+15,+16,+17,+18։